-
29.09.2013|
12:35
Սեպտեմբերի 11-16-ը Հանրային կարծիքի ուսումնասիրման եվրոպական կենտրոնը Ադրբեջանում նախագահական ընտրությունների վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել, որին մասնակցել է 1550 քաղաքացի 42 բնակավայրից:
-
29.09.2013|
12:32
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ` շարունակելով խաղաղության գործընթացին առնչվող քննարկումները:
-
29.09.2013|
12:31
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետքարտուղար Ջոն Քերիին հանձնարարել է «շարունակել դիվանագիտական ջանքերը իրանական կառավարության հետ»:
-
29.09.2013|
12:29
Նյու Յորքից Թեհրան վերադարձած նախագահ Հասան Ռուհանիի վրա ձվեր ու կոշիկներ են նետել օդանավակայանում հավաքված մոտ 100 ցուցարարները. նրանք դեմ են միջուկային ծրագրում Իրանի զիջումներին: Փոխարենը 1979 թ. հետո առաջին անգամ Ռուհանիին զանգահարել է ԱՄՆ նախագահը:
-
29.09.2013|
12:28
Գվինեայի 8 միլիոն ընտրողները 10 տարվա դադարից հետո հնարավորություն ունեն խորհրդարանի 114 տեղի համար 1700 թեկնածուներից պատգամավորներ ընտրել:
-
29.09.2013|
00:38
Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի առաջնության տասնմեկերորդ տուրի կենտրոնական հանդիպումում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» ու պարտվեց 2:4 հաշվով:
-
29.09.2013|
00:35
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ընտրանուց մրցահարթակ բարձրացան գերծանր քաշայիններ Հայկ Հակոբյանն ու Հրաչ Ղարիբյանը (23 տարեկաններ):
-
28.09.2013|
16:18
Չորս տարի առաջ մայրաքաղաքը ցնցել էր մի դաժան սպանություն: 16-ամյա Ազատ Եղոյանը, դանակի հարվածներ հասցնելով և վիզը կտրելով, սպանել էր 12-ամյա Սոս Մելքոնյանին: Սպանության հանցակցության մեջ մեղավոր էր ճանաչվել նաև 13-ամյա Սարգիս Վարդիկյանը, որին Սոսի հարազատները մեղադրում էին սպանությունը դրդելու, հրահրելու մեջ:
-
28.09.2013|
15:21
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն հանդիպել է մայրաքաղաքում գործող տաքսի ծառայությունների տնօրեններին: Ոստիկանապետը նշել է, որ խստացվելու է տաքսի ծառայությունների վարորդների նկատմամբ վերահսկողությունը: Նա տնօրեններից պահանջել է առավել ուշադիր լինել բոլոր վարորդների նկատմամբ ոչ միայն բուն աշխատանքի ընթացքում, այլև նախքան աշխատանքի ընդունելը:
-
28.09.2013|
14:21
«Newsru.com»-ի փոխանցմամբ, հայազգի մեծ երաժիշտ, երգիչ Սերժ Թանկյանը Մոսկվայում օրերս համերգ է ունեցել, որը նվիրել է «Greenpeace» խմբի ձերբակալված ակտիվիստների աջակցությանը: