«Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ նախագահ Զարուհի ՄԵՋԼՈՒՄՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ համաներման հարցին` ասելով, որ կան երկրներ, որոնք, ի տարբերություն Հայաստանի, համաներումը շատ ակտիվորեն կիրառում են: Այդ երկրներից են Իրանը և Վրաստանը:
Այսօր «ՈՒրբաթ» մամուլի ակումբում, խոսելով «Համաներման սոցիալ-հասարակական հետևանքները» թեմայի շուրջ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ փորձեց ներկայացնել, թե ինչ բան է պատիժը, ինչպես և որքանով է այն կատարում իր ֆունկցիաները:
Երկու օր է լրագրողները ցանկանում են գտնել ընդդիմության այն պատգամավորին, որոնք «կողմ» են քվեարկել Գևորգ Կոստանյանի թեկնածությանը, սակայն հայտարարում են, թե դեմ են եղել:
Hetq.am-ում տեղ է գտել հրապարակում, ըստ որի` Օձունի եկեղեցու վերակառուցման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են արժեքավոր կժեր և կուլաներ, 4-5-րդ դարերի կղմինդրե ծածկասալեր, 6-7-րդ դարերի քարե ծածկասալեր և այլ արժեքավոր գտածոներ: Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը կարծում է, որ անհրաժեշտություն կա եկեղեցու բակում թանգարան ստեղծելու` տեղում արժեքավոր գտածոները ցուցադրելու համար:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-գերմանական կրթական հարաբերությունների զարգացման հնարավորություններին ու առկա խնդիրներին: Անդրադառնալով Հայաստանում գերմաներենի՝ որպես օտար լեզվի ուսուցման խորացմանը՝ գերմանական կողմը ՀՀ ԿԳ նախարարին ներկայացրել է մի շարք առաջարկներ, մասնավորապես ընդգծելով բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան ֆակուլտետներում պարտադիր դարձնել նաև ավարտական աշխատանքները օտար լեզվով, տվյալ դեպքում գերմաներենով ներկայացնելու պահանջը:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է «Կրթության արդիականացումը ժամանակակից մանկավարժական հարացույցների համատեքստում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որին մասնակցել են ներկայացուցիչներ` աշխարհի տարբեր երկրներից:
Մեր հստակ տեղեկություններով` համաներումը կտարածվի նաև քաղաքագետ, օրերս Նուբարաշենի մեկուսարան տեղափոխված Սուրեն Սուրենյանցի վրա, ով այս անգամ քաղբանտարկյալ չէ, սակայն, նրա «աչքերը», թերևս, այս անգամ էլ ոմանց «սիրուն» չեն թվացել:
Հոկտեմբերի 2-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ԴիջիԹեք էքսպո 2013`ավանդույթներ ունեցող տեխնոլոգիական ցուցահանդես» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը («ԴիջիԹեք Էքսպո 2013»-ի կազմակերպիչ), «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՖԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը («ԴիջիԹեք Էքսպո 2013»-ի պլատինե հովանավոր), «Քուեսթրեյդ Ինտերնեյշնլ Ինկ.» ընկերության hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արտաշես Հարությունյանը («ԴիջիԹեք Էքսպո 2013»-ի պաշտոնական հովանավոր), ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լևոն Գալստյանը («ԴիջիԹեք Էքսպո 2013»-ի աջակից)։
Այսօր ԱԺ-ն շարունակեց համաներում հայտարարելու հարցի քննարկումը: Խոսնակ Հովիկ Աբրահամյանը այս հարցի շուրջ ելույթ ունեցավ, ընդգծելով, որ սա հասարակության կողմից սպասված քայլ է և նպաստելու է համերաշխության, միասնականության մթնոլորտի ամրապնդմանը:
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...