04.10.2013|
14:57
Ազատամարտիկների հավաքները Ազատության հրապարակում շարունակում են հետաքրքրել ակտիվ քաղաքացիներին, որոնք վերջին տարիներին ոչ մի հանրահավաք բաց չեն թողել: Նրանք այս ընթացքում հանդիպումներ են ունեցել քաղաքական տարբեր բևեռներում գտնվող կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանից տեղեկացանք, որ մտադիր են հանդիպել նաև Սերժ Սարգսյանին, դիմել են, սակայն դեռ հայտնի չէ հանդիպման օրը:
Փոխարենը հայտնի է արդեն, որ հոկտեմբերի 16-ին կամ 18-ին տեղի կունենա ազատամարտիկների հրավիրած առաջին կլոր սեղանը կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Կլոր սեղանը կվարի հայտնի դերասան Երվանդ Մանարյանը:
Այս ընթացքում նրանք զորակցություն են հայտնել նաև կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին` պահանջելով շուտափույթ ազատել նրան: