ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Աղանդավորները նաև մարդկանց տեղաշարժին են խանգարում

    Աղանդավորները նաև մարդկանց տեղաշարժին են խանգարում

    08.11.2013| 00:14
    Այն, որ աղանդները Հայաստանում մեծ տարածում ունեն, անհերքելի է։ Աղանդավոր քարոզիչները ոչ միայն հոգեբանական ճնշումների են ենթարկում սովորական քաղաքացիներին, այլև, պարզվում է, խոչընդոտում են նրանց ազատ տեղաշարժին։
  • Հարկային փոփոխություն չի լինելու

    Հարկային փոփոխություն չի լինելու

    08.11.2013| 00:11
    Գործարարները մեկ տարով կարող են հանգիստ շունչ քաշել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, մեկ ամբողջ տարի Ազգային ժողովը չի քննարկելու հարկային փոփոխությունների փաթեթներ։ Նման օրենսդրական նախաձեռնություններ քննարկվում էին գրեթե յուրաքանչյուր քառօրյայի ընթացքում, բիզնեսով զբաղվող մարդիկ ու հատկապես հաշվապահներն էլ չէին հասցնում «մարսել» հարկային մի փոփոխություն, հաջորդում էր նորը։
  • Շանթը, որը շանթահարում է

    Շանթը, որը շանթահարում է

    08.11.2013| 00:09
    Երեկ Ազատության հրապարակը կրկին մարդաշատ էր։ Հանրահավաքի կազմակերպիչներն ազատամարտիկներն էին։ Ելույթ ունեցողներն անդրադարձել են Շանթ Հարությունյանի «հեղափոխությանը», Խաչիկ Ավետիսյանն էլ նշել է. «Շանթը կամովին վերցրեց իր վրա կենդանի դետոնատորի առաքելությունը։ Նրան հաջողվեց աշխուժություն մտցնել հանրային կյանքում։ Այն տեխնոլոգիան, որ նա կիրառեց, նախատեսվում է նոր ակցիաներում օգտագործել։ Աստիճանաբար ժողովուրդը կսովորի այդ ոճին»։
  • «Այսօր նկարիչն իր ապրուստը ապահովելու խնդիր ունի»

    «Այսօր նկարիչն իր ապրուստը ապահովելու խնդիր ունի»

    08.11.2013| 00:05
    Վերջին շրջանում ստեղծագործական միությունների շուրջ աղմուկը շատ մեծ է, քանի որ ներսում կուտակված խնդիրները միանգամից դուրս են եկել ջրի երես: Գրողների և կոմպոզիտորների հակասություններից զերծ է նկարիչների միությունը, այս մասին երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ` տեղեկացնելով, որ առաջիկայում նախատեսվում է նկարիչների համագումարը: Գործող նախագահը, ամենայն հավանականությամբ, վերստին ընտրվելու ցանկություն ունի:
  • Աղոթարան

    Աղոթարան

    08.11.2013| 00:02
    Հալածեա, Տէր, զխաւար ի հոգւոյ իմմէ, և զգեցո զլոյս արդարութեան ճառագայթից քոց. զարդարեա երկիւղիւ և զղջմամբ արտասուաց զսիրտ իմ երկնչել ի դատաստանաց քոց, և պահել զամենայն պատուիրանս քո։
  • Սիրիահայերի 2012-13 թթ.  դիմադրությունը փրկեց հայերին նոր ցեղասպանությունից

    Սիրիահայերի 2012-13 թթ. դիմադրությունը փրկեց հայերին նոր ցեղասպանությունից

    08.11.2013| 00:02
    Փոխանակ, վերջապես, պատշաճը հատուցելու Կիլիկիայի հայերին, որոնք արդեն մեկ անգամ խաբվել ու զոհաբերվել էին, Արևմուտքը հիմա էլ էր նրանց համար ցեղասպանություն նախապատրաստել, այն է` տեղային և ռազմավարական բնույթի այլևայլ հարցերին զուգընթաց, Արևմուտքը Սիրիայում (հերթը, հնարավոր է, Լիբանանինն է) ձգտում է լիովին կամ մասամբ ոչնչացնել, բնականաբար, ոչ միայն հայերին, այլև բոլոր քրիստոնեական համայնքները։
  • «Հայաստանում ամեն մի թերություն  ես ցավագին եմ տանում»

    «Հայաստանում ամեն մի թերություն ես ցավագին եմ տանում»

    08.11.2013| 00:01
    Երբ Բագրատ Ստեփանյանին հանդիպեցի փողոցում, ասաց. «Նոր Ռուբեն Հայրապետյանը մեքենայով անցավ ու հազիվ գլխով բարևեց» (խոսքը ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանի մասին էր): Ասածի մեջ հեգնանք կար: Երկար տարիներ Բագրատը եղել է ֆուտբոլիստ, ապա մարզիչ ու այս վերաբերմունքը պատճառաբանում է իր չափից դուրս ուղղախոսությամբ: Երկու զինվորների հայրը, ով տասը տարուց ավելի ուսումնասիրում է Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը, այսօր հպարտանում է իր որդիներով:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.11.2013| 00:01
    Եղբայրնե՛ր, մտքով երեխա մի՛ եղեք, այլ եղե՛ք երեխա չարություն գործելու մեջ, բայց մտքով եղե՛ք չափահաս, քանզի օրենքի մեջ էլ գրված է. «Օտար լեզուներով և օտարոտի շրթունքներով պիտի խոսեմ այդ ժողովրդի հետ, սակայն և այնպես չպիտի լսեն ինձ»։
  • Ազատամարտիկներն էլ են դեմ Սերժ Սարգսյանին

    Ազատամարտիկներն էլ են դեմ Սերժ Սարգսյանին

    07.11.2013| 23:41
    Ազատության հրապարակում հերթական հանրահավաքն էին հրավիրել ազատամարտիկները: Մարդաշատ չէր, սակավամարդ էլ չէր: Վերջին ամիսներին նրանք քանիցս հանդիպումներ են ունեցել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, արծարծել իրենց հիմնախնդիրները:
  • Սպասենք նոյեմբերի իննին

    Սպասենք նոյեմբերի իննին

    07.11.2013| 20:16
    Նոյեմբերի իննին Ամերիկայի Տեխաս նահանգում կայանալու է Նոնիտո Դոնեյր-Վիկ Դարչինյան մենամարտը: Սա երկար տարիների սպասումից հետո կայանալիք մենամարտ է, քանզի 2007-ին մեր բռնցքամարտիկին հաղթելուց հետո ֆիլիպինցին այսքան ժամանակ չի տեսել Դարչինյանի հետ նոր մրցամարտ անցկացնելու անհրաժեշտությունը: