-
01.10.2013|
15:57
Ըստ ամենայնի՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը շուտով կհայտնվեն ազատության մեջ: ԱԺ-ն այսօր 104 կողմ, 0 ձեռնպահ և 2 դեմ ձայներով հավանություն տվեց ՀՀ նախագահի առաջարկությանը` ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ համաներում հայտարարելու մասին: Համաներման բովանդակությունից կարելի ենթադրել, որ իրենց հայացքների համար անազատության մեջ գտնվող ՀՀ երկու քաղաքացի ազատ կարձակվեն: Համենայն դեպս, հանրությանը մինչ այժմ որպես այդպիսին հայտնի են Տիգրան Առաքելյանը և Վոլոդյա Ավետիսյանը:
-
01.10.2013|
15:55
Վերջին օրերին մամուլում և սոցցանցերում ամենաշատ քննարկվող թեման առաջիկայում Սերժ Սարգսյանի կողմից հայտարարվելիք համաներումն է:
-
01.10.2013|
15:42
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան շարունակում է բողոքի ակցիաներ կազմակերպել և այդպիսով Հայաստանի իշխանության ուշադրությունն հրավիրել հայ ընտանիքներում տիրող բռնարարքների վրա: Այսօր առավոտյան «Լռությունը չի պաշտպանում ձեզ» պաստառներով մի խումբ երիտասարդներ էին հավաքվել կառավարության շենքի դիմաց:
-
01.10.2013|
13:44
«Ընդհանրապես, ԱԺ-ի արժանապատվությունը կախված է բոլոր պատգամավորներից, ոչ միայն ԱԺ նախագահից: Այս տեսակետն ուզում եմ մարդիկ ճիշտ ընկալեն»,-ԱԺ-դատախազություն հարաբերությունների մասին այսօր այսպես խոսեց Հովիկ Աբրահամյանը` թվարկելով, թե որ կառույցներն են պարտավոր հաշվետվություններ ներկայացնել խորհրդարան:
-
01.10.2013|
13:26
ՌԴ-ում այսօրվանից կգործի Անձնական կյանքի պաշտպանության մասին օրենքը: Այն ամրագրում է ցանկացած տեղեկության հրապարակման անթույլատրելիությունը` կապված մարդու անձնական կյանքի հետ: Օրենքի արգելքը ներառում է տեղեկություններ մարդու ռասայական և ազգային պատկանելության, քաղաքական հայացքների, կրոնական և փիլիսոփայական համոզմունքների, առողջության վիճակի և ինտիմ կյանքի մասին:
-
01.10.2013|
13:13
ԱԺ-ն այսօր շարունակեց գլխավոր դատախազի թեկնածության հարցի քննարկումը: Պատգամավորները հասել են վերջնագծին և հստակեցնում են` ով է կողմ, ով` դեմ Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազի պաշտոնում տեսնելը:
-
01.10.2013|
13:10
Տան մուտքից դուրս եմ գալիս: Մուտքից սկսվող աստիճաններով վեր է բարձրանում մի հինգամյա մանչուկ: Կիսախավարում, մենակ, լուռ… Ո՞ւմ զավակն է, ո՞ւր է ծնողը: Կարծես հարցիս ի պատասխան՝ տեսնում եմ մուտքի առջևի մայթին հավաքված մարդկանց: Նրանցից մեկը գալիս է երեխայի հետևից:
-
01.10.2013|
12:20
Մոտ 200 հազար մոլդովացիների համար կփակվի մուտքը ՌԴ տարածք: Ռուսները պաշտոնապես սա բացատրում են այդ քաղաքացիների կողմից ռուսական միգրացիոն օրենսդրության խախտմամբ: Ասենք, որ վերջերս Ռուսաստանի կողմից սկսված մոլդովացի աշխատանքային միգրանտների ՌԴ-ի տարածքից արտաքսումը մեծ թափ է առել: Հազարավոր մարդիկ արդեն իսկ արտաքսվել են:
-
01.10.2013|
12:15
Մարդկանց հաղորդակցվելու, կապեր հաստատելու, իսկ դիվանագետների համար` հաջողությամբ բանակցելու առաջին պայմաններից մեկը նմանակման երևույթն է:
-
01.10.2013|
12:02
«Հայաստանին մտահոգում է Սիրիայում վատթարացող մարդասիրական իրավիճակը: Փախստականների թիվը, որը Հայաստանը շարունակում է ընդունել, արդեն գերազանցում է տասը հազարը, բայց տասնյակ հազարավոր սիրիահայեր դեռևս մնում են այդ երկրում, որը նրանց երկրորդ հայրենիքն է դարձել 1915-ի ցեղասպանությունից հետո: Իրենց սիրիացի հայրենակիցների հետ նրանք դժվարագույն պայմաններում պայքարում են գոյատևման համար»,- այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: