ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Լեպսն անհեթեթ է համարում ամերիկացիների մեղադրանքները

    Լեպսն անհեթեթ է համարում ամերիկացիների մեղադրանքները

    01.11.2013| 13:40
    «Ինձ համար այս պատմությունը անհեթեթ է, զառանցական և, իհարկե, անսպասելի: Ես օրինապահ քաղաքացի եմ: Եթե ԱՄՆ ֆիննախարարության ղեկավարությունը կարծում է, որ ես հանցագործ եմ, թող Ֆրանկ Սինատրային հողից հանի և բանտ նստեցնի: Դա այնքան անհեթեթ է, ինչպես անհեթեթ է մեղադրանքը իմ դեմ»,- ասել է Գրիգորի Լեպսը Իրկուտսկ քաղաքում ունեցած համերգից հետո: Վերջինս նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ պատժամիջոցներ են իրեն սպառնում, սակայն. «Եթե արգելեն իմ մուտքը ԱՄՆ, ինչ արած, Ամերիկան հրաշալի երկիր է, բայց ես կդիմանամ: Հուսով եմ, որոշ ժամանակ հետո ինձ հետ կապված բոլոր հարցերը կհանվեն»:
  • Կինոն խաղաղության և հանդուրժողականության համատեքստում

    Կինոն խաղաղության և հանդուրժողականության համատեքստում

    01.11.2013| 13:23
    «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագիծը ՈՒկրաինայում Կիևի 43-րդ «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնի շրջանակներում իրականացրել է պրոդյուսերների աշխատաժողով:
  • Արշակ ԶԱՔԱՐՅԱՆ. Մի խումբ ոչ այնքան հայտնի, ոչ այդքան երջանիկ ու, «դժբախտաբար», հայրենիքում բնակվող արվեստագետների հայտարարությունը

    Արշակ ԶԱՔԱՐՅԱՆ. Մի խումբ ոչ այնքան հայտնի, ոչ այդքան երջանիկ ու, «դժբախտաբար», հայրենիքում բնակվող արվեստագետների հայտարարությունը

    01.11.2013| 13:05
    Մենք պահանջում ենք որ Հայաստանում պաշտպանվի նաև մեր` նորմալ, հետերոսեքսուալ, ընտանիքի և երեխաների տեր, ոչ մի արտոնությունից չօգտվող, հայրենիքի պաշտպանությանը մասնակցած (գոնե բանակում ծառայած), առավոտից իրիկուն քրտնաջան աշխատելու դիմաց ոչինչ չստացողների իրավունքները:
  • «ФСБ  взрывает  людей» (տեսանյութ)

    «ФСБ взрывает людей» (տեսանյութ)

    01.11.2013| 12:38
    Յուրի Պլավսկին, ով Ռուսաստանի Արարման կուսակցության (Российская Партия Созидания-РПС) ղեկավարն է, youtube-ում նման վերտառությամբ տեսանյութ է տարածել: Վերլուծելով տեսանյութի մանրամասները, Պլավսկին սենսացիոն հայտարարություն է անում` հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադում պայթեցված ավտոբուսը երկրի իշխանությունների ձեռքի գործն է:
  • Ռոնալդուն`  հեթ տրիկի  հեղինակ

    Ռոնալդուն` հեթ տրիկի հեղինակ

    01.11.2013| 12:30
    Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների այս անգամվա բավականին համառոտ անդրադարձում նշենք, որ իսպանականում հերթական տուրն առանց պարտության անցան «Բարսելոնը» (արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել է «Սելտային») ու Մադրիդի «Ռեալը»` «Սևիլիայի» նկատմամբ 7:3 տպավորիչ առավելությամբ:
  • Հայտնի քսաներեքը

    Հայտնի քսաներեքը

    01.11.2013| 12:28
    ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակին» (2012-2013 թթ. մրցաշրջան) հավակնող ֆուտբոլիստների ցուցակը: Քսաներեք մարզիկ ներառող ցուցակում են Գարեթ Բեյլը (ՈՒելս), Լուիս Սուարեսն ու Էդինսոն Կավանին (ՈՒրուգվայ), Ռադամել Ֆալկաոն (Կոլումբիա), Էդեն Ազարը (Բելգիա), Զլատան Իբրահիմովիչը (Շվեդիա), Անդրես Ինիեստան, Չավին (Իսպանիա), Ֆիլիպ Լամը, Բաստիան Շվայնշտայգերը, Մեսութ Օզիլը, Մանուել Նոյերը (Գերմանիա), Ռոբերտ Լևանդովսկին (Լեհաստան), Լիոնել Մեսին (Արգենտինա), Տիագո Սիլվան, Նեյմարը (Բրազիլիա), Անդրեա Պիռլոն (Իտալիա), Ֆրանկ Ռիբերին (Ֆրանսիա), Ռոբին վան Պերսին, Արիեն Ռոբենը (Հոլանդիա), Քրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա), Յայա Տուրեն (Կոտ դ’Իվուար):
  • Շապիկի տակ եղած շապիկը

    Շապիկի տակ եղած շապիկը

    01.11.2013| 12:26
    Ի՜նչ մի հեծանիվ հորինած կլինենք` ասելով, որ մեր երկրի իրականությունը զավեշտի պակասախտությունից չի տառապում: Անկախ ներկայացրած ոլորտից: Սա հարկավ վատ է: Շատ ավելի վատ է, երբ այն նվազման միտումներ չի դրսևորում: Սակայն շատ ավելի սարսափելի է, երբ եղածին գալիս են ավելանալու նորերը: Հասկանալի է` ներքին վարժվածությամբ դրանք շատ ավելի տանելի կլինեին, եթե լինեին անգիտակցաբար, բայց երբ արվում են հստակ դիտավորությամբ, սա արդեն, կներեք, ուրիշ բանի է նմանվում:
  • Հեքիաթ արջի և  բորենու մասին

    Հեքիաթ արջի և բորենու մասին

    01.11.2013| 12:00
    Ճամփաբաժնում խրտվիլակն է, մի թևը` դեպի Հյուսիս, մյուսը` Արևմուտք։ Վախն է պատել խրտվիլակին, զի գլխի վերև Մասիսն է ահեղ, հանց պրկված մի աղեղ։ Անձամբ հակված եմ դեպի Հյուսիս, դեպի ռուսական շեկլիկ արջի փարթամ գիրկը։ Ինչո՞ւ, մի՞թե հասկանալի չէ. երբ արջի գրկին այլընտրանք է արևմտյան բորենու ճահճահոտ մահիճը, բնականաբար, յուրաքանչյուր բանական մարդ պիտի ընտրի Հյուսիսը, եթե, անշուշտ, նրա կենսաբանական հակումները շեղված չեն բնական հունից։ Մի խոսքով, խոզաճարպը նախընտրելի է լիկյորից։ (Բայց ի՜նչ ինքնաբավ են զուգորդվում ձյունասառը խոզաճարպն ու ոսկեծփանք օղին ծիրանի, սակայն առկա է փորլուծի վտանգը, բա՜...)։
  • Առաջին բազմաձայն  պատարագի պրեմիերան

    Առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան

    01.11.2013| 11:58
    Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քրիստափոր Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան` պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Այս պատարագի ձեռագրերը համարվում էին կորսված, սակայն մեր հայրենակից, նյույորքաբնակ երաժշտագետ Գրիգոր Փիթեջյանի շնորհիվ գտնվել են Ռ. Մելիքյանի ձեռագրերի պահոցում, Լիմոնջյանական նոտագրությամբ: Իր ժամանակին Կարա-Մուրզայի քառաձայն պատարագը հանդիպել է պահպանողական եկեղեցականների դժգոհությանը, և Կարա-Մուրզային հեռացրել են իր պաշտոնից:
  • «Զովունեցին փնտրում-գտնում է աշխատանք, փորձելով ամուր կանգնել իր հայրենի հողին»

    «Զովունեցին փնտրում-գտնում է աշխատանք, փորձելով ամուր կանգնել իր հայրենի հողին»

    01.11.2013| 11:55
    Երևանի քաղաքապետարանի 36Ա համարի երթուղային ավտոբուսը, որն ավելի քան տասը տարի սպասարկում էր Կոտայքի մարզի Զովունի համայնքին, արդեն երկու ամսից ավելի է, ինչ հանվել է երթուղուց: Նշված բնակավայրը Երևանին կապող միակ ավտոբուսի ծառայությունից զրկված բնակչությունը (շուրջ 8000 մարդ), որի կեսից ավելին աշխատում կամ ուսանում է մայրաքաղաքում, ժամանակին տեղ հասնելու համար ստիպված վեր է կենում ծեգին` ոտքով կամ պատահական տրանսպորտով մի կերպ տեղ հասնելու: Միակ ուղևորահավաքը գյուղի մայրուղիով անցնող «Երևան-Եղվարդ» 74 համարի միկրոավտոբուսն է, որը միշտ ծանրաբեռնված լինելով՝ չի հասցնում սպասարկել նաև վերջիններիս: