ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Եվրամիությունը ուշադրության կառնի Հայաստանի  վարքագիծը և երկխոսությունը չի շարունակի

    Եվրամիությունը ուշադրության կառնի Հայաստանի վարքագիծը և երկխոսությունը չի շարունակի

    01.10.2013| 11:32
    Եվրոպայի առաջատար պետությունները չէին կարող անմասն մնալ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացից և ձգտեցին ցուցադրել իրենց պատրաստակամությունը` հովանավորելու ՆԱՏՕ-ին մի շարք երկրների ինտեգրվելու և անդամակցելու գործում։ Միաժամանակ, չունենալով որոշակի մտադրություններ Արևելյան Եվրոպայի երկրների առնչությամբ, եվրոպական երեք առաջատար տերությունները չկարողացան նրանց «հովանավորության» իրականացման կոնկրետ առաջարկություններ անել։
  • Մետրոն մոտեցնենք Կարապի լճին

    Մետրոն մոտեցնենք Կարապի լճին

    01.10.2013| 11:28
    2011-ի սեպտեմբերի 7-ին Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, այցելելով մետրոպոլիտեն, հանձնարարեց նրա տնօրենությանը՝ մշակել կարճաժամկետ, միջին և երկարաժամկետ ծրագիր ու հայեցակարգ՝ ուղղված մետրոպոլիտենի հեռանկարային զարգացմանը: Թղթակիցներից մեկի հարցին պատասխանել էր. «...նոր կայարանների կառուցման խնդիրն անհրաժեշտություն է, սակայն, ցավոք, այսօր այն բավականին թանկ հաճույք է: Միայն Աջափնյակ թաղամասի երկու կայարանների կառուցումն ավելի քան 200-250 մլն դոլար կարժենա: Բայց և այնպես, վստահ եմ՝ կգա այն օրը, երբ կունենանք նոր կայարաններ»:
  • «Բու»-ն` «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում

    «Բու»-ն` «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում

    01.10.2013| 11:27
    Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի նախաձեռնությամբ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվել է գեղանկարիչ Վահե Թևոսյանի անհատական ցուցահանդեսը՝ «Բու» խորագրով:
  • Կվերլուծվի արտագաղթի հոգեբանությունը

    Կվերլուծվի արտագաղթի հոգեբանությունը

    01.10.2013| 11:23
    «Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 2-ին կազմակերպում է «Արտագաղթի հոգեբանությունը. գաղթականի կյանքը իջեցված սոցիալական կարգավիճակի պայմաններում» խորագրով գիտաժողովը:
  • Հիսուս Քրիստոսի հաղթող Անունով  դիմակայենք այս աշխարհի իշխանի  հոգեկործան բոլոր հնարքներին

    Հիսուս Քրիստոսի հաղթող Անունով դիմակայենք այս աշխարհի իշխանի հոգեկործան բոլոր հնարքներին

    01.10.2013| 10:38
    Հայտնի է ամենքիս, որ հիմա աշխարհում ամենատարածված սարքերը համակարգիչներն են, սկսած գերհզոր «Գազան» կոչվող համակարգչից, որ գտնվում է Բելգիայում, որտեղ հավաքվում է աշխարհի յուրաքանչյուր մարդու վերաբերյալ ցանկացած տվյալ, վերջացրած մեր բնակարաններում ու մարդկանց ձեռքերում գտնվող համակարգիչներով։ Այդ սարքերի մեծ մասն օգտագործվում է միմյանց հետ հաղորդակցվելու և ինտերնետա-արբանյակային կապի միջոցով ցանկացած ինֆորմացիա ստանալու նպատակով։ Եթե մի օր վերանա ինտերնետային այդ կապը, մարդկությունն անմիջապես կդառնա կույր ու անօգնական։
  • Իսկ ո՞ւր է տարվա ձեր եղանակը

    Իսկ ո՞ւր է տարվա ձեր եղանակը

    01.10.2013| 04:36
    Նախ` հանուն արդարության արձանագրենք, որ հանրապետության երեք նախագահներին մեկ տանիքի տակ հավաքելու Գառնիկ Իսագուլյանի իրապես կառուցողական առաջարկի «հեղինակային» իրավունքը պատկանում է մեր թերթին. Սերժ Սարգսյանի առաջին ընտրությունից հետո մենք քանիցս անդրադարձանք այս թեմային` մշտապես այն «տաք» պահելով, բայց երբ Տեր-Պետրոսյան-Քոչարյան տանդեմի պարտիան` ընդդեմ Սերժ Սարգսյանի, ավելի «խորացավ», հասկանալի դարձավ, որ գոնե այս փուլում դա դժվար է, եթե չասենք՝ անհնարին է:
  • ՀԵՀ-ը հայտարարում է ֆեյսբուքյան գրառումների մրցույթ

    ՀԵՀ-ը հայտարարում է ֆեյսբուքյան գրառումների մրցույթ

    01.10.2013| 04:32
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում հայտարարում է երիտասարդական հիմնախնդիրներ արծարծող ֆեյսբուքյան գրառումների մրցույթ: Ֆեյսբուքյան գրառումների հղումները հոկտեմբերի 1-30-ը պետք է ուղարկել press@heh.am էլ. հասցեին` նշելով հեղինակի հեռախոսահամարը:
  • ՓՀԷԿ-երը դարձել են լուրջ սոցիալական խնդիրների պատճառ

    ՓՀԷԿ-երը դարձել են լուրջ սոցիալական խնդիրների պատճառ

    01.10.2013| 04:30
    Հոկտեմբերի 2-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի կունենա «ԷկոԼուրի» «Փոքր ՀԷԿ-երը միջազգային ֆինանսական ինստիտուտների հովանու ներքո» զեկույցի շնորհանդես-քննարկումը։ Զեկույցում ներկայացված են փոքր ՀԷԿ-երի խնդիրները՝ կոնկրետ օրինակներով։ Արդեն դիտվում են ՓՀԷԿ-երի գործունեության բացասական հետևանքները՝ կապված էկոլոգիական թողքի, կոմուլյատիվ էֆեկտների, կենսաբազմազանության կորստի, անտառահատումների, սողանքների հետ։
  • Կոստանյանը ընտրվեց

    Կոստանյանը ընտրվեց

    01.10.2013| 04:28
    Աժ-ը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց գլխավոր դատախազին: Գևորգ Կոստանյանի օգտնին քվեարկել էին 108 պատգամավորներից 103-ը, իսկ 3-ը դեմ են եղել:
  • Երբ աջն ու ձախը չգիտեն, թե  ինչ է անում  երրորդ ձեռքը