14.11.2013|
15:22
Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանն առաջինն էր, ով կալանավորված Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին ճանաչեց որպես քաղբանտարկյալ: Իրավապաշտպանը պնդում է, որ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները միանշանակ քաղբանտարկյալ են, քանի որ նրանց գործողությունները քաղաքական էին, և իրենք էլ ազատազրկվել են միմիայն քաղաքական հայացքների պատճառով: Միքայել Դանիելյանը հնարավորություն չունի այցելելու ազատազրկման վայրեր և օգնություն ցուցաբերելու Շանթ Հարությունյանին և մյուս ազատազրկվածներին, քանի որ նրա ղեկավարած իրավապաշտպան կազմակերպությունն ընդգրկված չէ Արդարադատության նախարարությունում գրանցված դիտորդական խմբում: