ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Նկարիչների միությունը երիտասարդացել է

    Նկարիչների միությունը երիտասարդացել է

    13.11.2013| 15:22
    Նոյեմբերի 13-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը։ Ներկայացված է շուրջ 200 երիտասարդի ավելի քան 250 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկական գործեր, լուսանկարներ ու քանդակներ։
  • Կույրերի գլխավոր խնդիրը զբաղվածության հարցն է

    Կույրերի գլխավոր խնդիրը զբաղվածության հարցն է

    13.11.2013| 14:38
    «Կույրերի միավորման ղեկավարության ապաշնորհ գործունեության պատճառով է, որ նման իրավիճակ ունենք: Այս միավորման բալանսի վրա բազմաթիվ շենքեր կան, որոնք ղեկավարությունը վարձակալության է տալիս և անհասկանալի է, թե ուր են գնում վարձակալությունից ստացվող գումարները: Մինչդեռ կարող էին ներդրողներ գտնել, խոշոր ծրագրեր անել այդ շենքերում, սեփական ուժերի և համադրողների միասնական աշխատանքի արդյունքում մրցունակ արտադրանք ստեղծել: Անպայման սպառում կլիներ, մարդիկ կունենային աշխատատեղեր, հաշմանդամություն ունեցողներն էլ միայն թոշակի հույսին չէին մնա»,-այսօր Կույրերի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Հարմոնիա» կույր անձանց ՀԿ ղեկավար, ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատակից Ալբերտ ԱԲԳԱՐՅԱՆԸ:
  • Ռուսները նոր հակաալկոհոլային արշավ են սկսել

    Ռուսները նոր հակաալկոհոլային արշավ են սկսել

    13.11.2013| 14:19
    ՌԴ կառավարությունը որոշման նախագիծ է պատրաստել, որը թույլ է տալիս ինտերնետով սպիրտային խմիչքների վաճառքը սահմանափակող նոր հակաալկոհոլային օրենքի ընդունումը: Համաձայն ընդունվելիք օրենքի` այն ծնողները, որոնց երեխաները ալկոհոլ են օգտագործում, կենթարկվեն պատասխանատվության:
  • ՄԱԿ-ը թայֆունից տուժածներին օգնություն կցուցաբերի

    ՄԱԿ-ը թայֆունից տուժածներին օգնություն կցուցաբերի

    13.11.2013| 13:21
    «Հայան» թայֆունի հետևանքով Ֆիլիպիններում զոհերի թիվը կազմում է 2-2,5 հազար մարդ: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Բենիգնո Ակինոն: Հիշեցնենք, ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ թայֆունի հետևանքով զոհերի թիվն առնվազն 10 հազար է:
  • «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը չի քանդվի

    «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը չի քանդվի

    13.11.2013| 13:18
    Հանրային խորհուրդը այս մասին որոշում է ընդունել: Կառույցի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հարցի քննարկման ժամանակ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է, թե ՀԽ-ը չի ստացել օդանավակայանի «կլոր շենքի քանդման խիստ անհրաժեշտությունը հիմնավորող հաշվարկներ պարունակող փաստաթուղթ», ինչպես նաև չեն ներկայացվել այլընտրանքային ծրագրեր` այդ հաշվարկները համեմատելու համար:
  • Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը բարձր էր

    Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը բարձր էր

    13.11.2013| 13:16
    «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած «Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին» օրինագիծն այսօր ԱԺ-ում ընդամենը 10 «կողմ» ստացավ, այլ խոսքով՝ դրական էին համարել այն «Ժառանգություն» խմբակցությունը` երեք պատգամավորով, ՀՅԴ խմբակցությունը և Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը: Չնայած վերջիններիս դիրքորոշմանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը: Նույն կերպ վարվեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը: Միակ «ձեռնպահը» անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էր:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    13.11.2013| 12:23
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 21.00–ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 21.00–ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 2, 4, 5 նրբանցքների ու Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի 1-35 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • «Աղասի Այվազյան» դպրոցը կդառնա գրականության թեքումով

    «Աղասի Այվազյան» դպրոցը կդառնա գրականության թեքումով

    13.11.2013| 12:20
    «Աղասի Այվազյան» հիմնադրամը նախատեսում է ստեղծել կրթամշակութային կենտրոն, համալիր, որը կընդգրկի Աղասի Այվազյանի ստեղծագործության բոլոր ճյուղերը` գրականություն, կինո, թատրոն, լրագրություն, գեղանկարչություն:
  • Շանթը համաձայնել է փաստաբան ունենալ

    Շանթը համաձայնել է փաստաբան ունենալ

    13.11.2013| 12:05
    Նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացրած և դրա հետևանքով ձերբակալված, իսկ ավելի ուշ՝ կալանավորված Շանթ Հարությունյանը համաձայնել է ունենալ փաստաբան: Այս մասին մեզ տեղեկացրեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով նախօրեին հանդիպել է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող Շանթ Հարությունյանի հետ:
  • «Արցախի հոգևոր գանձերը» գրքում զետեղված է 400 լուսանկար

    «Արցախի հոգևոր գանձերը» գրքում զետեղված է 400 լուսանկար

    13.11.2013| 12:03
    Նոյեմբերի 17-ին, ժամը 17:00-ին «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում տեղի կունենա հայտնի գրող և կինոսցենարիստ Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» գրքի շնորհանդեսը: