Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • Կանայք այսօր ավելի լուրջ են վերաբերվում աբորտին

    Կանայք այսօր ավելի լուրջ են վերաբերվում աբորտին

    26.09.2013| 15:53
    «15-20 տարի առաջ աբորտին կանայք ավելի թեթև էին վերաբերվում: Ցանկացած պահի կինը կարող էր ընդհատել հղիությունն ու վերադառնալ աշխատանքի: Այսօր պատկերն այլ է: Ինձ, որպես մասնագետի, ուրախացնում է այն փաստը, որ մեր երիտասարդ կանայք ավելի լուրջ են վերաբերվում այդ խնդրին, և եթե չեն ուզում երեխա ունենալ տվյալ ժամանակահատվածում, փորձում են օգտագործել ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական բաժնի պետ, մանկաբարձ-գինեկոլոգ ԳԱՅԱՆԵ ԱՎԱԳՅԱՆԸ:
  • Կողմ են ցանկացած ձևաչափի

    Կողմ են ցանկացած ձևաչափի

    26.09.2013| 15:51
    ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների հետագա զարգացումը, նշեց. «Մենք, բնականաբար, համամիտ ենք Հայաստանի կայացրած որոշմանը՝ անդամակցելու Մաքսային միությանը:
  • Այսօր Կոմիտասի 144-ամյակն է

    Այսօր Կոմիտասի 144-ամյակն է

    26.09.2013| 15:23
    Երբ մենք ասում ենք Կոմիտաս, հասկանում ենք Արևելյան և Արևմտյան Հայաստանի 1000-ամյակների ամբողջ մշակույթը` արտահայտված երաժշտության լեզվով:
  • «Նունե Եսայանը չունի այն մակարդակը, որ ներկայացնի հայկական ամբողջական մշակույթը»

    «Նունե Եսայանը չունի այն մակարդակը, որ ներկայացնի հայկական ամբողջական մշակույթը»

    26.09.2013| 15:18
    «Նախագահը համապետական տոների օրը պետք է ընդունելության կանչի այն մարդկանց, ովքեր այդ տարվա ընթացքում աչքի են ընկել, ոչ թե նրանց, ում հետ ամեն օր կամ շաբաթը մեկ հանդիպում է»,- այսօր, «Իրատես de facto» ակումբում համապետական տոների նշման հայկական «չափանիշներին» անդրադառնալով, հայտարարեց մշակութաբան ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆԸ` միաժամանակ հավելելով, որ չունենք քաղաքական պատմություն:
  • Կենսաթոշակային բարեփոխումները՝ ՏՀՏ լիդերների հանդիպման թեմա

    Կենսաթոշակային բարեփոխումները՝ ՏՀՏ լիդերների հանդիպման թեմա

    26.09.2013| 14:50
    2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային նոր համակարգը: Այդ համակարգի ներդրումն արդեն իսկ բազմաթիվ հարցեր է առաջացրել տարբեր ոլորտների ներկայացուցիչների մոտ: Վերոհիշյալ խնդիրները քննարկելու նպատակով՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպում են «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնահարցերին:
  • Շինարարությունը հոգեվարքում է

    Շինարարությունը հոգեվարքում է

    26.09.2013| 14:30
    Վարչապետը փորձում է վերակենդանացնել շինարարության ոլորտը։ «Շինարարության ոլորտում 8,5 % անկում է արձանագրվել։ Էլիտար շենքերի պահանջարկը նվազել է։ Պետք է նպաստել, որ մեծանա էկոնոմ շենքերի պահանջարկը»,- կառավարության նիստում ասաց վարչապետը և հուրախություն պետական ծառայողների` առաջարկեց բնակշինարարության նոր ծրագիր սկսել հիպոթեքային վարկավորմամբ, առանց 30 % կանխավճարի։
  • «Բուժքույրը չպետք է ընկալվի որպես սպասարկող անձնակազմ, այլ պետք է լինի հավասար գործընկեր բժշկին»

    «Բուժքույրը չպետք է ընկալվի որպես սպասարկող անձնակազմ, այլ պետք է լինի հավասար գործընկեր բժշկին»

    26.09.2013| 14:25
    Հայաստանի առողջապահության ոլորտում կարևորվեց «Բուժքույրություն. անցում բուժքույրական մասնագիտացումից բուժքույրական պրակտիկայի» խորագրով Միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը, որը կազմակերպվել էր բուժքույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Ալինա Քուշկյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների աջակցությամբ։
  • Զբոսաշրջային էքսպո՝ Հյուսիսային պողոտայում

    Զբոսաշրջային էքսպո՝ Հյուսիսային պողոտայում

    26.09.2013| 14:20
    Սեպտեմբերի 27-ին՝ Զբոսաշրջության համաշխարհային օրը, ժամը 16.00, Հյուսիսային պողոտայում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է զբոսաշրջային էքսպո։ 25 տաղավարներում ներկայացված կլինեն հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը (Երևանի քաղաքապետարանի կողմից), ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցներ։
  • Որոշվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

    Որոշվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

    26.09.2013| 14:02
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    26.09.2013| 13:48
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: