22.05.2013|
16:07
«Այսօր վստահորեն կարող եմ հայտարարել, որ սիգի պաշարներ չունենք: Ոչ մի մխիթարական բան չկա: Սիգի վիճակը քանի գնում` վատանում է: Սևանի պատմության մեջ ձկնային պաշարների այսպիսի վիճակ դեռ չի եղել: Արդյունագործական պաշար մենք այսօր Սևանա լճում չունենք: Չհաշված ներմուծված, անցանկալի տեսակը` կարասը, որը մենք դիտում ենք Սևանա լճի համար ոչ արժեքավոր, ոչ ցանկալի ձկնատեսակ»,-այսօր, մամուլի ասուլիսում լրագրողների հետ իր մտահոգությունը կիսեց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ: