-
12.11.2013|
14:11
Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պարզաբանմամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը ինքնանպատակ չէ և «չի կարող դրսևորվել կամ ընկալվել որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ, այլ հիմքում ունի մեղադրյալի հնարավոր վարքագիծը կանխելու, այն է` նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացը, դատավարական գործընթացին մեղադրյալի (կասկածյալի) մասնակցությունը, մեղադրյալի կողմից այդ գործընթացներին խոչընդոտելու հնարավորությունը բացառելու և այլ նպատակներ»:
-
12.11.2013|
13:58
«Եթե մենք տեսակետների հետ հաշվի նստենք, էլ ավելի կխճճվենք: Տեսակետներն այնքան շատ են ու շինծու, որոնց հետ հաշվի նստելու կարիք չկա»,- այսօր Իշխան Զաքարյանի թեկնածությանը «կողմ» քվեարկելուց հետո, հայտարարեց Հովիկ Աբրահամյանը` նկատի ունենալով ընդդիմադիրների քննադատությունները:
-
12.11.2013|
13:21
Իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կազմակերպած սեմինարի ժամանակ անդրադարձ կատարեց հետխորհրդային երկրներում մարդու իրավունքների աղաղակող խախտումներին: Նա նշեց, որ այդ երկրների անվտանգության համակարգի հիմքում ընկած են մարդու իրավունքների խախտումները:
-
12.11.2013|
13:17
Այսօր ԱԺ պատգամավորները փակ քվեարկությամբ Իշխան Զաքարյանին ընտրեցին ՎՊ-ի նախագահ՝ ձայների 88 կողմ և 13 դեմ հարաբերակցությամբ:
-
12.11.2013|
12:58
«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կազմակերպած սեմինար-քննարկման ժամանակ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն, անդրադառնալով ՀՀ-ի՝ Մաքսային միության մեջ մտնելու որոշմանը, նշեց, որ ՌԴ-ն ստանձնել է հետխորհրդային երկրների նկատմամբ ժանդարմի դերը, և դա փաստաթղթավորված կերպով արտահայտվում է Հայաստանում:
-
12.11.2013|
12:47
Մոլդովայի վարչապետը հայտարարել է, թե մերձդնեստրյան հակամարտությունը կլուծվի նախքան Մոլդովայի` ԵՄ մտնելը: Յուրիե Լյանկեն ռումինական ԶԼՄ-ներին ասել է, թե չի կարծում, որ որևէ մեկը կարող է իրեն «շքեղություն» թույլ տալ` ընդունել ԵՄ մի երկրի, որը տարածքային խնդիրներ ունի, ինչպես Կիպրոսը:
-
12.11.2013|
12:43
Բրիտանական The Telegraph-ն անդրադարձել է Իրանի ու Արևմուտքի միջև բանակցային գործընթացին: Հոդվածագիր Դևիդ Բլեերը գտնում է, որ «տրամաբանական դիվանագիտության արդյունքում 2 խոշորագույն թշնամիները` Իրանն ու ԱՄՆ-ն, մերձենում են` հույս ներշնչելով, որ մշտապես «անհնարին» թվացող համաձայնությունը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ կարող է ի վերջո ձեռքբերվել»:
-
12.11.2013|
12:42
Իսրայելի արտգործնախարարությունը Ռուսաստանի խնդրանքով շտկումներ է կատարել Ադրբեջանին զենք մատակարարելու համաձայնագրում:
-
12.11.2013|
12:41
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահեցրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ հնարավորը կանի` կանխելու Իրանում միջուկային զենքի ստեղծումը:
-
12.11.2013|
12:39
Լոնդոնն ու Թեհրանը հատուկ ներկայացուցիչներ են փոխանակել` արագացնելու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման գործընթացը. դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին 2011-ին: Մեծ Բրիտանիան Իրանում գործերի հրամանատար է նշանակել Աջայ Շարմին, Իրանի հատուկ ներկայացուցիչը Բրիտանիայում դարձել է Հասան Հաբիբոլլան: Ավելի վաղ Միացյալ Թագավորության ԱԳ նախարար ՈՒիլյամ Հեյգը հայտարարել էր, որ հատուկ ներկայացուցիչների փոխանակումը կարող է նպաստել դեսպանությունների վերաբացմանը: