23.09.2013|
17:02
Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 24-ին կբացվի «Հույսի, պայքարի և աշխատանքի ժամանակաշրջան» գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես: Պատկերասրահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ցուցահանդեսը կանդրադառնա սոցռեալիզմի արվեստին, ներկայացված նմուշները պատկերացում կտան, թե ինչպես են ձևավորվել խորհրդային գեղանկարչության հիմնական ժանրերը` պատմահեղափոխական ժանրը, դիմանկարը, ինչպես նաև այդ ժամանակի նկարիչների համար նորույթ հանդիսացող «արդյունաբերական» բնանկարը: Վերջինիս վառ ներկայացուցիչներից են Մաշկովը և Ռոժդեստվենսկին: