Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Ճակատագիրն ո՞ւմ կտա  նախապատվությունը

    Ճակատագիրն ո՞ւմ կտա նախապատվությունը

    30.04.2013| 11:59
    Այսօրն ու վաղը վերջնականապես պատասխան կտան, թե որոնք են լինելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդես գալու իրավունք ձեռք բերած երկու թիմերը, թեպետ կարծես թե անցած շաբաթն արդեն իսկ տվել է հարցի սպառիչ պատասխանը: Ախր, մի կողմից` չափազանց տպավորիչ են իսպանական թիմերի խոշոր հաշվով կրած պարտությունները, սակայն, մյուս կողմից էլ, մարդս չի կարող ապրել առանց հրաշքի ակնկալիքի: Հասկանալի է, որ իրենց հզոր կազմակերպված խաղով ու հաղթելու անկոտրում կամքով մեր օրերի «Բավարիան» միանշանակ «Բավարիա» է, Դորտմունդի «Բորուսիան» էլ` «Բորուսիա», բայց դե, ուղտն ինչքան էլ ընկած լինի, կաշին, ժողովրդական իմաստության հավաստմամբ, մի իշաբեռ կլինի: Կարծում ենք` լրացուցիչ բացատրության կարիք չկա, որ «ուղտ» պայմանական անվան տակ նկատի ունենք «Բարսելոնն» ու «Ռեալը»:
  • «Սայաթ-Նովա են կատարում նոր գործիքավորումով, ժողովուրդն  ուզած-չուզած երգին է ծափ տալիս»

    «Սայաթ-Նովա են կատարում նոր գործիքավորումով, ժողովուրդն ուզած-չուզած երգին է ծափ տալիս»

    30.04.2013| 11:50
    «ՈՒռի», «Գետակի վրա», «Ախ, ինչ լավ է սարի վրա», «Աշուն», «Ես կգամ»… Սիրված երգչուհի ՄԱՐԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ մեղմ ու ռոմանսային երգերը ոչ վաղ անցյալում գրավել են շատերի սրտերը: Այսօր էլ քիչ չեն ռոմանսի սիրահարները, այլ հարց է, թե ինչպես են դրանք հասնում երաժշտասեր հանրությանը:
  • Զատենք անցողիկն ու մնայունը

    Զատենք անցողիկն ու մնայունը

    30.04.2013| 11:50
    Երևի թե լրջանալու ժամանակն է: Ինչպես անցյալի առաջնորդն էր անվանում, ձախության մանկական հիվանդություններն անցան: Հարկ է այլևս հարդը ցորենից զատել ու ապրել կայուն արժեքներով: Այն արժեքներով, որոնք մեզ առաջնորդում են, դուրս են բերում ճանապարհ: Դերենիկ Դեմիրճյանն այն անհատներից է, որոնք հսկայական ազդեցություն են թողել մեր ժողովրդի վերջին սերունդների ձևավորման վրա: Չնայած ինչի մասին խոսելու ենք, չի վերաբերում միայն այս գրողին: Այն կարող ենք պրոյեկտել մեր կյանքի յուրաքանչյուր խնդրի վրա, յուրաքանչյուր քայլափոխի ենք դեմ առնում դեպքերի և իրողությունների, որոնք տեղավորվում են նույն տրամաբանության մեջ: Դա արժեքների մեր ընկալումն է, որը ձևախեղվել է այս վերջին շրջանի քաղաքական, տնտեսական, համակարգային հեղափոխություն-փոփոխությունների մեջ:
  • Օբաման և Պուտինը քննարկել են Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման հարցը

    Օբաման և Պուտինը քննարկել են Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման հարցը

    30.04.2013| 11:44
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում անհանգստություն է հայտնել սիրիական իշխանության կողմից քիմիական զենքի կիրառման առնչությամբ։ Սպիտակ տանը հայտարարել են, որ խնդրի քննարկումը կշարունակվի երկու երկրների արտգործնախարարների մակարդակով։
  • Սիրիայում լրագրող է անհետ կորել

    Սիրիայում լրագրող է անհետ կորել

    30.04.2013| 11:41
    Արդեն 20 օր է, ինչ տեղեկություն չկա Իտալացի լրագրող Դոմենիկո Կիրիկոյի մասին, որ Լիբանանից Սիրիա էր ուղևորվում։ 62-ամյա լրագրողը Լիբանանից դուրս է եկել ապրիլի 6-ին։ Նրա հետ կապ չկա ապրիլի 9-ից։
  • Քարզայը խոստովանել է, որ գումար է ստացել ԱՄՆ-ից

    Քարզայը խոստովանել է, որ գումար է ստացել ԱՄՆ-ից

    30.04.2013| 11:38
    Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խոստովանել է, որ իր վարչակազմը ստացել է գաղտնի վճարումներ ԱՄՆ-ից։ Նրա խոսքով՝ գումարները մեծ թիվ չէին կազմում և օգտագործվել են օրինական ճանապարհով։
  • Բիզնեսասեր ընտանիքներ

    Բիզնեսասեր ընտանիքներ

    30.04.2013| 11:26
    Հրապարակելով Ռուսաստանի ամենահարուստ բիզնես-ընտանիքների վարկանիշային ցուցակը, CEO ամսագիրը «ժողովրդաիմաստնաբանական» խոհերի տեղիք տվեց: Բոլոր մեկնաբանները կասկածներ էին հայտնում այն հանրաճանաչ մտքի կապակցությամբ, որ չի կարելի գործ բռնել հարազատներով: Իրոք, մարդկանց մեջ գերիշխում է այն մտայնությունը, որ մերձավորների հետ ձեռնարկած բիզնեսը շատ ավելի է հագեցած զգացմունքայնությամբ, նրբանկատ պահերով, սթրեսներով, կոնֆլիկտներով, եկամուտների նկատմամբ սուբյեկտիվ մոտեցումներով և այլն:
  • Մի՛ եղիր ուրագի պես` միշտ դեպի քեզ...

    Մի՛ եղիր ուրագի պես` միշտ դեպի քեզ...

    30.04.2013| 11:20
    Պետեկամուտների կոմիտեի հրապարակած եռամսյակային տվյալները փաստում են փոքր բիզնեսի տխուր վիճակի մասին։ «Հինգ տարի է, անընդմեջ ավելանում է մեր հարկային բեռը։ Մի կողմից` կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում բիզնեսը խթանելու և փաստաթղթաշրջանառությունը կրճատելու համար, բայց դրան զուգահեռ աննկատ մեծանում է հարկային բեռն ու օղակի պես սեղմվում մեր կոկորդին»,- մեզ հետ զրույցում նշում էին ՓՄՁ ոլորտի գործարարները։
  • «Պլատոնը իմ բարեկամն է, բայց  ճշմարտությունն ավելի թանկ է»

    «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»

    30.04.2013| 11:15
    բ) ՍԱՐՈՒԽԱՆԻ «ՊԱԼԻ ՏԱԿ» ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ (Մ.Թ.Ա. II-I ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ) Կազմողներ` Աշոտ Փիլիպոսյան, Լիաննա Գևորգյան, Արտավազդ Զաքյան (2011 թ., 84 էջ): Նախորդ կատալոգում առկա բացթողումների մի մասը, բարեբախտաբար, այստեղ վերացված է: Օրինակ, առկա են գրքույկի տպագրման թվականը, ՊՈԱԿ-ի գրիֆը, գրադարանային ցուցիչը, ISBN-ի, կատալոգում ընդգրկված նյութերի գտնվելու տեղի և հավաքածոյի համարները:
  • Տիրոջ ոտքերի մոտ

    Տիրոջ ոտքերի մոտ

    30.04.2013| 11:01
    Աշխարհում չկա ավելի կատարյալ բան, քան հակառակությունից և քննադատությունից ամբողջովին վեր լինելը: Նույն ինքը արևը, որը լույս և ջերմություն է տալիս մեզ, զերծ չէ բծերից, ու, չնայած այդ արատներին, այն չի դադարում իր կանոնավոր պարտականությունները կատարելուց: Այդպես էլ մենք մեր ուժերի ներածի չափով պետք է շարունակենք կատարել այն, ինչ վստահվել է մեզ, և մշտապես ջանանք բեղմնավոր դարձնել մեր կյանքը: