Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • «Ժամանակն է հասկանալու, որ ՆԱՏՕ-ն դավաճանել է Վրաստանին և ոչ միայն Վրաստանին»

    «Ժամանակն է հասկանալու, որ ՆԱՏՕ-ն դավաճանել է Վրաստանին և ոչ միայն Վրաստանին»

    19.09.2013| 23:43
    Գերմանիայի դիրքորոշումը վրացական խնդիրների, մասնավորապես Աբխազիայի և Հարավային Օսիայի առնչությամբ բևեռացած չէ, այլ արտացոլում է Գերմանիայի շահերը Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանի հետ առնչություններում։ Այդ գործընթացների առաջին փուլերը կապված են եղել Աբխազիային ու Հարավային Օսիային հարկադրելու գործին ՆԱՏՕ-ի հնարավոր մասնակցության վերաբերյալ Վրաստանի շատ պատրանքների հետ, որի շուրջ վրացի քաղգործիչները միանգամայն լրջորեն բազմիցս խորհրդակցել են Գերմանիայի հետ։
  • «Երկրի նախագահը կատարել է  իր 1-ին պարտավորությունը՝ երկրի  անվտանգության ապահովումը»

    «Երկրի նախագահը կատարել է իր 1-ին պարտավորությունը՝ երկրի անվտանգության ապահովումը»

    19.09.2013| 23:39
    «Իրատես de facto»-ի զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
  • Բացվեց Օհան Դուրյանի կիսանդրին

    Բացվեց Օհան Դուրյանի կիսանդրին

    19.09.2013| 22:29
    Կոմիտասի անվան պանթեոնում այսօր բացվեց հայ մեծանուն դիրիժոր ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ կիսանդրին: Ներկա էին հարազատները, քիչ թվով արվեստագետներ: Քաղաքական այրերից նկատեցի միայն Րաֆֆի Հովհաննիսյանին:
  • Վերջին կարգն էլ հաստատվեց

    Վերջին կարգն էլ հաստատվեց

    19.09.2013| 16:55
    Կմեծանա՞ այլընտրանքային ծառայություն ընտրողների թիվը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Իսկ մինչ այդ գործադիրը հաստատեց այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվող փոխհատուցման չափը և վճարման կարգը։ Ի՞նչ է դա նշանակում։
  • Յոթ միլիոնը ջուրը կտանի

    Յոթ միլիոնը ջուրը կտանի

    19.09.2013| 16:54
    «Յոթ մլն դոլարի վարկ կհատկացվի Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման համար։ Վարկը տրամադրում է եվրոպական զարգացման բանկը»,- կառավարության նիստում ներկայացրեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ինչն էլ հաստատեց գործադիրը։
  • «Որոշումն արդեն ընդունված է»

    «Որոշումն արդեն ընդունված է»

    19.09.2013| 16:52
    Կառավարությունն «այո» ասաց Մաքսային միությանն անդամակցելուն միտվածբանակցային թվով վեց աշխատանքային խմբերի ձևավորմանը։ Թե ովքեր կընդգրկվեն այդ խմբերում, երևի թե արդեն պարզ է, քանի որ դեռևս անցած տարի վարչապետը խոսել է այդ հանձնաժողովների ձևավորման անհրաժեշտության մասին։
  • Անկախության կորուստը «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքից է սկսվել

    Անկախության կորուստը «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքից է սկսվել

    19.09.2013| 16:41
    Այսօր մամուլի ասուլիսում Պարույր Հայրիկյանը, պատասխանելով այնհարցին, թե Մաքսային միություն մտնելով Հայաստանը կկորցնի՞ անկախությունը, ասաց.
  • «Ինչպես աշխարհի շատ բռնակալներ, այդպես էլ մերոնք, սարսափում են ինքնորոշում երևույթից»

    «Ինչպես աշխարհի շատ բռնակալներ, այդպես էլ մերոնք, սարսափում են ինքնորոշում երևույթից»

    19.09.2013| 16:28
    «Սեպտեմբերի 21-ից բացի, մենք որևէ էական ձեռքբերում չունենք: Սա միակ ձեռքբերումն է, երբ հայ ժողովուրդը ինքնորոշվեց: Այդ օրը մեր ժողովուրդը ցույց տվեց, որ ազգին վերաբերող հարցերում վերջնական պատասխանը պետք է տա ժողովուրդը: Եթե ինքնորոշման օրը անկախության օր համարելը և որպես այդպիսին մեր ժողովրդին պարտադրելը միայն սակավամտություն համարենք, կսխալվենք: Խնդիրը շատ ավելի խոր հիմքեր ունի: Ինչպես աշխարհի բոլոր բռնակալներն ու օրինազանցները, այնպես էլ մերոնք սարսափում են ինքնորոշում երևույթից: Հայերն ինքնորոշման սկզբունքի մասին հիշեցնող ինքնորոշման տո՞ն ունենան: Չէ որ դա կարտամղի Լևոն որոշումը, Ռոբերտ որոշումը, Սերժ որոշումը: ՈՒրեմն, մտածում են այդպիսինրը, եկեք մեկ այլ վեհ գաղափարի հետ կապենք այդ օրը ու մոռացության մատնենք համադարման հանդիսացող ինքնորոշման սկզբունքը»:
  • «Եվրոպական ծանրաշարժ բյուրոկրատիան» կգտնի՞ տարբերակ ՀՀ-ի համար

    «Եվրոպական ծանրաշարժ բյուրոկրատիան» կգտնի՞ տարբերակ ՀՀ-ի համար

    19.09.2013| 16:26
    ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի և «Համաձայնություն» կենտրոնի հրավիրած «Երկխոսություն ԵՄ-ի հետ. հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով քննարկում-սեմինարի ժամանակ հիշեցրեց, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրում կա վեց երկիր, իսկ ԵՄ ասոցացման ծրագրում` չորս երկիր:
  • ՌԴ-ն ճնշումներն ավելի վաղ է սկսել

    ՌԴ-ն ճնշումներն ավելի վաղ է սկսել

    19.09.2013| 16:24
    «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի և «Համաձայնություն» կենտրոնի հրավիրած սեմինար-քննարկման ժամանակ, հակադարձելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հայտարարությանը, որ սեպտեմբերի 3-ին ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, նշեց. «Ես կարծում եմ, որ սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել շատ արտառոց բան»: