19.10.2013|
00:48
Երբ Դելիի մերձակա Ակշարդամ տաճարում հնդկական 186 (թիվը ստույգ չեմ հիշում) աստվածների արձաններն էի ուսումնասիրում արիական հանդարտությամբ ու խորաթափանցությամբ` չշտապելով և չհապաղելով, մարդկանց ու կենդանիների, կանանց ու տղամարդկանց, կեսկանանց ու կեստղամարդկանց, կեսմարդկանց ու կեսկենդանիների գլխապտույտ բազմազանության մեջ տպավորվեց Շիվայի արձանը: Այնքան բնական, որ թվում էր` հիմա-հիմա կիջնի լոտոսի իր դիրքից ու կմիանա մեզ, սև, կապույտ, կանաչ, գորշ մեր աչքերի անխախտ հիացական հայացքից հոգնած, բայց` հպարտ: