Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 
  • Ինչքան արվեստագետնե՜ր կան իմ ժողովրդի մեջ

    Ինչքան արվեստագետնե՜ր կան իմ ժողովրդի մեջ

    24.05.2013| 00:52
    Եթե համադրելու լինենք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո խորհրդարանին ներկայացված նոր կառավարության ծրագրի քննարկումներն այսօրվա` «տյունինգ» արված գրեթե նույնական ծրագրի քննարկումների ու առկա մթնոլորտի հետ, ապա անչափ հետաքրքիր քարտեզագրում կարող ենք ունենալ: Բոլոր մասնակիցների առումով: Հիշենք, որ նախորդ անգամ քննարկումներն այնքան կառուցողական էին, որ քիչ էր մնացել հավատայինք, թե առողջ քաղաքականությունն արդեն ոտ առել, թափառում է Հայաստանով ու նրա խորհրդարանով մեկ։ Ավաղ, շատ արագ պարզվեց` կոմունիզմի ուրվականն էր այն և շատ շուտ վերացավ:
  • «Քիչ էր մնում` քվեասենյակում  ընտրակաշառք բաժանվեր արդեն»

    «Քիչ էր մնում` քվեասենյակում ընտրակաշառք բաժանվեր արդեն»

    24.05.2013| 00:48
    «Իրատես de facto»-ի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու անդամ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
  • Տիրոջ ոտքերի մոտ

    Տիրոջ ոտքերի մոտ

    24.05.2013| 00:46
    Այժմ, երբ հավատացյալները վերցնում են իրենց խաչը և հետևում ինձ, իմ միջոցով երկինք են մտնում ու սկսում վայելել այն անսահման երանությունը, որն աշխարհը չի կարող հասկանալ, քանզի երկինքը փակված է անհավատության առաջ: Հույսն ու փորձառությունը անհավատին կուսուցանեն, որ ուրախությունը հաջորդում է տառապանքին, բայց այդ երջանկությունը տևական չէ: Իսկ իմ զավակներին ես տալիս եմ ցավի ամոքում, կատարյալ երանություն ու խաղաղություն: Նրանք, ովքեր ուրախությամբ վերցնում են իմ խաչը, պաշտպանված են լինում դրանով և միշտ պաշտպանված լինելով այդ խաչով՝ վերջում երկինք են մտնում:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.05.2013| 00:46
    Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը, քանզի մահկանացուների մտածումներն անստույգ են, իսկ մեր գիտելիքները` անհաստատ։
  • Աղոթարան

    Աղոթարան

    24.05.2013| 00:45
    Տեր Աստված, խնդրում եմ, այս տողերն ընթերցողին տուր երջանկություն, սեր:
  • «Հայաթափ հողերում  կազակներին  կբնակեցնենք»

    «Հայաթափ հողերում կազակներին կբնակեցնենք»

    24.05.2013| 00:44
    Հայաստանում գազի թանկացման հարցն անչափ կարևոր է դարձել ոչ միայն երկրի լրատվամիջոցների ու քաղգործիչների, այլև ամբողջ բնակչության համար։ Հարկ է նկատել, որ, չնայած «հավերժական եղբայրության» և Հայաստանի, որպես տարածաշրջանում Ռուսաստանի միակ «հենարանի» մասին բոլոր շաղակրատություններին, Մոսկվան արդեն երկար ժամանակ հետևողականորեն հարկադրանքի բիրտ տնտեսական ու քաղաքական մեթոդներ է կիրառում մեր երկրի նկատմամբ։
  • Ծագում են երկարատև  ռազմական ընդհարման օջախներ

    Ծագում են երկարատև ռազմական ընդհարման օջախներ

    24.05.2013| 00:42
    Ներկայումս իսլամական արմատական շարժումը քաղաքական ու գաղափարախոսական ճգնաժամ է ապրում` կապված մի շարք կարևոր իրադարձությունների հետ։ Դրանք են` իսլամականների չեչենական խմբավորման փաստական ջախջախումն ու չեչենական խնդրի որոշակի մարումը և իսլամական արմատականության կենտրոնների կողմից արմատականության այդ օջախի նկատմամբ հետաքրքրության սկզբունքային նվազումը, իսլամական արմատականության առնչությամբ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականության վերաիմաստավորումը, արաբական պետությունների կողմից իսլամական արմատականության սպառնալիքի խնդրով մտահոգության աճը, իսլամական սկզբունքների` շարիաթի միջոցով սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և ազգային զորեղ պետությունների ստեղծման անհնարինությունը, իսլամական պետությունների ու իսլամական արմատական շարժումների տարբեր ուղղությունների միջև հակասությունների խորացումը։ Եվ այս ֆոնի վրա իսլամական արմատականության կողմից ճնշման ենթարկվող մի շարք պետություններ նրա դեմ պայքարի կառույցներ են ստեղծել։
  • Ասադին 20 օր են տվել

    Ասադին 20 օր են տվել

    23.05.2013| 22:17
    Սիրիական ընդդիմության առանցքային գործիչներից մեկը՝ Մոազ Հաթիբը, որ գլխավորում է սիրիական ազգային կոալիցիան, հրապարակել է երկրում ճգնաժամը հաղթահարելու ծրագիրը։
  • Ցարնաևի գործով դատական առաջին լսումները՝ հուլիսի 10-ին

    Ցարնաևի գործով դատական առաջին լսումները՝ հուլիսի 10-ին

    23.05.2013| 22:08
    Բոստոնում իրականացված պայթյունի մեջ կասկածվող Ջոհար Ցարնաևի գործով դատական առաջին լսումները տեղի կունենան հուլիսի 10-ին։ Ավելի վաղ այդ լսումները նշանակվել էին մայիսի 30-ին, սակայն փաստաբանները և դատախազը հայտարարել են, որ իրենց ժամանակ է պետք գործընթացին նախապատրաստվելու համար։
  • Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ. Հետո էլ գնում բուֆետում իրար հետ հաց եք ուտում

    Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ. Հետո էլ գնում բուֆետում իրար հետ հաց եք ուտում

    23.05.2013| 22:06
    Էսօր մի թեթև գրեցի սրա մասին, բայց կտրաքեմ, եթե մի հատ էլ չանդրադառնամ թեմային ու ավելի համապարփակ: Լյուքս Ստեփանյանի դին Երևան բերելու օրը՝ այսինքն անցած շաբաթ օրը, ես գրել էի այն մասին, որ մեր պսևդո-ընդդիմության որոշ դեմքեր առաջինն են սկսել իրենց վրա «սառոչկա ճղել» ու միանգամից, առիթը բաց չթողնելով, ֆեյսբուքով կոչեր էին անում, որպեսզի մարդիկ իջնեն Հանրապետության հրապարակ` բանակի «բեսպրեդելի» դեմն առնելու: