Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 
  • Մեղադրվում է պոլսահայ գրողը

    Մեղադրվում է պոլսահայ գրողը

    23.05.2013| 17:22
    Իր բլոգում Մուհամեդ մարգարեի մասին իբր ծաղրական արտահայտություններ գրառելու համար Ստամբուլի 14-րդ քրեական դատարանի կողմից 58 շաբաթվա ազատազրկման է դատապարտել հայազգի գրող Սևան Նիշանյանը:
  • «Թատերարվեստ» անվանակարգում առաջին մրցանակ չի շնորհվել

    «Թատերարվեստ» անվանակարգում առաջին մրցանակ չի շնորհվել

    23.05.2013| 17:19
    Հայտնի են «Արտ-Ֆեստ» առաջին երիտասարդական հանրապետական բաց փառատոնի հաղթող-մրցանակակիրները: Փառատոնն իր ձևաչափով բացառիկ էր, քանի որ միաժամանակ ընդգրկում էր արվեստի մի քանի ոլորտներ` թատերական արվեստ, կինոարվեստ և կերպարվեստ իր ճյուղերով` գեղանկարչություն, լուսանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա: Ի դեպ, «Թատերարվեստ» անվանակարգում «Արտ-Ֆեստ» փառատոնի առաջին մրցանակը չի շնորհվել ոչ մեկի:
  • Նախարարը գոհ է, իսկ ժողովո՞ւրդը

    Նախարարը գոհ է, իսկ ժողովո՞ւրդը

    23.05.2013| 17:17
    Չնայած վերջին շաբաթում Հայաստանում տիրող սոցիալական լարվածությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լավատեսորեն է տրամադրված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում։ Արդյոք առկա սոցիալական դժգոհությունը լուրջ խնդիրներ չի՞ առաջացնում կառավարության համար` փորձեցինք ճշտել նախարարից։
  • Աշխատավարձը հրե՜ն հա, երկնքից կախված

    Աշխատավարձը հրե՜ն հա, երկնքից կախված

    23.05.2013| 17:16
    Թեև Հայաստանում ֆինանսները «ռոմանսներ են երգում», և ոչ միայն ժողովրդի մոտ, այնուհանդերձ, կառավարությունը հայտարարում է աշխատավարձերի զգալի բարձրացման մասին։
  • Նախարարի ինտելեկտը գազի գնի հետ կապ չունի

    Նախարարի ինտելեկտը գազի գնի հետ կապ չունի

    23.05.2013| 17:14
    Գազի և էլեկտրաէներգիայի գնի բարձրացումն այսուհետ իրականություն է, ինչը, թերևս, անակնկալ չէր իշխանությունների համար, չնայած էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը մեզ հետ զրույցում մեկ ասում էր, որ գազի գինը չի բարձրանա, մեկ նշում էր, թե ընթանում են բանակցություններ, մեկ էլ խոսում գազի գնի բարձրացման մասին։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ փոփոխականությունը։
  • Հայաստանից օֆշորային գոտիներ գումարներ են փոխանցվել

    Հայաստանից օֆշորային գոտիներ գումարներ են փոխանցվել

    23.05.2013| 17:03
    «Ես այդ համագործակցությանը գնացել եմ մեր ժողովրդի համար, որ աշխատատեղեր ստեղծվեն ու մարդիկ երկրից չգնան»,- այսօր «Իրատես de facto» ակումբում վստահեցրեց «Ակվամարին լայկ» ՍՊԸ-ի նախագահ ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ու պատմեց, թե ինչպես է խաբեության ծուղակում հայտնվել, որի արդյունքում այսօր «Ամերիաբանկը» բռնագանձել է իր գույքը:
  • ԲՀԿ-ն` կատվի ու մսի արանքում

    ԲՀԿ-ն` կատվի ու մսի արանքում

    23.05.2013| 16:59
    Մի պատմություն կա կատվի ու մսի մասին: Մեկը մի կիլոգրամ միս է տուն բերում, դնում հարևանի ու իր սահմանի բաժանարար պատին, մինչև հարևանի հետ «կկիսվեր» շուկայի վերջին լուրերով: Էդ զրույցի պահին մեկ էլ մսատերը նկատում է, որ միսը չկա: Հարևանների միջև կռիվ է ըկնում: Սա ասում է` կատուդ միսս կերել է, հետ տուր միսս, նա էլ թե` իմ կատուն միս չի ուտում: Վերջը կատվին կշեռքին են դնում: Կատուն կշռում է ուղիղ մեկ կիլոգրամ: Կատվի տերն ասում է` թե էս քո միսն է, բա իմ կատո՞ւն ուր է, թե սա իմ կատուն է, բա քո մի՞սն ուր է:
  • Խնամակալության և հոգաբարձության խորհրդի գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր

    Խնամակալության և հոգաբարձության խորհրդի գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր

    23.05.2013| 16:56
    Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Հայտարարությունում ասվում է.
  • Որոշվել է գազի նոր սակագինը

    Որոշվել է գազի նոր սակագինը

    23.05.2013| 16:31
    ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովում արդեն անցկացվել են քննարկումներ և որոշել գազի նոր սակագինը: Գազի նոր սակագինը որոշվել է դարձնել 156 դրամ: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին ԲԱՂՐԱՄՅԱՆԸ:
  • «Կովերը գազո՞վ են կաթ տալիս, որ թանկացնում են կաթը»

    «Կովերը գազո՞վ են կաթ տալիս, որ թանկացնում են կաթը»

    23.05.2013| 16:05
    «Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆՆ այսօր կայացած ասուլիսի ժամանակ կոչ արեց հանրությանը չվճարել գազի վարձը: Նա խորհուրդ տվեց մարդականց ընդվզել` պայքարելով թանկացումների դեմ: Իսկ պայքաը կլինի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի հրաժարվի վճարել գազի վարձը: