Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Դավթաշենի զբոսայգին  վերածվել է շինհրապարակի

    Դավթաշենի զբոսայգին վերածվել է շինհրապարակի

    21.05.2013| 10:57
    Երևանի Դավթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան-Փիրումյան փողոցների խաչմերուկում գտնվող «Ռուբեն Գևորգյանից (նախկին ԱԺ պատգամավոր) դավիթաշենցիներին` որպես հարգանքի և սիրո անհատույց նվեր» ցուցանակը կրող զբոսայգին, որի դարպասները բնակիչների առջև փակվել էին երկու տարի առաջ, մեկ ամսից ավելի է, ինչ վերածվել է ահռելի շինհրապարակի: Ավերված այգում և հարող տարածքում այսօր կտրված ու արմատախիլ արված դալար ծառերի ու թփերի կուտակներ են, իսկ նախկին ծառուղիներում` ցաքուցրիվ շինանյութեր ու քարեր:
  • Թախտից փախար, բախտից ո՞ւր ես փախչելու

    Թախտից փախար, բախտից ո՞ւր ես փախչելու

    21.05.2013| 01:12
    Չափազանց հարուստ կլիներ համաշխարհային ֆուտբոլը, եթե ընտրության շատ ավելի լայն հնարավորություն ունենայինք` արքայական գավաթի եզրափակչին չանդրադառնալու համար: Սակայն, սրա հետ մեկտեղ, մադրիդյան երկու թիմերի` «Ռեալի» ու «Աթլետիկոյի» բախումն առանձնահատուկ էր նաև մեկ ուրիշ առումով` արքայական ակումբի պատմության մեջ սկզբունքորեն վերջակետ դրվեց մի էջի, որը բացվել էր սրանից երեք տարի առաջ: Խոսքս «Ռեալի» մոուրինյոյական ժամանակաշրջանի մասին է:
  • Նոր տեխնոլոգիա` նոր շուկաներ

    Նոր տեխնոլոգիա` նոր շուկաներ

    21.05.2013| 00:48
    Հայաստանում շուրջ մեկ տարի պաշտոնապես գործող «ՈՒրարտու ագրոհոլդինգ» ընկերության գործունեությունը նպատակաուղղված է գյուղատնտեսության ոլորտում ինովացիոն նոր տեխնոլոգիաների, սարքավորումների և ջրային ռեսուրսների օգտագործման համար առավել արդյունավետ հիդրոֆիքս համակարգերի արտադրմանն ու ներդրմանը: Դրանք ընկերությունը շուկայականից առավել մատչելի գներով տրամադրում է ֆերմերներին և գյուղատնտեսական նշանակության կառույցներին: «Ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են դրանք և ի՞նչ նպատակաուղղվածություն ունեն». այս հարցով սկսեցինք մեր զրույցը ընկերության գլխավոր տնօրեն ԱՐԱՐԱՏ ՍԻՆԱՆՅԱՆԻ հետ:
  • «Ով չարիք է գործում, ատում է լույսը»

    «Ով չարիք է գործում, ատում է լույսը»

    21.05.2013| 00:45
    Մարտի 31-ին այս կամ այն կերպ, ազգովին տոնեցինք Հիսուսի հարության տոնը՝ Զատիկը։ ՈՒ այժմ դրան հաջորդող ավետարանական իրադարձությունների մասին չէ, որ պետք է գրենք, երբ մեր Տեր Հիսուսը քառասուն օր երկրի վրա երևաց Իրեն հավատացողներին ու նրանց հաստատեց ու զորացրեց գալիք բարի պատերազմում հաղթող լինելու համար։ Խոսելու ենք այն մասին, թե ինչպես տոնեցինք կամ, ավելի ճիշտ, ինչպես չտոնեցինք քրիստոնյաներիս համար ամենանվիրական համարվող Հարության տոնը։
  • Վիկտոր Համբարձումյանի պատը

    Վիկտոր Համբարձումյանի պատը

    21.05.2013| 00:34
    Միանգամից ասեմ, որ սա ամենևին կապ չունի դարիս հայտնի ֆեյսբուքյան պատի հետ, ուր քննարկվում են հազար ու մի հարցեր, որտեղ մեր պետության ղեկավարները ոչ թե թիկնապահների, այլ երեխաների ու թոռնիկների հետ են, հետևաբար` բարի ու հասանելի, որտեղ մարդիկ էլ, օգտվելով մանավանդ սափրագլուխների բացակայությունից, ավելի համարձակ են հնչեցրած հարցերում:
  • Անուններ են շրջանառվում

    Անուններ են շրջանառվում

    21.05.2013| 00:33
    Նոյեմբերյանում սպանված զինվորի դին Երևան բերելու հարցում, ըստ որոշ գնահատականների, ադեկվատ չեն եղել իշխանությունները. նրանք չեն պատկերացրել, որ հնարավոր է` գյուղացիները դին վերցրած գան Երևան` ցույցի։ «Եթե իշխանությունները ադեկվատ լինեին, եթե ժամանակին ավելի բարձրաստիճան մարդկանց ուղարկեին վշտահար ծնողների հետ խոսելու, սփոփելու, ապա նման բան հաստատ չէր լինի»,- ասաց Լյուքս Ստեփանյանի ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրը:
  • Տիրոջ ոտքերի մոտ

    Տիրոջ ոտքերի մոտ

    21.05.2013| 00:30
    1. Սերը փորձաքար է, որի միջոցով հասու են դառնում ճշմարտության իսկությանը. դրանով բոլոր մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք: Ես նույնպես օգտվում եմ արդարության սրից: Ոմանք առաջին հայացքից հակված են մտածելու, որ ես Սողոմոնի նման մտադիր եմ իմ գործն ավարտել առանց ողորմության, բայց իմ նպատակը, ինչպես նրանը, սիրո փորձաքարը կիրառելն է, որը վեր կհանի ճշմարտությունը և ցույց կտա, որ դուք այն նույն Սիրո Աստծո զավակներն եք, որն Իր կյանքը տվեց ձերը խնայելու համար: Հետևաբար, պետք է մնաք այդ սիրո մեջ և ծառայեք միմյանց, նույնիսկ ձեր կյանքը տաք՝ ծառայելու ուրիշներին, ինչպես որ ես տվեցի իմ կյանքը ձեզ համար: Ինչպես ես եմ կենդանի, դուք նույնպես կենդանի եք լինելու:
  • Եվ նորից`  վատ  ժամանակներ

    Եվ նորից` վատ ժամանակներ

    21.05.2013| 00:23
    -…Խի, ես ուրիշների թայն ե՞մ, որ սուխոյ սպիրտի վրա կոֆե սարքեմ, ախչի՛: Ես գազի վրա եմ կոֆե սարքում: Հըլը ասա` գա՞զ:
  • Եթե չես ծրագրում  զարգացումդ, զանգվածային  ինքնասպանության ես գնում

    Եթե չես ծրագրում զարգացումդ, զանգվածային ինքնասպանության ես գնում

    21.05.2013| 00:21
    Կյանքը հետաքրքիր շրջադարձեր ունի, առավել հետաքրքիրը, սակայն, իրավիճակներն են, որ միանգամից հնարավոր չէ ամբողջությամբ գնահատել ու զարգացումները կանխատեսել: Ոչ այն պատճառով, որ անկանխատեսելին միշտ իր դերն ունի: Նույնիսկ ոչ այն պատճառով, որ մարդիկ ծրագրում են, Աստված տնօրինում: Պարզապես, կա տեղեկատվության որոշակի չափաբաժնի խնդիր, որը երբեք չի տարածվում որևէ գույնի տեղեկատվամիջոցով: Բացը լրացնելու համար կա շարքային տրամաբանություն ու կա շարքային երևակայություն, որոնց «տվյալները», բնականաբար, պաշտոնական ու անհերքելի չեն: Բայց դա չի նշանակում` սխալ են:
  • Տարածաշրջանը կվերածվի՞ պայթող տակառի

    Տարածաշրջանը կվերածվի՞ պայթող տակառի

    21.05.2013| 00:16
    Սիրիական զարգացումները թևակոխեցին վերջնական փուլ: «Հըզբոլլահն» արդեն կռվում է Սիրիայի կողմից, իսկ սուննիները «պատ են կազմել» ընդդեմ Սիրիայի: Արևմուտքը դեռ չի խառնվում` օդային տարածքը փակելով, անմիջականորեն Սիրիան ռմբակոծելով, փորձում է բախումը պահել շիա-սուննիների միջոցով իր համար վերահսկելի սահմանի վրա, ու երբ բանը բանից կանցնի, ինքը «կխառնվի», իսկ առայժմ շատ հանգիստ նայում և կիսվում է սիրիական կադրերով, ուր ապստամբ սուննին դանակով կտրում է շիա սիրիացու կուրծքը, այնտեղից հանում նրա սիրտը և այդպես արյունոտ ուտում… Մարդակերության այդ տեսարանները Աբու-Գրեյբի բանտ ունեցող ԱՄՆ-ին չեն զարմացնում, ինքը բարձր ամբիոնի հետևում կանգնած մեկ այլ մարդասպանների երկրի` երկու միլիոն հայ «կերած» Թուրքիայի վարչապետի կողքին քարոզում է մարդասիրություն աշխարհին, Սիրիան հանցագործ Ասադից փրկելու հումանիզմ` հանուն վեհ գաղափարների և դրա դավանիչ Թուրքիայի և միջազգային հանրության: