-
24.09.2013|
15:27
Փաստաբան Ռուբեն Սահակյանը, ի պատասխան թերթերից մեկի հարցի, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը իրեն վաստակավոր իրավաբանի կոչում է շնորհել Լիցկային մատուցած ծառայությունների համար, որի արդյունքում նախկին մարզպետի որդին ազատվեց բանտից, հայհոյել է նման լուրեր տարածողներին:
-
24.09.2013|
15:17
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է հայկական ապրանքարտադրողների ապրանքների ամենամյա «Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառի հանդիսավոր բացման արարողությանը:
-
24.09.2013|
14:56
ՈՒսումնական տարին որոշ բուհերում մեկնարկեց ուսման վարձավճարների բարձրացմամբ: Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ կարծիքով` վարձավճարների հարցը շահարկվեց` քաղաքական դիվիդենդներ ձեռք բերելու համար:
-
24.09.2013|
14:28
Ըստ ՄԻՊ պաշտոնական կայքի ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների` ձերբակալված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին այցելության ժամանակ ազատամարտիկը նշել է, թե իր ձերբակալությունը «կապ չունի իր` վերջին շրջանում ծավալած հասարակական ակտիվ գործունեության հետ»: Վոլոդյա Ավետիսյանը հանրությանը հայտնի դարձավ հունիսի 4-ին սկսած նստացույցով:
-
24.09.2013|
14:15
Էստոնիայում մեկնարկել է Եվրոպայի 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մինչև քսան տարեկանների մրցությունում երևանցի Սմբատ Մարգարյանն երկամարտում 241 (104+137) կգ արդյունքով 56 կգ քաշային կարգում գրավել է երրորդ տեղը` առաջին մեծ մեդալը բերելով մեր ընտրանուն (հրում վարժության 137 կիլոգրամն արժեցել է արծաթե մեդալ):
-
24.09.2013|
13:28
Հովվապետական այցով Հայաստան կժամանի աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Ն.Ս.Մ. Միրե-Միրա Թահսին Բեգի որդին` Հազըմ Բեգը։ Հայաստանի եզդիների և, ինչու չէ, նաև ամբողջ աշխարհի եզդիների համար պատմական իրադարձություն էր 2012 թ. սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում եզդիների սրբատեղիի բացումը, որն օրհնեց համայն եզդիների հոգևոր առաջնորդ Նորին սուրբ մեծություն Միրե-Միրա Թահսին Բեգը: Այս տարի նույն օրը` սեպտեմբերի 29-ին, նույն գյուղում տեղի կունենա եզդիների սրբատեղիի օծման առաջին տարվա տոնակատարությունը։
-
24.09.2013|
13:14
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարարելու գործի շրջանակում ձերբակալված Վարդան Սեդրակյանին դատարանը դատապարտեց 14 տարվա ազատազրկման: Այսօր մամուլի ասուլիսում Հայրիկյանը հայտարարեց, որ նախաքննական մարմինը թերացել է գործը մինչև վերջ բացահայտելու հարցում:
-
24.09.2013|
12:57
ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտում անցկացվում է «Նեյրոֆիզիոլոգների և բիոքիմիկների հոբելյանական միջազգային գիտաժողով»` նվիրված ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին:
-
24.09.2013|
12:56
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը դրական է գնահատում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, քանի որ շատ դեպքերում Ռուսաստանը Հայաստանին «փրկում է»:
-
24.09.2013|
12:50
Ոստիկանությունը հրապարակել է Երևանի քաղաքի այն խաչմերուկների ցանկը, որտեղ սեպտեմբերի 23-ի դրությամբ տեղադրված են տեսանկարահանող սարքեր և գործող արագաչափեր: