Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Երբ մայրաքաղաքը թողած՝ մարզեր են այցելում

    Երբ մայրաքաղաքը թողած՝ մարզեր են այցելում

    30.04.2013| 16:37
    irates.am-ը Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, և որ կուսակցություններն ունեն ավագանիում մանդատներ ստանալու ռեալ շանսեր:
  • «Հեռուստաընկերություններն օգտագործում են կրկնվող տեսանյութեր, ինչը ցանկալի երևույթ չէ»

    «Հեռուստաընկերություններն օգտագործում են կրկնվող տեսանյութեր, ինչը ցանկալի երևույթ չէ»

    30.04.2013| 16:27
    Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ այսօր լրագրողներին ներկայացրեց հայաստանյան հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը: Հետազոտության օբյեկտ են հանդիսացել չորս համապետական հեռուստաալիքներ` Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիք (Հ1), «Երկիր Մեդիա», «Կենտրոն», Հայկական երկրորդ հեռուստաալիք (Հ 2), «Արմնյուզ», ինչպես նաև Հայաստանի հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը:
  • «Ոտքից գլուխ հերյուրանք է»

    «Ոտքից գլուխ հերյուրանք է»

    30.04.2013| 15:45
    «Ի դեմս Տարոն Մարգարյանի, գործ ունենք հանցագործի, թալանչիի հետ»,-նախօրեին իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` վկայակոչելով գործող քաղաքապետի հայտարարագրերում ներառված ունեցվածքը և նրա եկամուտները:
  • «Թալանելու ձևերը իրենք լավ գիտեն»

    «Թալանելու ձևերը իրենք լավ գիտեն»

    30.04.2013| 15:42
    «Թալանն իրենցից է սկսվել, իրենք գիտեն թալանելու ձևերը: ՈՒղղակի հիմա չգիտեն ինչ անեն, քանի որ իրենց ձեռքն այլևս հասանելի չէ ու սկսում են զրպարտել մարդկանց: Իրենց ասելով չէ»:
  • «Ես կարող եմ պահանջել այն, ինչ տալիս եմ»

    «Ես կարող եմ պահանջել այն, ինչ տալիս եմ»

    30.04.2013| 15:40
    Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի հրավիրած «Ինչպես կարող են միջազգային և միջկրոնական համաձայնությունները Եվրասիական տարածաշրջանում դառնալ խաղաղության հաստատման և Հայաստանի ու Ղազախստանի դինամիկ զարգացման երաշխավորը» թեմայով սեմինարին մասնակցում էին և ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այմդոս Բոզժիգիտովը, ազգային փոքրամասնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
  • Ժողովուրդը երեխայի պես է

    Ժողովուրդը երեխայի պես է

    30.04.2013| 14:32
    Այնպես է ստացվում, որ հինգ տարին մեկ հայաստանցիները պայքար են սկսում, շարժում է ձևավորվում, բայց դրանք վաղ թե ուշ մարում են: Սրանում, իհարկե, մեղքը ժողվրդինը չէ, քանի որ ժողովուրդը միշտ պատրաստ է դուրս գալու հրապարակ: Վերջին ապացույցը նախագահական ընտրություններն էին ու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը: Հենց առաջին հանրահավաքներից կարծիքներ էին հնչում, թե այն շուտով մարելու է, կամ էլ` ի՞նչ շարժում ինչ-որ «Բարևի» շուրջ: Փաստ է, որ այն կանխատեսվածից երկար տևեց, ու դեռ պարզ չէ, քաղաքապետի ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ինչպես կվարվի: Գուցե նա ցանկանա հետ բերել իր հանրային ռեսուրսը, և ականատես լինենք ինչ-որ շարունակության:
  • «Գրան պրի»` «Բարեկամություն» համույթին

    «Գրան պրի»` «Բարեկամություն» համույթին

    30.04.2013| 14:02
    Պարարվեստի միջազգային օրը նշանավորվել է միջազգային ասպարեզում Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթի փայլուն հաղթանակով:
  • Վաչագան Սարգսյանի աշխարհը

    Վաչագան Սարգսյանի աշխարհը

    30.04.2013| 12:23
    Պոեզիան ոգեղեն մի պատվանդան է` կյանքի քաոսից վեր, որտեղից բանաստեղծն իր արծվենի հայացքով հսկում է շրջապատը, խոյանքով երբեմն մխրճվում մարդկության ոգեղեն տարածքները, զննում ու քննում նյութը, աշխարհը, նրան կապում տիեզերական անծայրության հետ, երբեմն տալիս պատգամներն ու վճիռները: Բանաստեղծը անցյալի, ներկայի և ապագայի կապերի ու հանգույցների վերլուծողն ու քննողն է, դրանք ամրացնողն ու քանդողը, իր ոգեղեն ու մտային ուժերով դրանց ընթացքն ու շարժումն իմաստավորողը: Պոեզիայի առաքելությունը ոգեղեն է, նաև զգացմունքային, առավել քան զգացմունքային: Թող ոչ ոք չպարծենա իր գիտական նվաճումներով, դա էլ զգացմունքի արդյունք է:
  • «Շիրակն» ավելի  մոտեցավ  չեմպիոնությանը

    «Շիրակն» ավելի մոտեցավ չեմպիոնությանը

    30.04.2013| 12:02
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության 39-րդ տուրում նույն 2:0 հաշվով վստահ հաղթանակներ տարան թե առաջատարը` Գյումրու «Շիրակը», թե երկրորդ տեղում ընթացող «Միկան»: Երկուսն էլ` սեփական հարկի տակ: Հաղթանակը գյումրեցիներին հնարավորություն տվեց պահպանելու «Միկայից» ունեցած հինգ միավորի տարբերությունն ու ավելի ռեալ հավակնելու չեմպիոնական կոչմանը: Միայն ավելացնենք, որ «Շիրակի» մրցակիցն այս առաջնությունում չափազանց վատ հանդես եկող «Բանանցն» էր, «Միկայինը»` «ՈՒլիսը»:
  • Մարտեր, որտեղ «թափառում» են մեծ փողեր

    Մարտեր, որտեղ «թափառում» են մեծ փողեր

    30.04.2013| 12:01
    Հանգստյան օրերին համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտը երկու փայլուն մարտ պարգևեց մարզաձևի սիրահարներին: Երկուսն էլ չեմպիոնական գոտու համար էին, երկուսն էլ առանձնակի քաշ ու կշիռ ունեցող վարկածներում: Բրուքլինյան երեկոն թեև առաջին համար էր դիտում WBA և WBC վարկածներով առաջին կիսամիջին քաշային կարգում Թենի Գարսիա-Զաբ Ջուդա մրցամարտը, սակայն եկեք սկսենք երկրորդից, որտեղ WBO վարկածի միջին քաշային կարգի չեմպիոն, ամերիկացի Պիտեր Քուիլինը գոտին պահպանելու համար մարտի էր ելել Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Ֆեռնանդո Գերերոյի հետ, մարզիկ, ով չեմպիոնի նման վառ արտահայտված պանչեր է. 25 մարտից 19-ն ավարտել է նոկաուտով: