Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 
  • Գիտնականներին լսես՝ սոված կմնաս

    Գիտնականներին լսես՝ սոված կմնաս

    21.07.2013| 12:24
    Դանիայի սննդի ազգային ինստիտուտի փորձագետները կարծում են, որ սովորական մթերքները շատ հաճախ վնասակար միացությունների աղբյուր են: Գիտնականները կազմել են 2004-2011 թվականներին սննդի մեջ օգտագործվող վտանգավոր նյութերի ցուցակը: Պարզվում է`անօրգանական միացություններից մկնդեղը, ակրիլամիդը, կապարը, կադմիումը, ինչպես նաև դիոքսինը 2003-ի համեմատ նվազել են: Սակայն, միևնույն է, մթերքներում դրանց մակարդակը նորմայից բարձր է:
  • Հայաստանյան թանգարանները գրավում են զբոսաշրջիկներին

    Հայաստանյան թանգարանները գրավում են զբոսաշրջիկներին

    20.07.2013| 22:09
    Հայաստանում զարգացած է մշակութային զբոսաշրջությունը: Տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկները ամենաշատը այցելում են Հայաստանի ազգային պատկերասրահ, Հովհաննես Թումանյանի թանգարան, ,էրեբունիե պատմահնագիտական արգելոց-թանգարան, Մատենադարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան:
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Հիմա էս աղմուկն ինչի՞ համար է

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Հիմա էս աղմուկն ինչի՞ համար է

    20.07.2013| 22:00
    Ժողովուրդ ջան, ինչպես և խոստացել էի, ցերեկը նստեցի երթուղային: Անկեղծ ասած, այն ինչ տեսա, ինձ շատ զարմացրեց: Մարդիկ լուռ ու մունջ, առանց բողոքելու, առանց վրդովվելու, առանց ծպտուն իսկ հանելու շատ հանգիստ վճարում էին 150 դրամ և իջնում: Վերցրեցի բջջայինս, զանգում եմ ընկերոջս ու բարձր ձայնով ասում եմ. «Լսի, ես էլ քեզ պես անթասիբ երթուղային եմ նստել, ում ձեռին նայում եմ, բոլորի մոտ 150 դրամ ա, հանգիստ, սուս-փուս վճարում, իջնում են»:
  • Սարի թաղի «բլած» ավտոբուսներն էլ թանկացան. «Արա՛, լրիվ եք ձեռ առե՞լ»

    Սարի թաղի «բլած» ավտոբուսներն էլ թանկացան. «Արա՛, լրիվ եք ձեռ առե՞լ»

    20.07.2013| 21:53
    «Ինչ-ինչ, բայց Սարի թաղն սպասարկող մարդատար «կաշկեքը» չպիտի թանկացնեին:Իբր 100-ին շատ մի գոհ էինք, հիմա էլ`150 դրա՞մ: Մինչև մոստի տակ էդ դքերը «խալաստո» են իջնում, նրանից հետո էլ մի կերպ քարշ տալով իրանց կաշկեքը`մեզ մի կերպ տեղ են հասցնում ...արա՛, լրիվ եք ձեռ առե՞լ»,-իր զայրույթն ու դժգոհությունը չգիտեր ինչպես արտահայտեր ինձ հարևան, Բժշկական համալսարանի ուսանող, շատ կիրթ և դաստիարակված Աշոտը:
  • Հայաստանը` ժամանակակից արվեստի հավաքածուների 7-րդ փառատոնում

    Հայաստանը` ժամանակակից արվեստի հավաքածուների 7-րդ փառատոնում

    20.07.2013| 21:52
    Մոսկվայի ժամանակակից արվեստի ազգային կենտրոնում անցկացվող ժամանակակից արվեստի հավաքածուների 7-րդ փառատոնին ներկայացվելու է նաև Հայաստանի ժամանակակից արվեստի ընտրանին: Փառատոնին Հայասատանը կներկայացնի Նորարար փորձառական արվեստի կենտրոնը:
  • «Բոյկոտե՛ք, ինչպես կարող եք»

    «Բոյկոտե՛ք, ինչպես կարող եք»

    20.07.2013| 21:49
    «Իրազեկ և սպառողների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն առաջարկում է տրանսպորտի նոր սակագնի դեմ ընդվզել հետևյալ կերպ. «Աշխատեք չօգտվել հասարակական տրանսպորտից:Եթե տեղ ունեք գնալու` կազմակերպեք, հարևաններով մի չորս-հինգ հոգով տաքսի պատվիրեք`գանցեք:Գուցե էժան չնստի ձեզ վրա, կամ գուցե հենց նստի էլ, բայց դրանով ցույց կտաք ձեր դժգոհությունը, կհասկանան որ դեմ եք»:
  • Որտեղի՞ց կուտակվեց այսքան դաժանություն

    Որտեղի՞ց կուտակվեց այսքան դաժանություն

    20.07.2013| 21:45
    «Մասիսում Զոհրաբ անունով 35-ամյա բնակիչը սպառնացել է սպանել մորը: Տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում նա ծեծի է ենթարկել մորը, որին տեղափոխել են հիվանդանոց: Քույրը ստիպված է եղել ահազանգել իրավապահներին ու տեղյակ պահել, որ եղբայրը մորը ծեծում է ու սպառնում սպանել»:
  • Իսրայելն ազատ կարձակի ձերբակալված պաղեստինցիներին

    Իսրայելն ազատ կարձակի ձերբակալված պաղեստինցիներին

    20.07.2013| 18:23
    Իսրայելը հայտարարել է, որ, համաձայն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ձեռք բերած համաձայնության, ազատ կարձակվեն մի շարք պաղեստինցի ձերբակալվածներ։ Հետախուզության հարցերի և արտաքին հարաբերությունների նախարար Յուվալ Շտայնիցը նշել է, որ կարող են ազատ արձակվել նաև նրանք, ովքեր բանտում են անցկացրել տասնյակ տարիներ։
  • Պայթյուն՝ Պեկինի միջազգային օդակայանում

    Պայթյուն՝ Պեկինի միջազգային օդակայանում

    20.07.2013| 18:22
    Պեկինի միջազգային օդանավակայանի երրորդ տերմինալում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով, այն իրականացրել է հաշմանդամի սայլակում նստած տղամարդը։ Պայթյունն իրականացրած տղամարդու առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան։
  • Եգիպտոսը կվերականգնի Սիրիայի հետ հարաբերությունները

    Եգիպտոսը կվերականգնի Սիրիայի հետ հարաբերությունները

    20.07.2013| 18:20
    Եգիպտոսի նոր իշխանությունները որոշել են վերանայել Սիրիայի հետ հարաբերությունների խզման կառավարության որոշումը։ Ինչպես հայտնել է Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմին, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները դժվար վերականգնվեն ամբողջ ծավալով։ Ֆահմին նաև ավելացրել է, որ Եգիպտոսը չի ծրագրում աջակցել Բաշար Ասադի դեմ իրականացվող ռազմական գործողություններին։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ նախկին նախագահ Մուրսին սատարում էր Եգիպտոսին սրբազան պատերազմ հայտարարելու կոչերին։