Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 
  • ՌԴ-ն և Վրաստանը բարելավում են հարաբերությունները

    ՌԴ-ն և Վրաստանը բարելավում են հարաբերությունները

    27.05.2013| 18:43
    Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը տեղի կունենա Պրահայում հունիսի 4-ին կամ 5-ին։
  • Անկարգություններ՝ Փարիզում

    Անկարգություններ՝ Փարիզում

    27.05.2013| 18:42
    Ավելի քան 350 մարդ է ձերբակալվել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նույնասեռ ամուսնությունների դեմ անցկացված հանրահավաքից հետո բռնկված անկարգությունների հետևանքով։ 36 մարդ ստացել է վնասվածքներ։
  • 260 սիրիահայեր ստացել են ՀՀ քաղաքացիություն

    260 սիրիահայեր ստացել են ՀՀ քաղաքացիություն

    27.05.2013| 16:47
    2013 թվականի առաջին եռամսյակում 260 սիրիահայեր ստացել են ՀՀ քաղաքացիություն: Սիրիայից Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցներին օտարերկրյա պետություններում վավերական անձնագրեր են տրվել առանց պետական տուրքի գանձման: Հիշեցնենք՝ սիրիահայերին 65 հազար դրամ պարտադիր վճարումից ազատելու մասին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել անցած տարվա նոյեմբերի 22-ին, իսկ մինչ այդ սիրիահայերից նշված գումարը գանձվում էր` լրացուցիչ խնդիրներ առաջացնելով պատերազմական գործողությունների հետևանքով իրեն ունեցվածքից զրկված սիրիահայերի շրջանում:
  • Սիրիահայ ուսանողները, անկախ մասնագիտությունից, մատուցող են աշխատում

    Սիրիահայ ուսանողները, անկախ մասնագիտությունից, մատուցող են աշխատում

    27.05.2013| 16:45
    Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել ՄԿՈՅԱՆՆ այսօր լրագրողներին ներկայացրեց սիրիահայ ուսանողների առջև ծառացած խնդիրները, այդ թվում՝ կեցության (մոտ 30-40 տոկոս), ուսման վարձի, աշխատանքի տեղավորման և լեզվին առնչվող:
  • «Քաղաքական բացառիկ տգիտությունը միշտ էլ հայության գերեզմանափորն է եղել»

    «Քաղաքական բացառիկ տգիտությունը միշտ էլ հայության գերեզմանափորն է եղել»

    27.05.2013| 16:06
    Irates.am-ի հարցազրույցը ՀԱԿ դաշինքի նախկին անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ:
  • Փարիզ-Ստեփանակերտ խորհրդարանական կապեր

    Փարիզ-Ստեփանակերտ խորհրդարանական կապեր

    27.05.2013| 15:19
    Ստեփանակերտ են ժամանել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի պատգամավորներ: Ընդունելով նրանց` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը որակել է որպես Արցախի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը, կարևորելով երկու երկրների խորհրդարանների միջև ամուր կապերի պահպանումը:
  • Թուրքիան զինում է Ադրբեջանին նաև անուղղակի

    Թուրքիան զինում է Ադրբեջանին նաև անուղղակի

    27.05.2013| 15:06
    Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկացրել է, որ թուրքական ROKETSAN ընկերության հետ սկսելու են ռեակտիվ հրթիռներ արտադրել: Ադրբեջանական գործարաններից մեկում արդեն արտադրական հոսքագիծ է բացվել, հրթիռների շարժիչները արտադրվելու են Թուրքիայում, մնացած մասերը` Ադրբեջանում:
  • ԵԽԽՎ նախագահը Բաքվում, Թբիլիսիում և Երևանում

    ԵԽԽՎ նախագահը Բաքվում, Թբիլիսիում և Երևանում

    27.05.2013| 15:05
    Մայիսի 26-ին ժամանելով Բաքու` ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի, մեջլիսի խմբակցությունների ղեկավարների, միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովների անդամների, հասարակական կազմակերպությունների անդամների հետ: Մայիսի 28-29-ին ԵԽԽՎ նախագահը կլինի Թբիլիսիում, որտեղ նույնպես նախատեսված են արարողակարգային հանդիպումներ օրենսդիր ու գործադիր իշխանության ղեկավարների հետ:
  • ԵԽԽՎ-ն որոնում է ԼՂ հարցի կարգավորման նոր ձևաչա՞փ

    ԵԽԽՎ-ն որոնում է ԼՂ հարցի կարգավորման նոր ձևաչա՞փ

    27.05.2013| 15:02
    ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը պաշտոնական այցով Ադրբեջանում է: Բաքվում նա հայտարարել է, որ 2013 թ. կարող է բեկումնային լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Անդրադառնալով 2013-2014 թթ. Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահության ստանձնմանը, նա դա անվանել է փայլուն հնարավորություն ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու համար:
  • Որտեղ Պաղեստին, այնտեղ` Իսրայել

    Որտեղ Պաղեստին, այնտեղ` Իսրայել

    27.05.2013| 15:01
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է 4 միլիարդ դոլար ներդնել Պաղեստինի ինքնավարության տնտեսության զարգացման համար: