25.07.2013|
19:25
Սարի թաղն սպասարկող 21 և 9 համարների ավտոբուսների գծատիրոջն հանդիպելու իմ փորձերն այդպես էլ ապարդյուն անցավ այսօր: Գտնվելով վերջինիս աշխատավայրում, որտեղ սովորաբար նա լինում է, հույս ունեի առերես նրան ուղղել ինձ հուզող մի շարք հարցեր: Ինձ դիմավորեց գծերն սպասարկող անձի անբարեհամբույր «հարազատը», ով առաջին հայացքից հարձակողական մոտեցում դրսևորեց, և երբ ներկայացա և խնդրեցի ասել, թե ե՞րբ կամ որտե՞ղ կարող եմ հանդիպել նրան, կոպտորեն վրա բերեց. «ի՞նչ ա եղել, ինձի ասա»: