Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • «Հայկական ազգային տարազ»

    «Հայկական ազգային տարազ»

    17.05.2013| 15:11
    «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում մայիսի 18-ին, ժամը 18:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կկայանան նկարչուհի Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» եռալեզու ալբոմի շնորհանդեսը և տարազների ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
  • «Ով է պորտալարով իշխանության հետ կապված»

    «Ով է պորտալարով իշխանության հետ կապված»

    17.05.2013| 15:07
    «Վերջին տարիներին քաղաքական դաշտում տեղի ունեցան այնպիսի գործընթացներ, որոնք քողածածկույթի դեր կատարեցին: Այս ամենին իրենց աջակցությունը բերեցին նաև մեր գործընկերները: Արդյունքում, որպես ընդդիմություն, ընտրեցին ԲՀԿ-ին: Բայց Գագիկ Ծառուկյանը շատ ազնիվ հայտարարեց, որ իրենք ընդդիմություն չեն կարող դառնալ»,- այսօր հայտարարել է «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Մեր ամբոխը խաժամուժի վերածվելու միտում ունի

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Մեր ամբոխը խաժամուժի վերածվելու միտում ունի

    17.05.2013| 14:15
    Վարքագծային առումով մենք ունենք ոչ թե ազգային, այլ ամբոխային հոգեբանություն: Դրանց տարբերությունն այն է, որ ազգային վարքագիծը հիմնված է ձևավորված ավանդույթների և պատմական գոյության արդյունքում ամբարված կենսափորձի վրա, մինչդեռ ամբոխն ունակ է մերժել ու անտեսել ցանկացած ավանդույթ ու գիտելիք` հանուն սեփական այժմեական քմահաճույքի իրագործման: Յուրաքանչյուր ազգի մեծաքանակ մարդկային զանգվածը կարող է պահի տակ վերածվել շուրջն ամեն ինչ կործանող ամբոխի, իսկ ամբոխն ապազգային է իր բնույթով:
  • Ակամա գաղթյալի ոդիսականը

    Ակամա գաղթյալի ոդիսականը

    17.05.2013| 12:45
    Սիրան Գևորգյանը հեռացել է Հայաստանից սրտի կսկիծով: Այժմ նա դստեր հետ արտերկրում է բնակություն հաստատել: Երբ տեղեկացա նրա ակամա արտագաղթի մասին, ոչ այն է զայրացա, ոչ այն է զարմացա. ներկա արտագաղթը դաժան երանգներ է ընդունում, հեռանում են ընտանիքներով, հաճախ նրանք, ովքեր սոցիալապես այս կամ այն չափով ապահով են: Սակայն իրավազուրկ են և անպաշտպան առանձին պետական մարմինների ոտնձգություններից: ՈՒ դատարան դիմելու փոխարեն «դիմում են» գաղթականի ցուպին:
  • Կոմիտասյան համերգաշար

    Կոմիտասյան համերգաշար

    17.05.2013| 12:38
    Մայիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային կրաժշտության տանը «ԿԱՆԹԵՂ» անսամբլը կներկայացնի «Կոմիտասը` հոգևոր ապահովության գրավական» խորագրով կոմիտասյան համերգաշարի 23-րդ համերգ-դասախոսությունը:
  • «Դորիանսը» եզրափակչում է

    «Դորիանսը» եզրափակչում է

    17.05.2013| 12:35
    Շվեդիայի Մալմո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ-2013»-ի կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբն իր «Lonely Planet» երգով անցավ եզրափակիչ փուլ:
  • Լեգենդար մարզիչն անցավ հանգստի

    Լեգենդար մարզիչն անցավ հանգստի

    17.05.2013| 12:00
    Կիրակի «Մանչեստր Յունայթեդի» գլխավորի իր քսանվեցամյա անփոփոխ մարզչական կարիերայի ավարտի մասին հայտարարեց սըր Ալեքս Ֆերգյուսոնը` համաշխարհային ֆուտբոլի լեգենդար դեմքերից մեկը: Իր հրաժարականը մարզիչը փորձել է բացատրել հոգնածությամբ, մշտական սթրեսներով, վերջապես կողակցի հետ շուրջերկրյա ճանապարհորդության դուրս գալու ցանկությամբ:
  • Տասնօրյակը մտավ ուժի մեջ

    Տասնօրյակը մտավ ուժի մեջ

    17.05.2013| 11:57
    Միանգամից բացենք օտարահունչով դեկադա կոչվող տասնօրյակի առանձնապես չունեցած գաղտնիքն ու նոր հանգիստ խղճով անցնենք առաջ, թե չէ ընթերցողների մեջ հնարավոր է լինեն մի քիչ հին ժամանակների մարդիկ, ովքեր նոստալգիայի ուժով հանկարծ կարող է մտածեն, թե վերադարձել են խորհրդային ժամանակներն ու, առանց նյութի բուն ասելիքի մեջ խորանալու, ոգևորված, ծակուծուկերից հանեն Լենին պապիկի թաքնված դիմապատկերներն ու առավոտ կանուխ շտապեն Հանրապետության վերանվանված Լենինի հրապարակ` շքերթի: Չէ, մոլորյալ բարեկամներս: Նախ` մոռացեք «հին ու բարի ժամանակները», որովհետև մեզ մոտ վաղո՜ւց մարդակեր կապիտալիստների հասարակարգ է, երկրորդ` այս գիշատիչները զուտ բնազդի ուժով ձեզ թույլ չեն տա իրենց տիրածին հետողորմյա անել, և, երրորդ, խոսքն ընդամենը ֆուտբոլի մասին է, իսկ ավելի կոնկրետ, մայիսի 15-ին կայացած ամստերդամյան եզրափակչի «Բենֆիկա»-«Չելսի» հանդիպման, որտեղ, եթե հաղթեր լոնդոնյան ակումբը, ապա տասն օրով կդառնար երկու լիգաների գավաթների տիրակալը:
  • Վարպետի  հյուրընկալ օջախում

    Վարպետի հյուրընկալ օջախում

    17.05.2013| 11:56
    1945 թվականին, երբ լրանում էր Ավետիք Իսահակյանի ծննդյան 70-ամյակը, Երևանի կենտրոնի խաղաղ ու գողտրիկ անկյուններից մեկում` նախկին Պլեխանովի, այսօր` Զարոբյան փողոցում, ՀԽՍՀ կառավարության նվիրաբերած հողատարածքի վրա ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ընտրությամբ` սրբատաշ սև տուֆով կառուցվեց Վարպետի առանձնատունը: Այն երկհարկանի է, իր արտաքին տեսքով հիշեցնում է հայկական մատուռ` եռանկյուն գմբեթով, մուտք-գավիթով: 1946 թվականից Իսահակյանն ընտանիքով բնակություն հաստատեց այդ տանը` ապրելով իր կյանքի վերջին տասը տարին:
  • Զարմանալի ժողովուրդ ենք

    Զարմանալի ժողովուրդ ենք

    17.05.2013| 11:43
    ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐՅԱՆ ՊՈՂՈՍ ԽԱՉԱՏՈՒՐԻ (սըր ՊՈԼ ՉԱԹԵՐ, 1846, Կալկաթա–28.05.1926, Հոնկոնգ) Սերում է Քալանթարյան գերդաստանից: ՈՒսանել է Կալկաթայի «Լա Մարդինիեր» վարժարանում: 1864 թ. Կալկաթայից անցել է Հոնկոնգ: Սկզբում ծառայության է անցել անգլիական «Բենք օֆ Հինդուստան» դրամատանը, ապա իր բնատուր ձեռներեցության շնորհիվ դարձել անգլիական առևտրի ամենաազդեցիկ դեմքը: Կառուցել է Հոնկոնգի նավահանգիստը: Հղացել է Փրայայի ծովեզերքի անմշակ հողերը շահագործելու գաղափարը (Praya Rocla mation), որը անգլիական կառավարությունն է իրականացրել: