ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Հեծանվորդները՝ Էրեբունի-Երևան տոնախմբությանը

    Հեծանվորդները՝ Էրեբունի-Երևան տոնախմբությանը

    30.09.2013| 10:45
    Հոկտեմբերի 12-ին Էրեբունի-Երևան տոնակատարությանը և շքերթին առաջին անգամ կմասնակցեն հեծանվորդները: Հեծանվորդները տոնական շքախմբով կուղևորվեն դեպի Օշական՝ մասնակցելու Թարգմանչաց տոնին, մայրաքաղաքից Արագածոտնի թեմ տանելով Երևանի դրոշն ու շնորհավորական ուղերձը:
  • Հեծանվային տուրիզմը Հայաստանում քիչ-քիչ զարգանում է

    Հեծանվային տուրիզմը Հայաստանում քիչ-քիչ զարգանում է

    30.09.2013| 10:42
    Ամբողջ աշխարհում զարգացած է հեծանվային տուրիզմը։ Հայաստանում զբոսաշրջության այս տեսակի զարգացման համար չկան համապատասխան ենթակառուցվածքներ կամ էլ նոր-նոր են ձևավորվում։ Հայաստանում նախևառաջ անհրաժեշտ է ստեղծել հեծանվային արահետներ, գծել հեծանվային երթուղիներ։
  • Ինչու՞ վերադառնան

    Ինչու՞ վերադառնան

    29.09.2013| 15:06
    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որն այս օրերին գտնվում է Վարշավայում, irates.am-ին տեղեկացրեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը ևս չի վերադառնա զինծառայողների մահվան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի կազմ, որը ստեղծել էր ՀՀ նախկին զինդատախազ, այժմ՝ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը:
  • «Լիսկայի որդուն և թիկնապահին ազատելն ընդամենը առիթ էր»

    «Լիսկայի որդուն և թիկնապահին ազատելն ընդամենը առիթ էր»

    29.09.2013| 14:27
    Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՊՆ քննչական ծառայության որոշումից հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն դադարեցրին իրենց աշխատանքները զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի կազմում: Երկու հասարակական կազմակերպություններն էլ իրենց տարածած հաղորդագրության մեջ նշում են, որ ակնհայտ ապօրինի այդ որոշումը կայացվել է ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի անմիջական ուղղորդմամբ:
  • Սուրճն  ազդում է պտղի աճի վրա

    Սուրճն ազդում է պտղի աճի վրա

    29.09.2013| 13:56
    Որքան հղի կինը կոֆեին է օգտագործում, այնքան փոքր քաշով երեխաներ են ծնվում: Այսպիսի եզրակացության են եկել հետազոտողները Նիդեռլանդներից, ովքեր ուսումնասիրության են ենթարկել 7,300 հղի կանանց դիետան:
  • Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. Օլիգարխիայի մոտ երեխա կնքելն էլ դարձավ եկեղեցի փակել

    Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. Օլիգարխիայի մոտ երեխա կնքելն էլ դարձավ եկեղեցի փակել

    29.09.2013| 13:54
    Օլիգարխիան, հանձինս Սամվել Ալեքսանյանի, հետայսու՝ Լֆիկ Սամոյի, արդեն եկեղեցի է փակում: Եկեղեցու արժանիքն ու վարքն այնքան են գցել, հավասարեցրել գետնին, որ եկեղեցին փակում են կաբարեի նման, փակում են, որ մարդ կնքեն: Սամվել Ալեքսանյանը թող գիտակցի, որ Աստծոն հաճո է ոչ թե այդ եկեղեցի փակելն ու ներսի զարդարանքը, այլ հավատն առ Աստված:
  • Սոս Սարգսյանը կադրում այնքան ճշմարտացի էր, որ երկրորդ պլանում կենցաղային իրերը սխալ էին թվում

    Սոս Սարգսյանը կադրում այնքան ճշմարտացի էր, որ երկրորդ պլանում կենցաղային իրերը սխալ էին թվում

    29.09.2013| 13:28
    Համազգային թատրոնը բազմամարդ էր, հնչում էր սիրված դերասանի կենդանի ձայնը, շուրջ բոլորը մոմեր էին, հրաժեշտի ծաղիկներ, զսպված արցունքներ, լուռ աղոթք: Զրույցները ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ բացակայության ու նրա մշտատև ներկայության մասին էին: Ավելի քան երբևէ օդում թևածում էին հուշերը, ափսոսանքը, մտատանջությունը: Ավելի քան երբևէ շրջանառվում էր Համազգային թատրոնի շենքի հարցը: Դա վարպետի վերջին, մեծ երազանքն էր:
  • Հանրային հանձնաժողով՝ տրանսպորտային համակարգի խնդրով զբաղվելու համար

    Հանրային հանձնաժողով՝ տրանսպորտային համակարգի խնդրով զբաղվելու համար

    29.09.2013| 13:12
    «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամները նախաձեռնում են հանրային հանձնաժողով տրանսպորտային համակարգի խնդրով զբաղվելու համար։ Հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի՝ 18.30, քաղաքացիական հաղթանակի խորհրդանիշ համարվող Մաշտոցի պուրակում։
  • Հոգ տարեք սրտի մասին, եթե նույնիսկ այն երբեք անհանգստություն չի պատճառել

    Հոգ տարեք սրտի մասին, եթե նույնիսկ այն երբեք անհանգստություն չի պատճառել

    29.09.2013| 13:10
    Սեպտեմբերի 29-ը սրտի համաշխարհային օրն է: Վիճակագրությունը հուշում է, որ սրտանոթային հիվանդություններից աշխարհում տարեկան 17 մլն մարդ է մահանում, և Ռուսաստանն այդ ցուցանիշով առաջին տեղում է: Ռուսաստանյան գիտահետազոտական սրտաբանական ընկերության տվյալներով, մահացության հիմնական պատճառը սրտանոթային հիվանդություններն են (56 տոկոս):
  • «Ձեռքներդ հեռու Վրաստանից»

    «Ձեռքներդ հեռու Վրաստանից»

    29.09.2013| 13:09
    Վրացական Դվանի գյուղում, ուր վերջին շրջանում սահմանային խախտումներ են գրանցվում հարավային օսեթների կողմից, վրացի լրագրողները, ռուսական զորքերի աջակցությամբ, յուրօրինակ ակցիա են մտահղացել: