30.10.2013|
18:32
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին թվում է, թե մեր երկրում սպորտի հետ կապված բոլոր գործառույթներում որոշիչ ձայնն իրենը պետք է լինի: Չգիտեմ՝ ինչն է նման «անհեթեթ» մոտեցման հիմքը, սակայն փաստը մնում է փաստ, որ այս կառույցի ղեկավարը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցում իրեն, մեղմ ասած, հաշվի չեն առել։ Երևի «մոռացել» է, որ սպորտի հարցերը կարգավորում է ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը։