-
23.10.2013|
11:17
Հոկտեմբերի 26-ին «Underground» փաբում տեղի կունենա երիտասարդ արձակագիր ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆԻ «Թռչող աֆրիկացին» գրքի շնորհանդեսը: Արեգ Ազատյանը մի շարք պետական և միջազգային մրցանակների դափնեկիր է, չորս գրքի և մի շարք ֆիլմերի հեղինակ: «Թռչող աֆրիկացին» չի համարում արկածային, բայց կարծում է, որ արկածային գրականության սիրահարներին այն նույնպես կհետաքրքրի:
-
23.10.2013|
10:57
«Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Իմպրոռիթմ» ՀԿ-ն հոկտեմբերի 25-31-ը Գյումրիում կանցկացնի մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ առաջին հանրապետական փառատոնը:
-
22.10.2013|
21:03
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Կազանի 27-րդ ամառային ունիվերսիադայի մրցանակակիրների, նրանց մարզիչների, ՀՀ պատվիրակության ղեկավարների և 14-րդ հանրապետական ուսանողական խաղերում լավագույնը ճանաչված ուսանող-մարզիկների պարգևատրումը։
-
22.10.2013|
17:42
Ռուս գրող Անտոն Չեխովի այս խոսքերը շամփրահար արեցին ուղեղս, երբ առավոտյան թերթեցի իմ ֆեյսբուքյան լրահոսը: Առավոտվա գույժը դերասան Երվանդ Ենգիբարյանի մահվան մասին էր: Կեսօրից հետո հաղորդվեց նաև լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանի մահվան լուրը: Ֆեյսբուքում ցավակցությունների շարան էր- է, որը դեռ մինչև ուշ գիշեր կշարունակվի ու, գուցե, վաղն էլ:
-
22.10.2013|
17:32
Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 600 հազարը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրանցից 400 հազարը գտնվում է հատուկ ճամբարների տարածքներից դուրս:
-
22.10.2013|
17:22
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով, շատ վտանգավոր տեսություն է Հայաստանում ի հայտ եկել` այն, երբ արտագաղթի երևույթը շատերը փորձում են արդարացնել` ասելով, թե հայի բնավորություն է:
-
22.10.2013|
16:57
«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցներն այսօր ասուլիսի էին հրավիրել լրատվամիջոցներին: Նրանց մտահոգում է այն, որ Երևանի ավագանու կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով իրենց բիզնես շահերից, շարունակում են ընդունել «հակասոցիալական և ապօրինի որոշումներ»: Իրենց պահանջները և հուզող հարցերը նրանք մանրամասնորեն ներկայացրել են այսօրվա հայտարարության մեջ:
-
22.10.2013|
16:41
«Ճանապարհ դեպի քեզ» խորագրով երեկոների շրջանակում «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում կազմակերպվում են հանդիպումներ սիրված ու անվանի արվեստագետների, մշակութային գործիչների հետ:
-
22.10.2013|
16:34
Իռլանդիան աշխարհի ամենակաթոլիկ երկրներից մեկն է: Իռլանդացիների մեծամասնությունը հավատացյալ է, ինչն ազդում է նրանց կյանքի բոլոր ոլորտների և առաջին հերթին՝ ընտանիքի վրա:
-
22.10.2013|
16:08
ՌԴ կառավարությունից հակասական լուրեր են հաղորդվում «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոյի` աշխատանքից ազատման մասին: ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը հայտարարել էր, թե լրացել է Օնիշչենկոյի ղեկավարման ժամկետը և նրա փոխարեն կնշանակվի նրա տեղակալ Աննա Պոպովան: