Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 
  • Վեհափառ հորը`  բաց նամակի փոխարեն

    Վեհափառ հորը` բաց նամակի փոխարեն

    30.05.2013| 23:55
    Հոգեգալստին հաջորդող` անցնող շաբաթը Հռիփսիմյաց սուրբ կույսերի շաբաթն էր, որին նախորդեց Եղիա մարգարեի տոնը: Տևական ժամանակ է, ինչ տերունական օրերին` բուն Պատարագի ժամանակ, Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցում փակվում է դեպ Սբ. Գայանեի խորան տանող դուռը: Մինչ այդ մշտապես հնարավոր է եղել խորանում ծնկել ու Պատարագն ունկնդրել նաև խորանում: Ասացին` ելումուտը խանգարում է Պատարագի ընթացքին, դրա համար են դուռը փակում:
  • Ասում են...

    Ասում են...

    30.05.2013| 23:53
    ...թե ԲՀԿ գործարար պատգամավորները մեծ «գաղթի» ու ճշտումների մեջ են: Նրանք նոն-ստոպ հանդիպում են ՀՀԿ-ական իրենց գործընկերներին` հասկանալու, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, եթե ԲՀԿ «մուտիլովշչիկներին» իսկապես հաջողվի իրենց հախից գալ և ստիպել հրաժարվել ԲՀԿ-ից` կառավարության ծրագրին դեմ չքվեարկելու համար։
  • Հեռանում են  հիասթափվածները

    Հեռանում են հիասթափվածները

    30.05.2013| 23:51
    Վերջին օրերին մամուլում հայտնվում են նյութեր, համաձայն որոնց՝ տարբեր տրամաչափի ԲՀԿ-ականներ լքում են կուսակցությունը՝ հիասթափված լինելով Գագիկ Ծառուկյանից ու նրա քաղաքականությունից: Բազմիցս է խոսվել այն մասին, որ ԲՀԿ-ից արտահոսքը անխուսափելի է, քանզի կուսակցությունն ի սկզբանե հիմնադրված է եղել մեկ անձի հիմքով, մեկ անձի շուրջ ստեղծված իրադրությամբ և մեկ անձի քմահաճույքներով: Իհարկե, հայաստանյան իրականության պայմաններում դժվար է պատկերացնել, որ անհատը կարող էր կուսակցություն հիմնել:
  • Անցյալի ու ներկայի դասերը

    Անցյալի ու ներկայի դասերը

    30.05.2013| 23:33
    Հինգերորդ դասարանում սովորող Դավիթը սիրում է «հաղթանակ» նկարել: Առաջին հանրապետության տոնի առթիվ նա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի նախասրահում իր նման փոքրիկների հետ նկարում էր: Ներսում նկարում էին, իսկ օպերայի բակում պարում, ինչին մի պահ ակնդրեց և ունկնդրեց մշակույթի նախարարը: Նախարարները, մարզպետները և պաշտոնյաներն էլ շտապում էին տոնական համերգին:
  • Կառուցողական ընդդիմություն

    Կառուցողական ընդդիմություն

    30.05.2013| 23:30
    «Քաղաքական գործիչները նման են տակաշորերի: Նրանց էլ պետք է պարբերաբար փոխել, և նույն պատճառներով» (ֆրանսիական ասացվածք)։ Տարիներ առաջ հանրապետության երկրորդ նախագահը իր վերջին ընտրաշրջանի քարոզարշավն սկսեց «Հրազդան» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
  • «Մենք ամեն ինչ պիտի իմանանք,  չիմանանք` կմեռնենք»

    «Մենք ամեն ինչ պիտի իմանանք, չիմանանք` կմեռնենք»

    30.05.2013| 23:27
    «Րաֆֆի Հովհաննիսյա՞նն ով ա, որ ես իմանամ ուր ա և ինչով ա զբաղված: Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն իրանից գլուխ չի հանում, ես ի՞նչ իմանամ: Մեկ Մոսկվայում ա, մեկ Ամերիկայում: Իրենից հարցրեք»,- «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի «ակտիվացմանը», ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
  • Պայքարը կծավալվի զանգվածային  լրատվության և  վիրտուալ հակամարտությունների ոլորտում

    Պայքարը կծավալվի զանգվածային լրատվության և վիրտուալ հակամարտությունների ոլորտում

    30.05.2013| 23:15
    Նկատվել է, որ հակամարտությունների և սուր խնդիրների հետ կապված իրական գործընթացները հաճախ վիրտուալի են վերածվում, և դրանում ոչ մի արտասովոր բան չկա, որովհետև զանգվածային լրատվության ու ինֆորմացիայի հասանելիության փուլում հենց տեղեկատվության ոլորտում են տեղի ունենում կոնֆլիկտային բնույթի հիմնական գործընթացները։ Ցանկացած կոնֆլիկտ շատ շուտով ավելի շատ վիրտուալ է դառնում, քան իրական։ Մեծ է վտանգն այն բանի, որ կոնֆլիկտի անմիջական մասնակիցները կհայտնվեն տեղեկատվական հոսքերի ոլորտում և կընդունեն այդ խաղի կանոնները։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.05.2013| 23:08
    Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը, քանզի մահկանացուների մտածումները անստույգ են, իսկ մեր գիտելիքները` անհաստատ։ Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը։ ՈՒստի մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ։
  • Օլիգոպոլիկների մահը` ջրային մտրակով

    Օլիգոպոլիկների մահը` ջրային մտրակով

    30.05.2013| 23:07
    Սևակն ինքը հողեղեն էր, միտքը նրա` հրեղեն։ Այո՜, պատը ¥սանձարձակության սիմվոլը¤ մնում է պատ, փչանում է մի լավ ճակատ (պայքարի խորհրդանիշը)։ Այսինքն` պետականությունը ի գործածում է հանձնված մոլեմսխուն կապիտալի բոսերին, այսպիսով` անկախությունն է քոսապատվում, զի բոսերը մոլեգնում և մանգաղում են մայրաքաղաքը, հանրապետությունն էլ` վրադիր։ Ահավասիկ երկիրը կենաց-մահու պայքարի մեջ է օլիգարխիկ ոտնձգությունների դեմ։
  • Աղոթարան

    Աղոթարան

    30.05.2013| 23:06
    Ո՜վ Աստված Ամենակալ, օրհնի՛ր ուտողներին, վարձատրի՛ր սպասավորներին ու երախտավորներին, և բոլորին օրհնի՛ր Քո ողորմությամբ, Քրիստոս Աստված մեր, որ մեզ կերակրեցիր և լիացրիր։ Քեզ կվայելի փառքը հավիտյանս։ Ամեն։