ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հանձնեց անվանական կրթաթոշակներ

    ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հանձնեց անվանական կրթաթոշակներ

    10.10.2013| 17:48
    Հոկտեմբերի 10-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների։
  • Լեզուն հազիվ թե փոխարինի ռումբերին ու հրթիռներին

    Լեզուն հազիվ թե փոխարինի ռումբերին ու հրթիռներին

    10.10.2013| 17:43
    Մաքսային միությանը միանալուն Հայաստանի իշխանությունների տված որոշումից հետո հիմա էլ սահուն, աննշմար ներքաղաքական կյանքի օրակարգ է ներթափանցում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու մասին հարցադրումը: Թե որքանով է տեղին այդ հարցն ուղղել Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովին, թողնում ենք հարցն ուղղողների խղճին ու բանականությանը:
  • Հին ընկերները չեն դավաճանում

    Հին ընկերները չեն դավաճանում

    10.10.2013| 17:26
    Մարզպետների հրաժարականների շրջան է սկսվա՞ծ, թե՞ ոչ, չգիտենք, բայց որ վերջին երեք շաբաթում երկու մարզպետ արդեն աշխատանքից հեռանալու դիմում ներկայացրին, փաստ է։ Գործադիրն ընդունեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի դիմումը աշխատանքից ազատվելու մասին, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությանը ներկայացրեց նոր մարզպետին` գյուղատնտեսության նախկին նախարար, նախկին ՀՅԴ անդամ Արամայիս Գրիգորյանին։
  • Ֆինանսական գրագիտությունը` խնայողությունների խթանման միջոց

    Ֆինանսական գրագիտությունը` խնայողությունների խթանման միջոց

    10.10.2013| 17:08
    Արտերկրից դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների շրջանում բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացման, ինչպես նաև բանկային հաշիվներ բացելու մշակույթի խթանման նպատակով Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում իրականացրել է կրթական ծրագիր, որին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել է ավելի քան 24 հազար մարդ: Ծրագրի շրջանակում մասնակիցներին խորհրդատվություն է տրամադրվել անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ, որի արդյունքում արձանագրվել է ֆիզիկական անձանց կողմից 10 հազար նոր բանկային հաշիվների բացում: Արդյունքում, 2012-ի դեկտեմբեր ամսից մինչև 2013-ի սեպտեմբերը խնայողությունների ծավալն աճել է ավելի քան 4 մլն դոլարով:
  • Նորից վարկ

    Նորից վարկ

    10.10.2013| 17:06
    Տնտեսության զարգացման ծրագրի շուրջ կառավարության նիստում գործնական էր էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի և ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի զրույցի թեման, որն առնչվում էր 20 մլն դոլարին։ Եվ այսպես, Ասիական զարգացման բանկը ՓՄՁ ոլորտի զարգացման համար ՀՀ կառավարությանն է հատկացնում 20 մլն դոլարի վարկ, որը Հայաստանը մարելու է 20 տարվա ընթացքում։ Իսկ թե ինչ տոկոսադրույքներով, չասվեց։
  • Գեղարքունիքում ցրտահարության դեպքեր չեն գրանցվել

    Գեղարքունիքում ցրտահարության դեպքեր չեն գրանցվել

    10.10.2013| 17:01
    Գեղարքունիքի մարզի բնակիչները irates.am-ին պատմեցին, որ օրերս տեղացած ձյունը վնաս չի հասցրել իրենց ցանքատարածություններին: Ի ուրախություն իրենց, ցրտահարության դեպքեր չեն արձանագրվել: Պտղատու ծառերն ու բանջարեղենը «առողջ» են մնացել, չնայած` 4-5 աստիճան ցրտի առկայությանը.
  • Ծայրահեղական կուրծքը

    Ծայրահեղական կուրծքը

    10.10.2013| 17:00
    Թուրք հեռուստահաղորդավարուհի Գյոզդե Քանսուն հեռացվել է աշխատանքից, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Հուսեյն Չելիքը քննադատել է նրան՝ եթերում հագուստի չափից խոր լանջաբացվածքի համար։ Չելիքը նրա հագուստը անվանել է ծայրահեղական, քանի որ ի ցույց է դնում կուրծքը:
  • ՈՒկրաինան հեռանում է Կրեմլից

    ՈՒկրաինան հեռանում է Կրեմլից

    10.10.2013| 16:58
    ՈՒկրաինան առաջիկայում կարող է ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից, եթե չվերանայվի գործող պայմանագիրը` ասել է վարչապետ Նիկոլայ Ազարովը:
  • ՀՅԴ-ն վերցնում է Արարատը

    ՀՅԴ-ն վերցնում է Արարատը

    10.10.2013| 16:57
    Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը` Էդիկ Բարսեղյանի հրաժարականից հետո, որ պաշտոնից հեռանալու պատճառ էր նշել իր տարիքը:
  • Առևանգել են Լիբիայի վարչապետին

    Առևանգել են Լիբիայի վարչապետին

    10.10.2013| 16:56
    Լիբիայի կառավարությունը երկրի վարչապետ Ալի Զեյդանի ձերբակալությունը համարել է ահաբեկչական հանցագործություն: «Լիբիայի կառավարությունը հայտարարում է, որ վարչապետը պահպանում է իր բոլոր իրավասությունները, պետական պաշտոնյա է և նրա առևանգումը ահաբեկչական հանցագործություն է»` ասված է հայտարարության մեջ: