27.10.2013|
15:34
Ութսունականների կեսերին, թիվը կոնկրետ չեմ հիշում, ռադիոյի առաջին հարկի մեր սենյակի դուռը թակեց կոստյումով, թեւի տակ կարտոնե թղթապանակ, եւ թղթապանակը սեղմած ձեռքը կոստյումի գրպանում, հետաքրքիր դիմագծերով մի երիտասարդ: Թղթապանակի մեջ մեկ պատմվածք էր, իսկ երիտասարդը «Գարունում» արդեն տպագրված Վազգեն Սարգսյանն էր: Պատմվածքը ես վերցրի, մի քիչ էլ զրուցեցինք դեսից-դենից: