Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 
  • Հունիսի 6-ին կմեկնարկեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ու փառատոնը

    Հունիսի 6-ին կմեկնարկեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ու փառատոնը

    01.06.2013| 17:16
    2013 թվականին ամբողջ երաժշտական աշխարհը նշում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը: Ելնելով մշակութային այս իրադարձության կարևորությունից` 2013թ. ընթացքում նախատեսվում է բազմաթիվ միջոցառումների անցկացում ինչպես Հայաստանում, այնպես էլ` մեր երկրի սահմաններից դուրս, միջոցառումներ, որոնք կմիավորվեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում:
  • Մանկական աղքատությունը տարբերվում է ըստ տարածաշրջանների

    Մանկական աղքատությունը տարբերվում է ըստ տարածաշրջանների

    01.06.2013| 16:50
    Ըստ վիճակագրական ծառայության 2011թ տվյալների, մեր երկրում մինչև 18 տարեկան երեխաների 4,7 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, իսկ 4,7 տոկոսը` աղքատության մեջ: Ծայրահեղ աղքատ են հանրապետության բնակչության համապատասխանաբար 3,7 և 35,0 տոկոսը: Այսպիսով, երեխաներն ավելի խոցելի են ընդհանուր աղքատության ռիսկի նկատմամբ, քան բնակչությունն ամբողջությամբ վերցրած:
  • Բողոքի ցույցերը Թուրքիայում ստանում են համընդհանուր բնույթ

    Բողոքի ցույցերը Թուրքիայում ստանում են համընդհանուր բնույթ

    01.06.2013| 16:38
    Ստամբուլում և Անկարայում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև։ Անկարգությունները Թուրքիայում շարունակվում են արդեն երկրորդ օրը։ Ոստիկանությունը կիրառում է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
  • Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին

    Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին

    01.06.2013| 16:25
    Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մինսկում երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
  • «Երկրում տիրող սոցիալական անհավասարությունը բացասական ազդեցություն է թողնում երեխայի վրա»

    «Երկրում տիրող սոցիալական անհավասարությունը բացասական ազդեցություն է թողնում երեխայի վրա»

    01.06.2013| 16:20
    «Երեխային պետք է ավելի շատ ուշադրություն տրամադրել: Հայաստանի սոցիալական վիճակը գնալով ավելի ու ավելի է վատանում: Դրա հետ մեկտեղ հասարակության մեջ արմատավորվում են բացասական երևույթներ, մարդիկ սովորում են երեխային փող մուրալիս, դպրոց չգնալիս տեսնել: Դա դառնում է մշակույթ և մեր մեջ մտնում է աղքատության մշակույթը: Այսօր ծնվում են երեխաներ, ովքեր չեն ստանում ծննդյան վկայականներ, չեն գրանցվում, չեն հաշվառվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ:
  • «Ես այնքան էլ վստահ չեմ, որ իմ մանկությունից հետո ապրել եմ»

    «Ես այնքան էլ վստահ չեմ, որ իմ մանկությունից հետո ապրել եմ»

    01.06.2013| 14:29
    Հունիսի 1-ը շատ երեխաների համար սովորական օր է, շատերի համար` ավելի տխուր, քան սովորական օրերը: Շատերն, ամենաշատն ունեն պաշտպանության կարիք, բայց անպաշտպան են: Շատերը չունեն իրենց մանկության մոլորակը:
  • Խաղային ատրակցիոններ ու մարզասարքեր` «Երեխաների աջակցության կենտրոն»-ին

    Խաղային ատրակցիոններ ու մարզասարքեր` «Երեխաների աջակցության կենտրոն»-ին

    01.06.2013| 13:43
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության միջազգային օրը հաճելի անակնկալ է մատուցվել Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»-ի սաներին: Կենտրոնի բակում տեղադրված խաղային ատրակցիոններն ու մարզասարքերը քաղաքապետի խոստացված նվերն էր, որոնք լրացնում են մանուկների տոնական ուրախ տրամադրությունը:
  • Կարապի լճի նոր բնակիչները

    Կարապի լճի նոր բնակիչները

    01.06.2013| 13:15
    Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կենդանաբանական այգուց 2 սև և 2 սպիտակ կարապ է տեղափոխվել Կարապի լիճ: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ կարապները լճում կապրեն մինչև տարեշրջանի ավարտը:
  • Պլենզայի «Արև, լուսին, երկիրը», և ոչ միայն

    Պլենզայի «Արև, լուսին, երկիրը», և ոչ միայն

    01.06.2013| 13:13
    «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը համալրվել է իսպանացի քանդակագործ Ժաումե Պլենզայի «Սեր, ատելություն, ոգի», «Արև, լուսին, երկիր» աշխատանքներով:
  • Հունիսմեկյան անցուդարձը` «Գառնի» արգելոց-թանգարանում

    Հունիսմեկյան անցուդարձը` «Գառնի» արգելոց-թանգարանում

    01.06.2013| 13:04
    Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառումների պակաս Երևանը չունի: Փոքր ինչ հեռանալով մայրաքաղաքից, ասենք, որ հունիսի 1-ը տոնական է լինելու նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում: