ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    15.11.2013| 00:23
    ...թե ՀՀԿ-ում կրկին սեղմվել է օղակը Հովիկ Աբրահամյանի շուրջը: Առաջին պատճառն այն է, որ վերջինս կամայականություն թույլ չտա բյուջեի քննարկումների ու քվեարկության ժամանակ, ինչը բոլոր բյուջեների ժամանակ նկատվել է: Երկրորդ պատճառն էլ Արարատի ընտրություններն ու ցեմենտի գործարանի «շուրջ» տիրող «վիճակն» է, ուր, ըստ չար լեզուների, կառավարումն իրականացնում է Աբրահամյանի որդին:
  • «Մենք ենք մեղավոր, որ այն ամենը, ինչ բոլոր  ժողովուրդների համար անցյալ է, մեզ համար ապագա է»

    «Մենք ենք մեղավոր, որ այն ամենը, ինչ բոլոր ժողովուրդների համար անցյալ է, մեզ համար ապագա է»

    15.11.2013| 00:18
    «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ:
  • «Չէի՞ք ասի՝ արտակարգ իրավիճակների նախարար եք, ինչո՞ւ չեք օգնել»

    «Չէի՞ք ասի՝ արտակարգ իրավիճակների նախարար եք, ինչո՞ւ չեք օգնել»

    15.11.2013| 00:14
    Բոլորը շատ լավ հիշում են, թե ինչպես մեկ ամիս առաջ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ ինքնասպանության դիմող երիտասարդին «փրկեց», մամուլն էլ գրեց, թե դա բեմադրված էր:
  • Հայաստանը առանց հայերի՞

    Հայաստանը առանց հայերի՞

    15.11.2013| 00:08
    Արդեն քսաներկու տարուց ավելի է, ինչ Հայաստանն անկախ երկիր է դարձել, վերջապես: Բայց իրո՞ք Հայաստանն անկախ է, անկախ ինչի՞ց` Մոսկվայի՞ց։ Բայց ա՞յս էր այն անկախությունը, որին ժողովուրդը ձգտում և երազում էր։ Իհարկե` ոչ։ Մեծ վարպետ Գևորգ Էմինը, «սովետի դիսիդենտը», անկախության մասին այսպես է դրսևորվել. «Այն ժամանակ մենք կախված էինք Մոսկվայից, հիմա կախված ենք ամեն մի զրթ-զիբիլից։ Այս կառավարության ֆունդամենտը սխալ է դրված։ Նրանց համար ամենակարևորը «բազարն» է, միայն թե փող սարքեն»: «Ժողովրդին խաբեցին,- արտահայտվել է Սիլվա Կապուտիկյանը,- հիմա մենք կախված ենք Մոսկվայից, Թիֆլիսից, Անկարայից, Բաքվից, Թեհրանից, ԱՄՆ-ից, Համաշխարհային բանկից, և նրանք դեռ կարգադրում են մեզ ինչպես ապրել»։
  • Դեյուրե անդամ են, դեֆակտո կապ չունեն

    Դեյուրե անդամ են, դեֆակտո կապ չունեն

    15.11.2013| 00:03
    Վերջին շրջանում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստերը «սերիալային» վեճեր են հիշեցնում: Գլխավոր «դերակատարներն» էլ միշտ նույնն են` հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան և ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյան:
  • Ռիսկայնությունը բոլոր ժամանակներում էլ նո՞ւյնն է

    Ռիսկայնությունը բոլոր ժամանակներում էլ նո՞ւյնն է

    15.11.2013| 00:01
    Մի քանի օրից կհաստատվի 2014-ի պետբյուջեի նախագիծը։ Սակայն այս պահին թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների կուլուարներում, ինչպես նաև գործարար աշխարհում մտահոգություն կա եկամտային մասի ապահովման առնչությամբ։ Շատերը համոզված են, որ այն ռիսկային է։ Ի՞նչ է մտածում այս մասին ֆինանսների նախարար ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
  • Չինաստանը բախվել է արմատական իսլամիզմի և իսլամական ահաբեկչության խնդրին

    Չինաստանը բախվել է արմատական իսլամիզմի և իսլամական ահաբեկչության խնդրին

    15.11.2013| 00:01
    Թեև «ահաբեկչություն» բառն արդեն վաղուց մտել է ոչ միայն քաղաքական բառապաշարի մեջ, այլև, որքան էլ սարսափելի լինի, սովորական բան է դարձել աշխարհի շատ երկրների շարքային քաղաքացիների համար, Չինաստանը, համենայն դեպս, պաշտոնական վարկածներով, պաշտպանված է եղել այդ երևույթից։ Անգամ պարբերական արյունալի միջադեպերը երկրի Սինցզյան-ՈՒյղուրական ինքնավար շրջանում (ՍՈՒԻՇ), այդ թվում, երբ 2008-ին տարածաշրջանի մայրաքաղաք երկմիլիոնանոց ՈՒրումչիում մի ույղուրուհի ռումբ էր տեղադրել քաղաքային ավտոբուսում, Պեկինը մինչև հիմա չի ճանաչել որպես ահաբեկչական ակտեր։
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.11.2013| 00:01
    Ազատեա զիս, Տէր, ի ծառայութենէ մեղաց և խառնեա զիս ի թիւս ծառայից քոց, որք սիրեցին զքեզ և զպատուիրանս քո պահեցին. տուր զերկիւղ նոցա ի սրտի իմում, և ուսո զիս գնալ ի շաւիղս գնացից նոցա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.11.2013| 00:00
    Արդ, մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թե իսկապես բոլորս. պիտի նորոգվենք հանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության, և մենք պիտի նորոգվենք, որովհետև պետք է, որ այս ապականացու մարմինը անապականություն կրի, և այս մահկանացու գոյությունը հագնի անմահություն։
  • Նստել են թոշակառուի վզին, փետում են բյուջեի միրուքը