ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Ռուսական շուկայում առաջին զոհը կարող է լինել ուկրաինական խոզաճարպը

    Ռուսական շուկայում առաջին զոհը կարող է լինել ուկրաինական խոզաճարպը

    02.10.2013| 11:28
    Ռուսական շուկան կհրաժարվի ընդունել ուկրաինական խոզաճարպը: ՌԴ ղեկավարությունը մտադրություն չունի հրաժարվել իր սպառնալիքից` ՈՒկրաինայի նկատմամբ կիրառելու առևտրային պատժամիջոցներ, եթե նա, այնուամենայնիվ, ստորագրի ԵՄ ասոցիացիոն համաձայնագիրը: Ռուս-ուկրաինական առևտրային պատերազմում հերթական զոհը կարող է դառնալ խոզաճարպը: «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում, ակնկալվում է ասոցիացիոն համաձայնագրի ստորագրում ՈՒկրաինայի և ԵՄ-ի միջև: Ռուս պաշտոնյաները վստահեցնում են, որ դրանից հետո ՈՒկրաինայի շուկան կհեղեղվի եվրոպական անորակ, էժանագին ապրանքներով:
  • Գիտաժողով՝ արտագաղթի թեմայով

    Գիտաժողով՝ արտագաղթի թեմայով

    02.10.2013| 11:25
    Այսօր մեկնարկել է «Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնության «Արտագաղթի հոգեբանությունը. Գաղթականի կյանքը իջեցված սոցիալական կարգավիճակի պայմաններում» խորագրով գիտաժողովը։
  • Գյումրին ջազ է լսելու

    Գյումրին ջազ է լսելու

    02.10.2013| 11:21
    Նոյեմբերի 8-ին Գյումրիում կանցկացվի հայկական ջազի 75 և «Ջազը և Գյումրին» նախագծի մեկ ամյակներին նվիրված տոնական համերգ։ Կմասնակցեն Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, ինչպես նաև «Ջազը և Գյումրին» նախագծի 2012-13թթ. բոլոր համերգների մասնակիցները՝ Վահագն Հայրապետյան, Արմեն Թութունջյան, Լևոն Մալխասյան, Երվանդ Մարգարյան, Միքայել Ոսկանյան։
  • Հայի բախտ` Լավրովը բանակցի, Պուտինն առաջադրվի

    Հայի բախտ` Լավրովը բանակցի, Պուտինն առաջադրվի

    02.10.2013| 11:17
    ՌԴ Պետական Դումայի պատգամավորները նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել են խաղաղության Նոբելյան մրցանակի: «Մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսի խաղաղարարական դեր է կատարել մեր նախագահը ծանր շրջաններում, հատկապես՝ Բեսլանում, Հարավային Օսիայում»,- նախաձեռնությունը մեկնաբանել է Հոգևոր միասնության և համագործակցության միջազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Տրապեզնիկովը։
  • ՀՀ նախագահի ԱԺ ներկայացված առաջարկությունը համաներում հայտարարելու մասին

    ՀՀ նախագահի ԱԺ ներկայացված առաջարկությունը համաներում հայտարարելու մասին

    02.10.2013| 11:14
    Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին Հայաuտանի Հանրապետության նախագահի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
  • ՀՀ նախագահը Փարիզում

    ՀՀ նախագահը Փարիզում

    02.10.2013| 11:13
    Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և Հայաստանի նախագահները` քննարկելու հայ-ֆրանսիական, Հայաստան-ԵՄ համագործակցության, տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության խնդիրներ: Առևտրատնտեսական հարաբերությունների առումով Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել Հայաստանում ֆրանսիական գործարար ստվար համայնքի առկայությունն այնպիսի առաջատար ընկերություններով, ինչպիսիք են «Կարֆուրը», «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրեկոլը», «Ալկատելը», «Վեոլիան», որոնց շուտով կավելանան նորերը:
  • Բերքի տոն՝ Լոռու մարզում

    Բերքի տոն՝ Լոռու մարզում

    02.10.2013| 11:05
    Հոկտեմբերի 6-ին Լոռու գեղատեսիլ անկյուններից մեկում՝ Գյուլագարակ համայնքի մերձակայքում, «Սոճուտ» հանգստյան տան հարևանությամբ, տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «Բերքի տոն» փառատոնը:
  • Փաշինյանը հիշեց իր բանտային օրերը ու վեճի բռնվեց

    Փաշինյանը հիշեց իր բանտային օրերը ու վեճի բռնվեց

    01.10.2013| 17:24
    «Համաներում» հայտարարելու փաստաթղթում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն կետ է հայտնաբերել, և դա ներկայացրեց բանտային օրերի սեփական օրինակով: Խոսքը բանտարկյալներին տրվող նկատողությունների մասին էր:
  • «Մինչև չիմանանք, թե ինչ է կատարվում, չենք կարող դեմն առնել»

    «Մինչև չիմանանք, թե ինչ է կատարվում, չենք կարող դեմն առնել»

    01.10.2013| 17:01
    Irates.am-ի հարցերին պատասխանում է գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆԸ:
  • «2017-ին երիտասարդները չեն կարողանա իրենց ընկերուհի գտնել»

    «2017-ին երիտասարդները չեն կարողանա իրենց ընկերուհի գտնել»

    01.10.2013| 16:38
    Հայաստանում ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Գարիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 2017-ից Հայաստանի բնակչության բնական աճը կարող է դադարել: Պատճառը` ծնելիության և արտագաղթի բարձր ցուցանիշն է: