ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Կմեկնարկի «Medicus 2013» 10-րդ միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը

    Կմեկնարկի «Medicus 2013» 10-րդ միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը

    05.11.2013| 13:02
    Նոյեմբերի 6-ին կմեկնարկի «Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը, որը բաղկացած է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Էրուդիտ կվարտետ» խաղափուլերից։ Առաջնությանը կմասնակցի շուրջ 30 թիմ ՀՀ բուհերից և ավագ դպրոցից։
  • Միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը

    Միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը

    05.11.2013| 12:25
    Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը` հայկական 10 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, կներկայացնի Հայաստանը Լոնդոնում տեղի ունեցող «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում:
  • Ֆետելը դեռ անելիք ունի

    Ֆետելը դեռ անելիք ունի

    05.11.2013| 11:59
    «Ֆորմուլա-1»-ի հերթական յոթերորդ փուլը դարձյալ հաղթական եղավ Սեբաստիան Ֆետելի համար: «Ռեդ Բուլի» մրցարշավորդը բոլորից արագն էր Աբու Դաբիում:
  • Աղյուսակը գլխավորում է  «Արարատը»

    Աղյուսակը գլխավորում է «Արարատը»

    05.11.2013| 11:51
    Կայացել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասնմեկերորդ տուրը: Շնորհիվ երկրորդ խաղակեսում Վահե Մարտիրոսյանի խփած գոլի, առաջատարը` «Արարատը», արտագնա խաղում հաղթել է «Գանձասարին» ու քսանչորս միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
  • Առանց էական անակնկալների

    Առանց էական անակնկալների

    05.11.2013| 11:49
    Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում երեքշաբթին և չորեքշաբթին կրկին եվրոպական ակումբայինների հանդիպումների օրեր են, սակայն ասել, թե սա էականորեն ազդում է ներքին առաջնություններում առաջատար ակումբների մրցելույթների վրա, այնքան էլ ճիշտ չի լինի: Նախ` դրանք վաղուց վարժվել են միանգամից մի քանի ուղղություններով ճակատելուն և, երկրորդ, համաձայն ժողովրդական հայտնի բանաձևման, պար մտնողը պիտի անխախտ մի սկզբունք ունենա` շորորալ:
  • «Ես կողմնակից եմ ողջամիտ  գենդերային «անհավասարությանը»

    «Ես կողմնակից եմ ողջամիտ գենդերային «անհավասարությանը»

    05.11.2013| 11:43
    «Մենք` երևանցիներս, անդառնալիորեն փոխվել ենք, սակայն ինքը` մեզ ծնած քաղաքը, զարմանալիորեն մնացել է նույնը, դարձել է ամեն ինչ հանդուրժող, համակերպվող, հնացել է, դեմքն ու հոգին կորցրել: Որտե՞ղ փնտրենք մեր հոգեկից Երևանը... Գուցե մեր մե՞ջ: Կամ մեր սիրելի մարդկանց հայացքներում»:
  • Կմեկնեն Անապա

    Կմեկնեն Անապա

    05.11.2013| 11:35
    Նոյեմբերի վեցին բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը (15-16 տարեկաններ), ՀՀ վաստակավոր մարզիչ, ընտրանու ավագ մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ, կմեկնի Անապա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Մեր տղաները առաջնության դափնիները կվիճարկեն տասը քաշային կարգերում (դրանք տասներեքն են):
  • Վրացիները  այրել են ռուսական  դրոշները

    Վրացիները այրել են ռուսական դրոշները

    05.11.2013| 11:35
    Վրաստանի Փոթի քաղաքում անցած գիշեր «Ազատ գոտի» շարժման ներկայացուցիչները բենզին են լցրել ռուսական դրոշի վրա և այրել այն: Նրանք հայտարարել է, թե դա զավթիչ երկրի խորհրդանիշն է: Грузия Online-ը, սակայն, հաղորդում է, որ այրվել է ոչ թե մեկ. այլ ընդհանրապես քաղաքում կախված բոլոր ռուսական դրոշները, որոնք այլ երկրների դրոշների հետ միասին կախվել էին Փոթիում տեղի ունենալիք «Ֆազիսոբա 2013» երաժշտական փառատոնի առթիվ:
  • Ռուսները չեն բացառում «բիրյուլևյան իրադարձության» կրկնությունը

    Ռուսները չեն բացառում «բիրյուլևյան իրադարձության» կրկնությունը

    05.11.2013| 11:32
    Ռուս հասարակության Ճնշող մեծամասնությունը` (77 տոկոսը) տեղյակ են Մոսկվայի Բիրյուլևոյի շրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որտեղ անցկացվեց «Ժողովրդական հավաք», ինչն ավարտվեց խռովություններով, անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով: Սակայն քաղաքացիների տեսակետները տարբեր են այս իրադարձության շուրջ:
  • Ջոն Քերին և Սաուդ ալ Ֆեյսալը համակարծիք են

    Ջոն Քերին և Սաուդ ալ Ֆեյսալը համակարծիք են

    05.11.2013| 11:29
    ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան գտնում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կորցրել է լեգիտիմությունը և պետք է հրաժարական տա` ասել է Սաուդյան Արաբիայի արքայազն Սաուդ ալ Ֆեյսալը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ մամլո ասուլիսում: