Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • «Ես, իհարկե, մեծ վերապահումով օտարագիր հայ  հեղինակներին կանվանեի հայ գրականության մշակներ»

    «Ես, իհարկե, մեծ վերապահումով օտարագիր հայ հեղինակներին կանվանեի հայ գրականության մշակներ»

    06.09.2013| 12:38
    «Հևասպառ վազք մի ծայրագավառից մյուսը, խորաստանից դեպի հեռաստանները, մութուլույսի խառնարանից դեպի մաղաքամված կրակամոխրի դեզերը... Կարճ` կյանքը հանդուրժել հանուն ոչնչի...»: Ավստրիայում աշխատանքային գործուղման մեջ գտնվող բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, դիվանագետ ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ «Երգերի գիրքը» ժողովածուն կազմված է «Փարիզյան հուշանվերներ», «Վիեննական անտառի հեքիաթը» շարքերից, ինչպես նաև ֆեյսբուքյան նոթերից: Գրքում տեղ գտած բանաստեղծությունները գրվել են Փարիզում և Վիեննայում աշխատելու տարիներին: Դրանք նաև երգեր են: Գրողի խոսքով` խոհական բանաստեղծությունը կարող է երգ դառնալ, գուցե դժվար ընկալվի, բայց դա էլ այս ժանրի առանձնահատկությունն է: Ամռանը Երևանում տեղի ունեցավ «Երգերի գրքի» շնորհանդեսը: Աշոտ Ալեքսանյանը առաջին անգամ ներկայացավ հեղինակային երգերով: Շնորհանդեսից հետո նա սիրով պատասխանեց «Իրատես de facto»-ի հարցերին:
  • «Գրողների միությունը կոմայից հանեց,  ինքն ընկավ կոմայի մեջ»

    «Գրողների միությունը կոմայից հանեց, ինքն ընկավ կոմայի մեջ»

    06.09.2013| 12:22
    Այս տարի հուլիսի 27-ին գրողների տան մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ 16-րդ համագումարը: Բաց քվեարկությամբ և միաձայն ՀԳՄ նախագահ վերընտրվեց ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ: Սեպտեմբերի 2-ին մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը անժամանակ հեռացավ կյանքից: Մշակութային գործիչների, գրողների, բարձրաստիճան այրերի, գրականության սիրահարների հոծ բազմություն էր հրաժեշտ տալիս անվանի մտավորականին:
  • Վեհափառ, կյանքը մեկ  անգամ է տրվում մարդուն

    Վեհափառ, կյանքը մեկ անգամ է տրվում մարդուն

    06.09.2013| 12:18
    Վերջին շաբաթներին ով ունակ էր գրիչ վերցնելու, արեց իր գործը` վեհափառին քննադատելու: Ես էլ եմ քննադատել, բայց նպատակս ամենևին էլ ոչ Հայ առաքելական եկեղեցին փնովելն էր, ոչ էլ կաթողիկոսին որպես անհատի, հոգևոր առաջնորդի բարոյապես ոչնչացնելը: Ասելիքս այն է, որ ցանկացած մարդ, անհատ մահկանացու է և զերծ չէ թերություններից:
  • Օգոստոսյան տերևաթափ (ուզվորությունը` ռազմական գերակայություն)

    Օգոստոսյան տերևաթափ (ուզվորությունը` ռազմական գերակայություն)

    06.09.2013| 12:12
    Օգոստոսն էր մեղրագույն հուրհրում հայոց կարմրաշեկ մի գյուղում: Տրամադրությունը տոնական էր, զի սովալլուկ մի ընտանիքի օջախն էր շինվում: Ցնծության մեջ էր Հեֆեռնը Ջոն, դեսպանն ԱՄՆ-ի, ով յուր աջ ձեռքով բեռնված դույլը որսում-փոխանցում էր յուր ձեռքին ձախ ու մեղմիկ ժպտում էր միսիոներական խոհուն, քիչ խորամանկ ժպիտով:
  • «Մի կողմից` մրցակցություն կստեղծվի, մյուս կողմից` խնդիրը կլուծվի»

    «Մի կողմից` մրցակցություն կստեղծվի, մյուս կողմից` խնդիրը կլուծվի»

    06.09.2013| 12:08
    «ՈՒզում էինք, որ լավ ստացվի, ստացվեց ինչպես միշտ»,- այս տարբերակով է գործում անշարժ գույքի շուկայում չափագրման գործընթացի ազատականացումը։ 2012-ին իրականացված բարեփոխումների արդյունքում անշարժ գույքի չափագրումը սկսեցին իրականացնել մասնավոր ընկերություններ, սակայն պարզվեց, որ ավելի լավ էր հին տարբերակը։ «Մասնավորը խելքից դուրս գներ է ուզում»,- նշում են շատ քաղաքացիներ և չեն սխալվում։
  • Կեղծ ազատականության «թթվածինը կտրելը»  երկրի վերածնության առաջին աստիճանը կդառնա

    Կեղծ ազատականության «թթվածինը կտրելը» երկրի վերածնության առաջին աստիճանը կդառնա

    06.09.2013| 12:06
    1933 թ. ԱՄՆ-ում ընդունված բանկային օրենքը, որը օրինագծի հեղինակների անունով կոչվում է նաև Գլասսի-Ստիգոլլի օրենք, ընդհուպ մինչև 20-րդ դարի վերջը (չեղարկվել է 1999 թ.) բնորոշել է ամերիկյան բանկային համակարգի նկարագիրը, առևտրային բանկերին արգելելով զբաղվել ներդրումային գործունեությամբ, էապես սահմանափակելով արժեթղթերի հետ կապված գործառնություններով զբաղվելու բանկերի իրավունքը և մտցնելով բանկային ավանդների պարտադիր ապահովագրություն։
  • Օբաման պատրաստվում է Սիրիայում հարվածների՝ թիրախներն է ճշտում

    Օբաման պատրաստվում է Սիրիայում հարվածների՝ թիրախներն է ճշտում

    06.09.2013| 12:04
    ԱՄՆ նախագահը Պենտագոնից պահանջել է ավելացնել նպատակակետերի քանակը, ինչպես նաև ուսումնասիրել այդ գործողություններում ռազմաօդային ուժերի մասնակցության հնարավորությունը: Թիրախ կարող են դառնալ սիրիական բանակի զորամասերը, որոնք իբրև թե պատասխանատու են քիմիական զենքի կիրառման համար: Անկանխատեսելի հետևանքներից զերծ մնալու համար ծրագրվում է խուսափել այն տեղերի հարվածներից, որտեղ ենթադրաբար տեղակայված է քիմիական զենք:
  • «Վստահ եմ, որ մի օր սահմանները պիտի բացվեն...»

    «Վստահ եմ, որ մի օր սահմանները պիտի բացվեն...»

    06.09.2013| 11:59
    «Իրատես de facto»-ի հյուրը այս տարի առաջին անգամ իր ֆիլմով Երևանի միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցած մեր հայրենակցուհին է` Թուրքիայում բնակվող ԼՈՒՍԻՆ ԴԻՆՔԸ: Նա Հրանտ Դինքի եղբոր դուստրն է:
  • Հոգևոր Հայաստան

    Հոգևոր Հայաստան

    06.09.2013| 11:45
    Տիեզերքը Տերն արարեց սիրո, արդարության, ներդաշնակության խստագույն և լուսեղեն օրենքներով։ Աստծու հեղինակած աշխարհն անկրկնելի, փառահունչ և խնկաբույր սիմֆոնիա է, որը կարելի է հատկանշել որպես անստեղծ բնության փառքը փառաբանող անսպառ շարական։ Միտք, մարմին և ոգի կրող բանական յուրաքանչյուր անհատի համար նախանշվեց իր բնությանը, էությանը և տեսակին համահունչ արտահայտվելիք մեկ նոտա, որպես սեփական ինքնությունն արտահայտող ազատ կամքի հնչերանգ։
  • Սիրիայի դեմ ռազմարշավին պետք է հավանություն տա ԱՄՆ-ի Կոնգրեսը

    Սիրիայի դեմ ռազմարշավին պետք է հավանություն տա ԱՄՆ-ի Կոնգրեսը

    06.09.2013| 11:42
    Հայտարարելով այդ մասին, Օբաման, այդուամենայնիվ, մտադիր է ստանալ Կոնգրեսի հավանությունը, որը գումարվելու է սեպտեմբերի 9-ին։ Գրեթե հաստատապես կարելի է ասել, որ կոնգրեսականները կքվեարկեն հարված հասցնելու օգտին։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ի ռազմարշավը, փաստորեն, անխուսափելի է դառնում։ Սակայն փորձագետները կարծում են, որ ընդգրկման ու ժամանակի առումով կանխավ սահմանափակ ուժային գործողությունը հակասում է ԱՄՆ-ի վերջին տասնամյակների ռազմական պլանավորման սկզբունքներին։ Առանցքային հայտարարություն Բարաք Օբաման արդեն արել է։