ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Հաստատվել է հայ-ուկրաինական գիտական համագործակցության ծրագիր

    Հաստատվել է հայ-ուկրաինական գիտական համագործակցության ծրագիր

    03.11.2013| 21:32
    Նոյեմբերի 1-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որը նախագահում էին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը և Ուկրաինայի գիտության, ինովացիայի և ինֆորմատիզացիայի հարցերով պետական գործակալության նախագահի առաջին տեղակալ Բ. Վ. Գրինևը: Նիստին մասնակցում էին ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ի. Պ. Կուխտան, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեից և ուկրաինական գործակալությունից:
  • Կառավարության սոցիալական ծրագրից օգտվող ուսանողների թիվը կրկնապատկվել է

    Կառավարության սոցիալական ծրագրից օգտվող ուսանողների թիվը կրկնապատկվել է

    03.11.2013| 21:30
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար սահմանված միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ նվազագույն շեմը իջեցնելու վերաբերյալ: ՄՈԳ-երի իջեցումը հնարավորություն է տալիս բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված սոցաիալապես անապահով ուսանողների ավելի լայն շրջանակի օգտվել ուսման վարձի փոխհատուցման ՀՀ կառավարության սոցիալական ծրագրից:
  • Շարունակվում են «Այվազյանական» թատերական փառատոնին ուղղված ողջույնի խոսքերը

    Շարունակվում են «Այվազյանական» թատերական փառատոնին ուղղված ողջույնի խոսքերը

    03.11.2013| 17:38
    Աղասի Այվազյանը ոչ միայն հայ գրականության ականավոր ներկայացուցիչներից է, այլև իմ սիրված գրողներից մեկը: Շատ եմ սիրում նրա գրականությունը, կարծում եմ այդ տեսակ գրականությունը, առհասարակ, նրա տեսակը, նրա մտածողությունը պատիվ է բերում մեր ազգին:
  • Գիտնականները ստեղծել են արհեստական արյուն

    Գիտնականները ստեղծել են արհեստական արյուն

    03.11.2013| 16:35
    Այն կազմված է ջրից, աղից և սպիտակուցից: Ռումինացի գիտնականների կողմից մշակված արհեստական արյան փորձարկումը, որը կատարվել է մկների վրա, անցել է բարեհաջող: Կուլաժսկի համալսարանի (որը գտնվում է Ռումինիայի մայրաքաղաք Կլուժ-Նապոկայում) գիտնականները հույս ունեն, որ այդ հայտնագործությունը կիրառելի կլինի 2014-15 թթ.-ին:
  • Արա ԱԼՈՅԱՆ. Մեծ ողբերգությունը մանրուքներ չի ունենում. ո՞վ է պատասխան տալու Վահե Մարտիրոսյանի մահվան համար

    Արա ԱԼՈՅԱՆ. Մեծ ողբերգությունը մանրուքներ չի ունենում. ո՞վ է պատասխան տալու Վահե Մարտիրոսյանի մահվան համար

    03.11.2013| 16:33
    Օրերս, մասնավորապես, հոկտեմբերի 29-ին ողբերգական ելքով ավտովթար տեղի ունեցավ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին, որի հետևանքով կյանքից անժամանակ հեռացավ 36-ամյա Վահե Մարտիրոսյանը: Հարգանք ու հեղինակություն ունեցող երիտասարդի անդառնալի կորստից զատ, միջադեպի պատճառով վնասվածքներ ստացան Վարդենիս քաղաքի բնակիչներ, մահացածի եղբայրը՝ 37-ամյա Վահան Մարտիրոսյանը, 37-ամյա Արտակ Նանանյանը, 28-ամյա անհատ ձեռներեց Արտյոմ Կարապետյանը և 36-ամյա Արման Ալոյանը: Չարաբաստիկ ողբերգությունից մեկ ժամ անց միայն, միջադեպի այդ հատվածում, հայտնվեց այդտեղ ընթացող վերանորոգման աշխատանքների մասին հուշող ցուցանակը:
  • Սերժ Սարգսյանի հրաժարականը չի՞ հետաքրքրում

    Սերժ Սարգսյանի հրաժարականը չի՞ հետաքրքրում

    03.11.2013| 14:13
    Այն բանից հետո, երբ ընդդիմությունը դադարեցրեց հրապարակային, հանրահավաքային պայքարը և այն տեղափոխեց Ազգային ժողով, օրախնդիր դարձավ սոցիալական ցանցերում ու տարբեր կայքերում ամեն օր Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը: Եվ մինչ Հայ ազգային կոնգրեսը ԱԺ-ում շարունակում է պայքար մղել օֆշորային սկանդալի մեջ հայտնված վարչապետ Տիգրան Սարգսյանի, իրենց հետաքրքրության տիրույթից դուրս գտնվող օլիգարխների դեմ, նրա համակիրներն այս ընթացքում օրը քսանչորս ժամ սոցցանցերը հեղեղում էին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Ավելին՝ թեստ էին ներկայացնում, որ այն քաղաքական ուժերը, որոնք չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ուրեմն կեղծ ընդդիմադիր են, որքան էլ որ բոցաշունչ ելույթներ ունենան ԱԺ-ում և դրանից դուրս: Իսկ ահա իրենք պահանջում են: Ամեն օր ու ամեն ժամ: Փույթ չէ, որ ԱԺ-ում Գլխավոր դատախազ ընտրելիս էլ չկարողացան ազատ, արդար ընտրություն ապահովել, որպեսզի հանրությանն այդպես էլ պարզ լիներ, թե ովքեր էին այն երեք (կամ՝ գուցե ավելի-Թ.Հ.) խիզախները, որոնք հանդգնել էին դեմ քվեարկել Գևորգ Կոստանյանի թեկնածությանը:
  • Մաքսային միություն=Թուրքիա+Ադրբեջան-Հայաստա՞ն

    Մաքսային միություն=Թուրքիա+Ադրբեջան-Հայաստա՞ն

    03.11.2013| 13:44
    Դժվար է պատկերացնել ավելի քաղաքականացված ազգ, քան մենք ենք: Շարքային եվրոպացին կամ ամերիկացին կարող է չիմանալ, օրինակ, թե ով ով է իրենց կառավարությունում, և ընդհանրապես չհետաքրքրվել աշխարհի անցուդարձով: Մենք` ոչ: Մեծից փոքր պետք է իմանանք` ու՞ր գնաց նախագահը, ի՞նչ արեց և ինչպե՞ս արեց: Տեսախցիկի առաջ քնա՞ծ էր, թե ՞արթուն:
  • Աշխարհի  նոր «Cosa Nostra»-ն (մաս 3-րդ)

    Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն (մաս 3-րդ)

    03.11.2013| 13:30
    Թուրքիայում «Գյուլենի գործոնի» ահագնանալու մասին կառավարության հսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների պնդումները, երևում է, հաստատվում են։ Եվ մնում է միայն գուշակել, թե արդյոք դրա հետևանքները կանդրադառնա՞ն թուրքական քաղաքական վերնախավի վրա։ Եվ ոչ միայն «քաղաքական վերնախավի», այլև տարածաշրջանի, հաշվի առնելով Գյուլենի գլխավորած «Նուրջուլար» աղանդի սերտ կապերը ամերիկյան ԿՀՎ-ի հետ։
  • Վարժությունները հղիության ընթացքում ամրապնդում են երեխայի արյան անոթները

    Վարժությունները հղիության ընթացքում ամրապնդում են երեխայի արյան անոթները

    03.11.2013| 13:28
    Չափավոր ֆիզիկական գործունեությունը օգտակար է ոչ միայն հղի կնոջ, այլև նրա ապագա երեխայի սրտանոթային համակարգի համար: Իսկ թե ինչպիսին կլինի նրա հետագա առողջությունը ծնվելուց հետո, կախված է նրանից, թե ինչպիսին կլինի աճման շրջանում երեխայի կենսակերպը: Այս համոզմունքին են հանգել ԱՄՆ-ի և Գերմանիայի գիտնականները` համատեղ անցկացված ուսումնասիրություն արդյունքում:
  • «Քաղաքացիության  պարտավորություններով  թուրքական պետության հետ կապված յուրաքանչյուր ոք թուրք է»

    «Քաղաքացիության պարտավորություններով թուրքական պետության հետ կապված յուրաքանչյուր ոք թուրք է»

    03.11.2013| 13:15
    Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ ինքը «կզարմացնի բնակչության շատ խավերի» և հրապարակել է «Ժողովրդավարացման փաթեթ», որը ներառում է մի շարք քաղաքական փոփոխություններ՝ ուղղված երկրի ազգային փոքրամասնությունների վիճակի բարելավմանը։ «Մենք անհրաժեշտ բարեփոխումներ կանենք և դա կանենք հանուն այն բանի, որ նոր հորիզոններ բացենք մեր երկրի առջև»,- ասել է նա, համոզմունք հայտնելով, որ դրանք կծառայեն Թուրքիայի պատմության նոր փուլի բացմանը, սակայն խնդրել է չսպասել, թե «Ժողովրդավարացման փաթեթը» վայրկենապես կլուծի երկրում եղած բոլոր խնդիրները։