ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» խումբը պահանջագիր է ներկայացրել

    «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» խումբը պահանջագիր է ներկայացրել

    10.09.2013| 14:47
    «Բոլորիդ քաջ հայտնի է, որ 2013 թ. հունվարի 1-ից ցայսօր հանրապետության բոլոր լրատվամիջոցներով ու նաև Ձեզ հասցեագրված բազմաթիվ նամակ-ուղերձներով իրազեկվել ու բողոքարկվել է Երևանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող և հանրապետական հուշարձանների շարքում դասվող Փակ շուկան սեփականատիրոջ կողմից բարբարոսաբար վնասելու մասին: Ձեզ հայտնի է նաեւ, որ Փակ շուկայի սեփականատերը երկու անգամ տուգանվելուց հետո անգամ չի անսացել պետական ատյանների հրահանգներին ու ոչ միայն համառորեն շարունակել է ապօրինի վերակառուցումը, այլև հայտարարել, որ սույն թվականի սեպտեմբերի կեսին ամենայն շուքով ու հանդիսությամբ կազմակերպելու է ապօրինի շինությունը շահագործման հանձնելու արարողությունը: Փաստորեն, ձեր աչքի առաջ տեղի է ունենում հանրապետական հուշարձանը դիտավորյալ կերպով վնասելու հրապարակային գործողություն, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածով նախատեսված հանցագործություն է, մինչդեռ դուք անգործության եք մատնվել և ըստ էության նպաստում եք այդ հանցագործությունը ավարտին հասցնելու գործին` վերածվելով հանցակիցների»:
  • Երկու քարի արանքում

    Երկու քարի արանքում

    10.09.2013| 14:30
    Մաքսային միությանն անդամակցելու որոշումն ու ԵՄ ասոցացման համաձայնագիրը շարունակում են մնալ բուռն բանավեճերի և սոցցանցերում քննարկումների հիմնական թեման:
  • Քիմիական զենքը կիրառել են ապստամբները

    Քիմիական զենքը կիրառել են ապստամբները

    10.09.2013| 13:55
    Մինչ ԱՄՆ-ի Կոնգրեսում քվեարկության կդրվի Սիրիային հարված հասցնելու հարցը, Սաուդյան Արաբիան մարտական վիճակի է բերում իր բանակը՝ սպասվելիք ռազմական գործողություններին մասնակից լինելու և Բաշար Ասադի իշխանությանը հարված հասցնելու համար: Ասադի բանակի դեմ կկռվեն նաև Սաուդյան Արաբիայի մոտ 1300 մահապատժի դատապարտված բանտարկյալներ:
  • Ես այստեղ չեմ անցյալի պատճառով, եկել եմ ապագային նայելու

    Ես այստեղ չեմ անցյալի պատճառով, եկել եմ ապագային նայելու

    10.09.2013| 13:48
    ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երկու կողմերի բարի կամքը:
  • Չինաստանը և Իրանը կողմ են խաղաղ բանակցություններին

    Չինաստանը և Իրանը կողմ են խաղաղ բանակցություններին

    10.09.2013| 13:45
    «Սիրիայում ու տարածաշրջանում ստեղծված լարված վիճակը հաղթահարելուն ուղղված նախաձեռնությունները և ճգնաժամի քաղաքական լուծման հնարավորությունները միջազգային հանրությունը պետք է քննարկի դրական զարգացումների հեռանկարով»:
  • Ընդդիմությունը կողմ է քիմիական զենքին

    Ընդդիմությունը կողմ է քիմիական զենքին

    10.09.2013| 13:40
    Սիրիայի ընդդիմությունը անընդունելի է համարում Ռուսաստանի առաջարկը` հանձնել քիմիական զենքը միջազգային հանրությանը և պայմանավորվել դրա ոչնչացման մասին, միանալ քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: Սիրիայի իշխանությունները առաջարկը ընդունել են:
  • ԱՄՆ-ի Սենատը հետաձգել է քվեարկությունը

    ԱՄՆ-ի Սենատը հետաձգել է քվեարկությունը

    10.09.2013| 13:39
    Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի Սենատը չի քվեարկի Սիրիայի ռազմական միջամտության բանաձևը` հայտարարել է դեմոկրատների, որ ԱՄՆ-ը Սենատում մեծամասնություն ունեն, ղեկավար Հարրի Ռիդը:
  • Տեսնենք` ինչ է լինելու հետո

    Տեսնենք` ինչ է լինելու հետո

    10.09.2013| 13:36
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է պետքարտուղար Ջոն Քերիին` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել քիմիական զենքի հանձնման Սիրիայի համաձայնության շնորհիվ` ԱՄՆ-ի ռազմական հարվածից խուսափելու հնարավորությունը: ԱՄՆ-ը այդ հարցով բանակցելու է և ՄԱԿ-ի ԱԽ-ի մյուս անդամների ու ՄԱԿ-ի գկխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ:
  • Սիրիան ընդունել է քիմիական զենքը հանձնելու առաջարկը

    Սիրիան ընդունել է քիմիական զենքը հանձնելու առաջարկը

    10.09.2013| 13:34
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սիրիական ճգնաժամի հաղթահարման առումով բեկում է որակել Ռուսաստանի առաջարկը` միջազգային վերահսկողության հանձնել Սիրիայի քիմիական զենքի պաշարները:
  • Արտգործնախարարը հույսը չի կորցնում

    Արտգործնախարարը հույսը չի կորցնում

    10.09.2013| 13:32
    «Ես հույս ունեմ, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը»,- ԱԺ-ում, փակ քննարկումից հետո, նման տեսակետ հայտնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` տեղեկացնելով, որ հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ և ներկայացրել Հայաստանի նախատրամադրվածությունը` հնարավոր բոլոր ձևաչափերով սերտ և խորը համագործակցություն ԵՄ հետ: