Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 
  • «Հրեշտակ» ոստիկանուհիներ

    «Հրեշտակ» ոստիկանուհիներ

    23.05.2013| 21:27
    Գյումրին երբեք չի թողնում, որ մոռանաս իրեն: Մի աղմկոտ պատմությունը չավարտված, սկսվում է մյուսը, իսկ տեղի չինովնիկները, իրար հերթ չտալով, փորձանք են բերում գյումրեցիների գլխին: Հիմա էլ «հետկրիմինալ» շրջանում ոստիկաններն են ոչ ճիշտ վարքագիծ դրսևորում, այն էլ` աղջիկ ոստիկանները, այն էլ` «հրեշտակ»:
  • Տաշիրում կկառուցվի նոր մանկապարտեզ

    Տաշիրում կկառուցվի նոր մանկապարտեզ

    23.05.2013| 18:36
    Լուսանկարում Լոռու մարզի Տաշիր քաղաքի ամենահին շինություններից մեկն է, որն իր վրա կրում է ժամանակի կնիքը և որտեղ մանկապարտեզ է տեղակայված: Քաղաքաշինական մասնագիտական փորձաքննությունից հետո մանկապարտեզի այս շենքը համարվել է շահագործման համար ոչ պիտանի և վթարային: Ինչն էլ և առիթ է հանդիսացել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է կառուցել նոր ու ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող մանկապարտեզ:
  • ՀՀ տարածքում կպահպանվի փոփոխական եղանակը

    ՀՀ տարածքում կպահպանվի փոփոխական եղանակը

    23.05.2013| 18:16
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին, 25-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 26-28-ը ժամանակ առ ժամանակ` շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
  • «Ստեղծագործությունն անհատական, ոչ թե կոլեկտիվ ընկալման առարկա է»

    «Ստեղծագործությունն անհատական, ոչ թե կոլեկտիվ ընկալման առարկա է»

    23.05.2013| 18:13
    Մշակութային աշխարհում «Անուշ» օպերայի նոր մեկնաբանությունը հակասական կարծիքների ալիք բարձրացրեց: Որոշ մտավորականների բողոքն այնքան մեծ էր նորովի բեմադրված այս ստեղծագործության առնչությամբ, որ նրանք նամակով դիմեցին երկրի նախագահին: Իսկ ի՞նչ կարծիք ունի մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ:
  • «Թերլեմեզյանում» կենացները քաղցրանում են

    «Թերլեմեզյանում» կենացները քաղցրանում են

    23.05.2013| 18:11
    Նման բաների մասին հնուց է ասված` էս խմորը շատ ջուր կվերցնի։ Երբ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում տնօրեն նշանակվեց Աննա Մնացականյանը, հասարակական կարծիքը բաժանվեց երկու մասի։ Լավատեսները հույս են փայփայում, որ ակնհայտ հովանավորչությամբ պատասխանատու և պատվավոր պաշտոնը զբաղեցրած երիտասարդ կինը, այնուամենայնիվ, կմերվի կոլեկտիվին, կշտկի վրիպումները և թևքերը քշտած կանցնի գործի։ Կանցնի` պահպանելով թերլեմեզյանական ավանդույթները։
  • Հանդուրժողական լիբերալիզմով ապականված Եվրոպան

    Հանդուրժողական լիբերալիզմով ապականված Եվրոպան

    23.05.2013| 18:08
    Ըստ երևույթին, Հայաստանում այնքան էին հափշտակված երևանյան ընտրություններով, որ պարզապես անուշադրության մատնեցին խորհրդարանական ընտրությունները… Բուլղարիայում: Ի՞նչ կապ ունի դա մեզ հետ` կհարցնեն ընթերցողները: Կապը խորհրդանշական է. ընտրություններում հաղթած կուսակցությունների մեջ երրորդը … թուրքական է: Այո, այո, էթնիկ թուրքական, դե, բուլղարական թեքումով` «Շարժում հանուն իրավունքների և ազատության» ամպագոռգոռ անունով: Համենայն դեպս, ռուսաստանյան լրատվամիջոցներն անտարբեր չգտնվեցին այս ուշագրավ երևույթի նկատմամբ:
  • «Ռուսաստանն ինչ ասի, մենք խաչակնքենք»

    «Ռուսաստանն ինչ ասի, մենք խաչակնքենք»

    23.05.2013| 18:03
    «Մենք հանդիպեցինք, զրուցեցինք, ու թեև ծրագիրը մասնավոր է և չի իրականացվում պետական կարիքների շրջանակներում, այնուհանդերձ, կարևորում ենք 150 մարդու բնակարանային խնդրի լուծումը։ Մենք վստահեցրինք, որ պետությունն իրենց կողքին է, և թույլ չենք տա, որ խնդիրը չկարգավորվի»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը։
  • Եթե բանավեճ ու քննարկում չկա, քաղաքական համակարգը դատապարտված է մահվան

    Եթե բանավեճ ու քննարկում չկա, քաղաքական համակարգը դատապարտված է մահվան

    23.05.2013| 18:01
    Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ, իշխանություն-ընդդիմություն պայքարից զատ, գոյություն ունի նաև տեսակի պայքար: Վարչապետ Սարգսյանի ելույթը, դրա արձագանքները և կառավարության ծրագրի քննարկումները ստեղծեցին այն իրավիճակը, երբ հնարավորություն է ստեղծվում տարանջատելու քաղաքական գործիչներին պատեհապաշտներից ու «պղտոր ջրում ձուկ որսացողներից»: Անկախ կուսակցական պատկանելությունից, խորհրդարանականների ելույթներն ապացուցեցին, որ միասնական ծրագրերի, զարգացման հայեցակարգերի և բնակչության տարրական կարիքները հոգալու, խնդիրները լուծելու հարցերի շուրջ հնարավոր է միասնական մոտեցում ցուցաբերել: Ընդունված է ասել, որ հայկական իրականության պայմաններում իշխանությունը չի կարողանում արդյունավետ և գրագետ ծրագրեր ներկայացնել, ուստի և «ճնշված» ընդդիմությունը մշտապես քննադատում և վարկաբեկում է իշխանության գործունեությունը:
  • Կառավարությունն ու ընդդիմությունը վիճում են, իսկ ժողովուրդը կոնկրետ քայլեր է սպասում

    Կառավարությունն ու ընդդիմությունը վիճում են, իսկ ժողովուրդը կոնկրետ քայլեր է սպասում

    23.05.2013| 17:51
    Չորս օր անընդմեջ ԱԺ-ում բուռն քննարկվում է կառավարության գործունեության նոր ծրագիրը։ Այն հատկապես քննադատվում է ընդդիմության կողմից։ ՈՒ թեև ընդդիմությունը ԱԺ-ում փոքրամասնություն չի կազմում, եթե բոլոր ընդդիմադիր ուժերը գումարենք, միևնույն է, պետք է ենթադրել, որ ծրագրին ԱԺ-ն հավանություն կտա, քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն է։
  • Ուժեղացված հսկողություն՝ Լոնդոնի մզկիթներում

    Ուժեղացված հսկողություն՝ Լոնդոնի մզկիթներում

    23.05.2013| 17:25
    Լոնդոնում ծայրահեղականների կողմից զինվորականի սպանությունից հետո ուժեղացվել է մզկիթների վերահսկողությունը։ Ըստ լրատվամիջոցների՝ Լոնդոնի փողոցներում այժմ պարեկություն են իրականացնում լրացուցիչ 1200 ոստիկաններ։