Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • «Իմ հիշողությունը  կարող է դառնալ քոնը»

    «Իմ հիշողությունը կարող է դառնալ քոնը»

    30.07.2013| 11:42
    Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» գրքի առանձնահատկությունն այն չէ, որ Թուրքիայում Օրհան Փամուկով և Շաֆակով ջարդվեց մինչ այդ արմատավորված տաբուն. թուրք մտավորականը կանգնեց շիփ-շիտակ ու առաջին հերթին իր հայրենիքին ասաց` եղել է հայերի ցեղասպանություն: Ասաց լեզուներից ամենաընդունված` գեղարվեստական արձակի միջոցով: Ինչն արդեն հավաստում էր, թե որքան է թուրքի ենթագիտակցական խորքում «եփվել- պտտվել» թեման, որ հասել է գեղարվեստի մակարդակի. ցավոտ թեմաներն ամենաշատն են եփվում ազգերի հիշողության կոդում:
  • «Ես շատ եմ ուզում, որ Այլիսլիին հետևեն իր գրչընկերները, իսկ Լևոն Ջավախյանին` իր»

    «Ես շատ եմ ուզում, որ Այլիսլիին հետևեն իր գրչընկերները, իսկ Լևոն Ջավախյանին` իր»

    30.07.2013| 11:40
    Ադրբեջանցի գրող ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻԻ «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմի լույսընծայումը ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» ամսագրում դժգոհության ու բողոքի մեծ ալիք բարձրացրեց Ադրբեջանում: Վեպը մեծ արձագանք գտավ նաև Հայաստանում, թարգմանվեց ու հրապարակվեց մամուլում: Կան նաև երեք առանձին հրատարակություններ` գրքի տեսքով:
  • Ով ում ինչ է ուզում ապացուցել

    Ով ում ինչ է ուզում ապացուցել

    30.07.2013| 11:36
    Արդարադատության նախարարությունը և Բաղրամյան հասցեում գտնվող նոտարական գրասենյակի նոտարները մուկ ու կատվի խաղ են սկսել։ «Դատալեկս» կայքի համաձայն, նշված հասցեի նոտարները հուլիսին դիմել են վերաքննիչ` տարածքից իրենց հանելու մասին առաջին ատյանի որոշումը բեկանելու համար, այնուհետև մի քանի օր անց հետ են վերցրել իրենց դիմումները։ Եվ սա առաջին դեպքը չէ։
  • Որն է իրական «կադաստրը» Գյումրիում

    Որն է իրական «կադաստրը» Գյումրիում

    30.07.2013| 11:35
    Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզի անշարժ գույքի և կադաստրի տարածքային ստորաբաժանման արանքով սև կատու է անցել: Ավելի ճիշտ` փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի և կադաստրի պետ Արա Առաքելյանի: Գյումրու մեր աղբյուրների տեղեկացմամբ, Մալխասյանն ամեն կերպ փորձում է ինչ-որ կեղծիքներ հայտնաբերել ու Առաքելյանին «փուռը» տալ: Իսկ շան գլուխն իրականում այլ տեղ է թաքնված:
  • Իսկ  «գայլը», պարզվում է, Դավիթ Հարությունյանի եղբայրն է

    Իսկ «գայլը», պարզվում է, Դավիթ Հարությունյանի եղբայրն է

    30.07.2013| 11:31
    «Հայկական ավիացիան նորից հանձնվեց նրա ձեռքը, ում ձեռքով քանդվեցին «Հայկական ավիաուղիները»,- հիասթափված ասում էին խմբագրություն զանգահարած «Հայկական ավիաուղիներ» ընկերության նախկին աշխատակիցները, ովքեր 10 տարուց ավելի տարին մեկ-երկու անգամ կառավարության շենքի առջև պահանջում են իրենց աշխատավարձերը։
  • Վերաքննիչն էլ  վայր դրեց զենքերը

    Վերաքննիչն էլ վայր դրեց զենքերը

    30.07.2013| 11:29
    Նախորդ համարում ծանոթացանք անգամ մեր խառնակ իրականության համար արտառոց մի պատմության. «Սերնդե Սերունդ» ՍՊԸ-ի տնօրեն ՄԿՐՏԻՉ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ դատի է տվել ՄԱԿ-ի գրասենյակին, զի վերջինիս ճնշումների պատճառով դատապարտված է անգործության։ Առայժմ ՀՀ դատական ատյանները, աչք փակելով ՄԱԿ-ի գրասենյակի արարքների վրա, իրենց հերթին կապանքում են հանրապետության քաղաքացու և գործարար մարդու իրավունքները։
  • ՀՀ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

    ՀՀ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

    30.07.2013| 11:21
    Մեծարգո պարոն Հովսեփյան, ես լիովին համաձայն եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ ամեն ձևով պետք է պայքարել կոռուպցիոն երևույթների դեմ և այն արմատախիլ անել մեր կյանքից: Խոշոր կոռուպցիոն գործարքները շատ վտանգավոր են պատերազմող Հայաստան երկրի համար, սակայն պակաս վտանգավոր չեն մեր կյանքում առկա բազմաթիվ կենցաղային կոռուպցիոն ռիսկերը, որոնց հետ իրենց առօրյա կյանքում հաճախ են շփվում մեր շարքային քաղաքացիները: Կաթիլ առ կաթիլ գումարվելով, այդ միկրոռիսկերը, ի վերջո, կարող են այնպիսի որակների հանգեցնել, որոնք կստվերեն ՀՀ Վերահսկիչ պալատի վերջերս կատարած աղմկահարույց բացահայտումները: Դրանք վտանգավոր են իրենց տարածվածության աստիճանով և շարքային քաղաքացիների շահերի կոպիտ ոտնահարման պատճառով: Փաստերի համար հեռու չեմ գնա: Բերեմ մեկ կոնկրետ օրինակ իմ անձնական կյանքից:
  • Դարույնք կամ  Նոր Բայազետ

    Դարույնք կամ Նոր Բայազետ

    30.07.2013| 11:18
    Ընթերցողի հետ կիսվել ինձ ստիպեց նախկին երևանցի, այժմ բաքվեցի, Երևանում ծնված, մեծացած, հայի հացով սնված, թրքավարի դաստիարակված, ժամանակին Հայկական ԽՍՀ լուսավորության փոխնախարարի պաշտոնին հասած Սուրեն Ալիի Շարիֆովը: Այս ուրացող հացկատակը, որ, ինչպես նշեցինք, բավականին լուրջ կրթություն, արդյունքում` պաշտոն է ստացել Հայաստանում, հայտնի դեպքերի պատճառով իր ուզած գնով վաճառել է Երևանի կենտրոնի իր շքեղ բնակարանը, Բաքու մեկնել: Տեսնելով, որ կեղծելն ու հնարելը Ադրբեջանում եկամտաբեր բիզնես է, լծվել է հայր և որդի Ալիևների հակահայկական սայլին ու վարպետորեն կեղծում է պատմությունը` հընթացս ձևավորելով իր «դպրոցն» ու կադրերին:
  • Պակիստանում նախագահ են ընտրում

    Պակիստանում նախագահ են ընտրում

    30.07.2013| 11:10
    Այսօր Պակիստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ։ Երկրի սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարն ընտրվում է ընտրողների կոլեգիայի կողմից, որի կազմում մտնում են խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ, ինչպես նաև՝ երկրի բոլոր շրջանների ներկայացուցիչներ։
  • Անջելինա Ջոլին ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է

    Անջելինա Ջոլին ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է

    30.07.2013| 11:08
    Ամերիկյան Forbes ամսագիրը կինոաստղ Անջելինա Ջոլիին կրկին ճանաչել է հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող դերասանուհի։ Հանդեսի տվյալներով՝ նրա եկամուտը 2012թ. հուլիսից մինչև 2013թ. հուլիսը կազմել է մոտ 33 միլիոն դոլար։