ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Մի՞թե ժամանակակից հայ հասարակությունում Հին Հռոմի բարքերն են տիրում

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Մի՞թե ժամանակակից հայ հասարակությունում Հին Հռոմի բարքերն են տիրում

    15.10.2013| 15:47
    Չէի ցանկանում անդրադառնալ Զորի Բալայանի նամակին, սակայն հայ գրողի և հրապարակախոսի հասցեին հնչեցվող բազմաթիվ վիրավորանքներին չանդրադառնալ մի տեսակ չի ստացվում: Կարճ կասեմ. Զորի Բալայանին վիրավորելուց և «դավաճան» անվանելուց առաջ ամեն դեղնակտուցիկ թող հիշի, որ երբ ինքը դեռ վազվում էր իրենց բակում ու հողի հետ փոքրիկ բահով խաղ էր անում կամ երբ դեռ ընդհանրապես ծնված էլ չէր, Զորի Բալայանը պայքարում էր Հայաստանի անկախացման և Արցախի ազատագրման համար:
  • ՀՀ ՔԿՀ-ից ազատ է արձակվել 517 դատապարտյալ

    ՀՀ ՔԿՀ-ից ազատ է արձակվել 517 դատապարտյալ

    15.10.2013| 15:33
    ՀՀ Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հոկտեմբերի 14-ին`, ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 12 դատապարտյալ:
  • Տեղի կունենա ուխտերթ

    Տեղի կունենա ուխտերթ

    15.10.2013| 15:18
    Հայ եկեղեցու երիտասարդաց միավորումը և մի շարք երիտասարդական կառույցներ հրավիրում են մասնակցելու համահայկական ուխտերթի՝ իբրև սիրո, հավատքի և հավատարմության արտահայտություն ազգային-հոգևոր արժեքների և Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հանդեպ։ Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13-ին, ուխտավորները Երևանի Ազատության հրապարակից քայլերթով կշարժվեն Հանրապետության հրապարակ, որտեղից ավտոբուսներով կտեղափոխվեն Էջմիածին։ Ժամը 15:00-ին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի Աջի մոտից հատուկ կարգախոսներով, խաչերով, խաչվառներով և հոգևոր երգասացությամբ թափորը կշարժվի դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
  • Ինչ վիտամիններ ընդունել աշնանը

    Ինչ վիտամիններ ընդունել աշնանը

    15.10.2013| 15:09
    Հետազոտությունների արդյունքում Կոպենհագենի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ վիտամին D-ն ակտիվացնում է օրգանիզմի «T- բջիջները», ինչի հաշվին բարելավվում է իմունային համակարգը: Պարզվել է` վիտամին D-ն ավելի արդյունավետ է, քան վիտամին C-ն, ինչի չարաշահման դեպքում թթվի մեծ դոզան բացասաբար է ազդում առողջության վրա:
  • Ռուսաստանը իր սպառնալիքներով դեռ հեռու  կգնա

    Ռուսաստանը իր սպառնալիքներով դեռ հեռու կգնա

    15.10.2013| 14:36
    Լիտվա-ՌԴ «կաթնային հակամարտությունը» նոր փուլ է մտել: «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն անդրադարձել է Լիտվայի մտադրությանը` գործը հանձնել համաշխարհային առևտրի կազմակերպությանը: «Ւրադարձությունների նման զարգացման դեպքում մենք էլ այլ կերպ կվարվենք»,-ասել է Օնիշչենկոն: Նշվել է, որ Լիտվայի կողմից ՀԱԿ-ին դիմելու արդյունքում կարգելակվի երկկողմանի խորհրդակցությունների գործընթացը և «տրամաբանությունը կհանգեցնի սահմանները չբացելուն»:
  • Տեղի կունենա սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովը

    Տեղի կունենա սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովը

    15.10.2013| 14:34
    Հոկտեմբերի 25-26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ Առողջապահության նախարարության և «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության հետ համատեղ Երևանում կկազմակերպեն սրտաբանության Եվրակովկասյան 4-րդ համաժողովը: Համաժողովն ամենամյա է, յուրաքանչյուր տարի համաժողովին մասնակցում են շուրջ 250 սրտաբաններ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:
  • Հերթական անգամ կորցնում ենք մայրաքաղաքը

    Հերթական անգամ կորցնում ենք մայրաքաղաքը

    15.10.2013| 14:04
    Ճարտարապետական հերթական հուշարձանի քանդման դեմ են այսօր խոսել ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ու «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Այվազյանը:
  • Փորձել են ու համոզվել, որ հեռանկարային չէ

    Փորձել են ու համոզվել, որ հեռանկարային չէ

    15.10.2013| 13:54
    «Դիպլոմատ» ակումբի բացմանը ներկա «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին, նշեց. «Չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերություններն այսօր ավելի լավ մակարդակում են, քան տասը տարի առաջ: Թուրքիան ավելի շատ է գտնվում Ադրբեջանի ազդեցության տակ, սահմանը փակ է, Թուրքիան ցուցաբերում է մաքսիմալիստական դիրքորոշում, հարաբերությունները մնացել են սառեցված»:
  • Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. «Եդի խելքն» ավելի՞ ենք «եդ» տալիս

    Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. «Եդի խելքն» ավելի՞ ենք «եդ» տալիս

    15.10.2013| 13:42
    Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ծիրում եղել են, կան և կլինեն թե դրական, թե բացասական երևույթներ: Անցյալում իրենց թողած բնորոշ ազդեցությամբ դրանք բախտորոշ ու ճակատագրական են եղել հայ ժողովրդի համար՝ լավ ու վատ հետևանքներով: Նպաստավոր և հայօգուտ իրադարձություններում մենք չենք հապաղել դրանց դրդապատճառները բացատրել «եղբայրական մեծ ժողովրդի» առանձնահատուկ ջերմ վերաբերմունքով՝ հանդեպ հայ ժողովրդի, իսկ հակառակ դեպքերում մեր մեջ արթնացել է հինավուրց ազգ լինելու ինքնագնահատանքի պարծենկոտ սինդրոմն ու հարայ-հրոցով քննադատել ենք «ռուսական շովինիզմն» ու ընդվզել ենք «ռուսական սապոգի» ճնշման դեմ:
  • Կասկածյալը հայ չէ, ադրբեջանցի է

    Կասկածյալը հայ չէ, ադրբեջանցի է

    15.10.2013| 13:33
    ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի, Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում Եգոր Շչերբակովին դանակահարելով սպանել է 1982 թ. ծնված ադրբեջանցի Օրհան Զեյնալով Զահիտ Օղլուն: Ընդհանրապես, լուրի գնահատման չափանիշները շատ են, ու այդ շարքում կարևորներից մեկը լուրի մերձավորության հատկանիշն է: