ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Յոթ երգ գիտեն, յոթն էլ «օկուպացված տարածքների» մասին

    Յոթ երգ գիտեն, յոթն էլ «օկուպացված տարածքների» մասին

    30.09.2013| 13:00
    Առնվազն զարմանալի կլիներ, եթե ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից Հայաստանին զավթիչ ու ագրեսոր անվանելու հերթական հնարավորությունը Ադրբեջանը բաց թողներ: Նյու Յորքում Ադրբեջանի արտգործանախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Հայաստանի «ագրեսորական նկրտումները և ստատուս քվոն ամրապնդող քայլերը» սպառնալիք են ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, ինչպես նաև սպառնալիքի տակ են դնում «միջազգային և տարածաշրջանային աշխարհն ու անվտանգությունը»:
  • Նիկոլը խոսեց Աբրահամյանի սրտից

    Նիկոլը խոսեց Աբրահամյանի սրտից

    30.09.2013| 12:39
    Այսօր մեկնարկած ԱԺ-ի քառօրյայում ներկա չէր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, բայց նրա հետ կատարված վերջին միջադեպը չանտեսվեց: Այդ մասին ԱԺ խոսնակին հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանը: «Ես հեռախոսազրուցել եմ նրա հետ: Տիկին Փոստանջյանն ասաց, որ Սյունիքի մարզում է, կվերադառնա, կհանդիպենք և մանրամասն կպատմի ինձ: Հանդիպումը չկայացավ երևի օբյեկտիվ պատճառներով, քանի որ ԱԺ պատգամավորի ընտրություն էր ընթանում: Եթե որևէ ոտնձգություն լինի, մենք կփորձենք գնահատական տալ»,-պատգամավորին հանգստացրեց խորհրդարանի ղեկավարը:
  • Սիրիայի փրկիչը կարող է Իրանը դառնալ

    Սիրիայի փրկիչը կարող է Իրանը դառնալ

    30.09.2013| 12:35
    ՄԱԿ-ն ընդունել է Սիրիայի քիմիական զենքի չեզոքացման վերաբերյալ բանաձևը, որը բացառում է ռազմական ուժի և ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլխի ցանկացած կիրառում: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան կկատարի բանաձևով սահմանված պայմանները քիմիական զենքի վերաբերյալ:
  • Դեռ հայտնի չէ

    Դեռ հայտնի չէ

    30.09.2013| 12:20
    Այսօր Սերժ Սարգսյանը ԱԺ քննարկմանն է ներկայացրել Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը:
  • Համաներում կհայտարարվի

    Համաներում կհայտարարվի

    30.09.2013| 12:16
    Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայում խոսնակ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անկախության 22-րդ տարեդարձի առնչությամբ համաներում հայտարարելու նախագիծ է ներկայացրել ԱԺ-ին, որը կքննարկվի այս քառօրյայում:
  • Սիրիայում կոալիցիոն կառավարություն կձևավորվի

    Սիրիայում կոալիցիոն կառավարություն կձևավորվի

    30.09.2013| 11:44
    Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմադ Ջարբան հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է մասնակցել այս տարվա նոյեմբերին Ժնևում կայանալիք Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին: Սա, կարելի է ասել, առաջին քայլն է իշխանություն-ընդդիմություն երկխոսության ճանապարհին:
  • Գազավորված ըմպելիքը «հիմարացնում է» ուղեղը

    Գազավորված ըմպելիքը «հիմարացնում է» ուղեղը

    30.09.2013| 11:38
    Կոֆեինը, գազավորված և սոդայացված էներգետիկ ըմպելիքները դեռահասներին դարձնում են հիմար, քանի որ խոչընդոտում են ուղեղի զարգացմանը: Նման տխուր եզրակացության են հանգել շվեյցարիացի հետազոտողները:
  • Հեծանվորդները՝ Էրեբունի-Երևան տոնախմբությանը

    Հեծանվորդները՝ Էրեբունի-Երևան տոնախմբությանը

    30.09.2013| 10:45
    Հոկտեմբերի 12-ին Էրեբունի-Երևան տոնակատարությանը և շքերթին առաջին անգամ կմասնակցեն հեծանվորդները: Հեծանվորդները տոնական շքախմբով կուղևորվեն դեպի Օշական՝ մասնակցելու Թարգմանչաց տոնին, մայրաքաղաքից Արագածոտնի թեմ տանելով Երևանի դրոշն ու շնորհավորական ուղերձը:
  • Հեծանվային տուրիզմը Հայաստանում քիչ-քիչ զարգանում է

    Հեծանվային տուրիզմը Հայաստանում քիչ-քիչ զարգանում է

    30.09.2013| 10:42
    Ամբողջ աշխարհում զարգացած է հեծանվային տուրիզմը։ Հայաստանում զբոսաշրջության այս տեսակի զարգացման համար չկան համապատասխան ենթակառուցվածքներ կամ էլ նոր-նոր են ձևավորվում։ Հայաստանում նախևառաջ անհրաժեշտ է ստեղծել հեծանվային արահետներ, գծել հեծանվային երթուղիներ։
  • Ինչու՞ վերադառնան

    Ինչու՞ վերադառնան

    29.09.2013| 15:06
    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որն այս օրերին գտնվում է Վարշավայում, irates.am-ին տեղեկացրեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը ևս չի վերադառնա զինծառայողների մահվան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի կազմ, որը ստեղծել էր ՀՀ նախկին զինդատախազ, այժմ՝ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը: