ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • «Rexona»-ի դավադրությունը

    «Rexona»-ի դավադրությունը

    13.11.2013| 16:09
    Սա դեզոդորանտ է։ Նրա նպատակը քրտինքի տհաճ հոտի փոխակերպումն է անուշ բույրի։ Գեղահաճ շշիկի առջևի մասում ֆիրմային նշանն է, անհրաԺեշտ բացատրությունները և պղպջակներ պատկերող մի հատված։ Հետին մասում մրջնատառ գրությունների մի ամբողջ զորաշար է, ցավոք, ուկրաիներեն։ Մի խոսքով հայտնի ֆիրմային մակնշումը ձգում է, և կանայք մեր հարգևոր այն սիրով ձեռք են բերում։ Հետո, հասկանալի է, նույնքան սիրատոչոր փորձում են վայելել սույն օծանելիքը։ «Rexona»-ի պարագայում դա անհնար է, քանզի տիկին Հասմիկը, ձեռք բերելով հոտամեկուսիչ հեղուկը ՎԱՍ (Խորենացու փողոց) սուպերմարկետից, սույն ամսի 8-ին մնաց ափիբերան. հեղուկը ֆշշաց, վերածվեց սպիտակ փրփուրի։ Այն անբույր էր և համառորեն կպչուն։ Մի խոսքով, արտավիժումից անմիջապես հետո նշյալ «օծանելիքը» վերածվում է ճերմակ, կպչուն և (բարեբախտաբար) բուրազուրկ մի խյուսի։
  • Ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի ֆիլմը

    Ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի ֆիլմը

    13.11.2013| 16:06
    Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը` անօրինակ ու մեզ քաջ ծանոթ դեգերումների անվերջանալի շղթայի մի պատմություն, որ այդպես էլ չի կարողանում հասնել հանգուցալուծման ու փակել շղթայի վերջին օղակը: Ֆիլմի հերոսը տարագիր հայն է` Հայկը, որը փորձում է ինքն իրեն գտնել օտար ամայի ճամփեքի խութաշատ ոլորաններում: Թեև ֆիլմի պրեմիերան կայացել էր ամռանը` «Ոսկե ծիրանի» օրերին, բայց դա չէր խանգարել, որ ամիսներ անց դահլիճում հավաքվեր հանդիսատեսների հոծ բազմություն:
  • Թինա Թյորները հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից

    Թինա Թյորները հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից

    13.11.2013| 16:04
    Լեգենդար երգչուհի Թինա Թյորները հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից, հայտնում է Washington Post-ը: Բեռնի ամերիկյան դեսպանատանը նա Շվեյցարիայի քաղաքացիություն է ընդունել:
  • Ինչո՞ւ է ակտիվանում Թուրքիան

    Ինչո՞ւ է ակտիվանում Թուրքիան

    13.11.2013| 16:03
    Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանի խնդիրների շուրջ միանման մոտեցում ունեն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն՝ թուրքական NTV հեռուստաընկերության եթերում: Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ բազմաթիվ նախագծեր ունեն:
  • Ո՞Ւր է գնում Խաչիկ Հարությունյանը

    Ո՞Ւր է գնում Խաչիկ Հարությունյանը

    13.11.2013| 16:02
    ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հրաժարվում է իր մանդատից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
  • Յուլյա Տիմոշենկոն Գերմանիա չհասավ

    Յուլյա Տիմոշենկոն Գերմանիա չհասավ

    13.11.2013| 16:00
    Ձերբակալվել է ՈՒկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկված Յուլյա Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն, և հայտնի չէ, թե Տիմոշենկոյին կուղարկե՞ն Գերմանիա բուժման: Դա Եվրամիության պայմանն էր ՈՒկրաինայի իշխանության առաջ:
  • Կիևը զինաթափվե՞ց Կրեմլի առաջ

    Կիևը զինաթափվե՞ց Կրեմլի առաջ

    13.11.2013| 15:59
    Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության վեհաժողովից առաջ ՈՒկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է մի քանի ազդեցիկ գործարարների նամակը Վիկտոր Յանուկովիչին, որտեղ նրան խնդրում են մեկ տարով հետաձգել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
  • Ալիևը մնում է Ալիև

    Ալիևը մնում է Ալիև

    13.11.2013| 15:58
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հանդիպումներն Անկարայում: Նախագահ Աբդուլա Գյուլից հետո նա հանդիպել է արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուի հետ և շնորհակալություն է հայտնել նրան Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերած աջակցության համար, Հայաստանին կրկին մեղադրելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը խոչընդոտելու» մեջ:
  • Առաջ քայլ անելու համար բանակցությունների սեղան պիտի վերադառնա Ստեփանակերտը

    Առաջ քայլ անելու համար բանակցությունների սեղան պիտի վերադառնա Ստեփանակերտը

    13.11.2013| 15:55
    ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ ԵՍԱՅԱՆԸ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման օրակարգի մասին հարցին ի պատասխան ասաց.
  • Վրաստանում ադրբեջանցի անչափահաս մարմնավաճառների զանգվածային ձերբակալություններ են սկսվել

    Վրաստանում ադրբեջանցի անչափահաս մարմնավաճառների զանգվածային ձերբակալություններ են սկսվել

    13.11.2013| 15:35
    Վրաստանի իրավապահ մարմինները Բաթումիում և սևծովյան հանգստավայրերում զանգվածային ստուգումների արդյունքում հարյուրավոր ադրբեջանցի անչափահաս մարմնավաճառների են ձերբակալել: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մեթանաթ Ազիզովան: Նրա խոսքով, մարմնավաճառներն այժմ խուճապահար փախչում են Թուրքիա: «Վրաստանում նրանք ոչ թե տասնյակներով, այլ հարյուրներով են»,-ասել է Ազիզովան` նշելով, որ այդ հարցը օրակարգում է և իրենք մշտապես այն քննարկում են Վրաստանի հասարակական կազմակերպությունների հետ: