ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    01.11.2013| 00:02
    Ծագեա, Տեր, զլուսավորութիւն և զխաղաղութիւն շնորհաց քոց ի սրտի իմում, և զցավագին գիշեր մեղաց ի մտաց իմոց հալածեա. և մարմնոյ իմոյ շնորհեա զարիական վարս՝ առաքինությամբ կեալ ի հաճոյս կամաց քոց յամենայն ժամ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.11.2013| 00:01
    Բայց մեկը կասի՝ ինչպե՞ս են հարություն առնում մեռելները, կամ՝ ի՞նչ մարմնով պիտի գան։ Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանա, եթե չմեռնի։
  • Դեկլարատիվից դեպի պրագմատիզմ

    Դեկլարատիվից դեպի պրագմատիզմ

    31.10.2013| 17:43
    Ինչպե՞ս է արձագանքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, որոնցով նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:
  • Աշխարհում դեռահաս մայրերի թիվը հասնում է 2 միլիոնի

    Աշխարհում դեռահաս մայրերի թիվը հասնում է 2 միլիոնի

    31.10.2013| 17:36
    ՄԱԿ-ի ժողովրդագրական հիմնադրամի տվյալներով, աշխարհում վաղաժամ մայրացած աղջիկները բավականին մեծ տոկոս են կազմում` 7,4 մլն: Նրանց մեջ` 14 տարեկանները կազմում են ոչ փոքր թիվ` 2 մլն, ինչը, ի դեպ, խիստ մտահոգիչ է:
  • Ջուրը չի բերել, բայց ջուրը տարավ

    Ջուրը չի բերել, բայց ջուրը տարավ

    31.10.2013| 16:47
    Աշխատավարձերի բարձրացման օրինագիծը գուցե և ձեռնտու է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, սակայն, մյուս կողմից, այն նրանց վատ վիճակի մեջ է դրել։ Ինչը բնական է. նախատեսվում է երեք անգամ բարձրացնել վերջիններիս աշխատավարձն այն դեպքում, երբ շարքային աշխատողներինը կբարձրանա 2-3 հազար դրամով։
  • Դաշնակցությունն ասելիք չունի՞

    Դաշնակցությունն ասելիք չունի՞

    31.10.2013| 16:35
    Լեռնային Ղարաբաղի ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը, այնուհետև՝ ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես են եկել հայտարարություններով, որոնցով պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանք իրենց հայտարարություններում մտահոգություն են արտահայտել Սերժ Սարգսյանի վարած ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ, որը կարող է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար ունենալ աղետալի հետևանքներ:
  • «Հալոուինը հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունի»

    «Հալոուինը հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունի»

    31.10.2013| 16:02
    «Մեզ համար Աստված ինքն եկավ ու ինքն իրեն զոհաբերեց հանուն ժողովրդի: Եվ այս ամենը համարել փուչ ու գնալ ինչ-որ անիմաստ բաների հետևից` պարզապես ամոթ է»,- այսօր «Հենարան» ակումբում` անդրադառնալով Հալոունի տոնին, որը նշվում է հոկտեմբերի 31-ին, դժգոհեց տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը: Նրա խոսքով` հատկապես երիտասարդները մեծ ոգևորությամբ են տոնում Հալոուինի օրը, որի ժամանակ նրանք կերպարանափոխվում են, գույնզգույն հագուստներ և դիմակներ կրում:
  • «Պոեզիան ստվերում է մնում»

    «Պոեզիան ստվերում է մնում»

    31.10.2013| 15:44
    «Հայ գիրք» գրատանը գրեթե ամեն երեքշաբթի կազմակերպվում են հանդիպումներ ժամանակակից հայ բանաստեղծների հետ: Գրատան տնօրեն, բանաստեղծ ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ կարծիքով` արձակն այսօր լավ ներկայացվում է, բայց պոեզիան ստվերում է մնում: «Գրականագետների, քննադատների մեղավորությունն է, որ ճիշտ չեն կարողացել համակարգել այսօրվա բանաստեղծության միտումները` գոնե գրականագիտության համար: Այդ առումով, բանաստեղծները լավ ներկայացված չեն, և փորձում ենք այդ բացը լրացնել»,-ասաց Աշոտ Գաբրիելյանը:
  • «98-ի սցենարը հեշտ չի լինի կրկնելը»

    «98-ի սցենարը հեշտ չի լինի կրկնելը»

    31.10.2013| 15:08
    Շատերի համար անսպասելի, անակնկալ էր Լեռնային Ղարաբաղից հնչած հայտարարությունը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին: ԼՂ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, որն իր վաղեմի մարտական ընկերն էր:
  • «Ես համաձայն չեմ լռություն պահանջողների հետ»

    «Ես համաձայն չեմ լռություն պահանջողների հետ»

    31.10.2013| 14:59
    «Հայ գիրք» գրախանութում անցկացվում են հանդիպումներ ժամանակակից հայ գրողների հետ: Այս անգամ միջոցառման հյուրը բանաստեղծ, թարգմանիչ ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆՆ էր: Սիրված գրողը կարդաց իր հին ու նոր ստեղծագործություններից, ներկայացրեց նաև Բրոդսկու գործերը` իր թարգմանությամբ, մեկ գործ էլ Բլոկից: