Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    30.04.2013| 01:48
    Միջնորդ փրկության, հույսի գրավական, տիեզերքի լույս, սիրո արեգակ, հույսի ապաստան, մեր զգայարաններին դրոշմ։ Աղաչում ենք, ով երկնավոր Հայր, մեր հոգին ու մարմինը հեռու պահիր բարկությունից, ցանկությունից, ատելությունից, հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.04.2013| 01:48
    Անզգամն ասաց իր սրտում, թե` «Աստված չկա»։ Ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրենության մեջ, և չկա մեկը, որ բարություն գործի։ Աստված երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին` տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ Աստծուն է փնտրում։ Բոլորը միասին խոտորվեցին և անպետք դարձան։ Բարություն անող չկա, չկա նույնիսկ մեկ հոգի։
  • Արոնյանի հերթական ոչ-ոքին

    Արոնյանի հերթական ոչ-ոքին

    29.04.2013| 21:09
    Փարիզից Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելուց հետո աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի մասնակիցներն արդեն հասցրել են երկու պարտիա խաղարկել: Երկուսում էլ Լեւոն Արոնյանը վաստակել է կես միավոր: Մրցակիցներն եղել են անգլիացի Ադամսն ու ռուս Վիտյուգովը:
  • Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. «Նաիրիտն» այսօր դարձել է արդյունաբերական փալաս

    Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. «Նաիրիտն» այսօր դարձել է արդյունաբերական փալաս

    29.04.2013| 21:04
    Կառավարության ուղղակի պատասխանատվությունն է հետևել, որ «Նաիրիտի» աշխատակիցները ժամանակին ստանային իրենց աշխատավարձերը: Սա Տիգրան Սարգսյանի ամենամեծ ձախողումներից է, որ հնարավոր չէ արդարացնել որևէ բացատրությամբ: ԱրմՔոմեդին է մշտապես ասում` չէ որ 21-րդ դարն է, ու ինչպես եք պատկերացնում, էդ մարդիկ 11 ամիս ո՞նց են ապրել: «Նաիրիտում» այժմ 50-60 տարեկան Պոլիտեխնիկի լավագույն սերունդն է, որ հիմա դարձել է ուղղակի թշվառական: Չէ՞ որ հենց նրանք էին, որ մասնակցեցին ու որակապես փոխեցին 88-ի շարժումը, հավատացին բնապահպաններին, ինքնակամ հրաժարվեցին աշխատանքից, որ «Նաիրիտը» փակվի: Հետո վերաբացեցին, կանչեցին ու խաբեցին:
  • Քոչարին` ամբողջ աշխարհում

    Քոչարին` ամբողջ աշխարհում

    29.04.2013| 20:26
    Այսօր Պարի միջազգային օրն է: Կարճատև այցով Հայաստանում է Պարի միջազգային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսը:
  • Ո՞վ է կանգնած ավանդական պարի ոչնչացման պատվերի հետևում

    Ո՞վ է կանգնած ավանդական պարի ոչնչացման պատվերի հետևում

    29.04.2013| 18:18
    «Տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն: Բոլոր համույթները վերանում են: Մնացել է տասը լավագույն պարային խումբ: Չի գործում որևէ մշակութային օջախ: Բռնազավթում է մշակույթի այս ճյուղը: Ո՞ւմ ձեռնտու չէ այս խմբերի գոյատևումը, հայկական ավանդական պարերը`դժվարանում եմ ասել: Մի՞թե սա ազգային անվտանգության հարց չէ, իսկ ո՞ւմ հարցն է. ո՞վ է կանգնած այդ պատվերի հետևում»,-այսպիսի հարցադրումներ արեց այսօր «Կարին» երգի-պարի ազգային համույթի ղեկավար Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆԸ` լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
  • Գալու է նաև խոստումներից գործի անցնելու ժամանակը

    Գալու է նաև խոստումներից գործի անցնելու ժամանակը

    29.04.2013| 18:03
    Գրիչ վերցնելուն և մտորումներս թղթին հանձնելուն ինձ մղեցին այս օրերին այստեղ-այնտեղ հնչող, քաղաքական ու տնտեսական հիմնավորման հետ երբեմն որևէ աղերս չունեցող խոստումներն ու Երևանի զարգացմանն ու բարգավաճմանը միտված աստղաբաշխական, մտացածին թվերը: Այս տարի Երևանի ավագանու ընտրություններն աչքի են ընկնում ակտիվությամբ ու շռայլ խոստումներ տալու, Երևանը 4 տարում առնվազն Փարիզ դարձնելու սին հավաստիացումներով:
  • Պատրաստել եք շատ սրածայր մի դաշույն և այն խրել առանց այդ էլ արնածոր սիրտս ու խոցոտել այն

    Պատրաստել եք շատ սրածայր մի դաշույն և այն խրել առանց այդ էլ արնածոր սիրտս ու խոցոտել այն

    29.04.2013| 17:49
    «Իրատես de facto»-ի թիվ 26(442)-ում կարդացի Անահիտ Ադամյանի մարդու հոգին ցնցող «Վերադարձ»-ը` նվիրված Այդին Մորիկյանի հիշատակին։ Մարդու հոգին ցնցող հոդված։
  • Մռայլվո՞ւմ է ռուսաստանյան երկյակի ապագան

    Մռայլվո՞ւմ է ռուսաստանյան երկյակի ապագան

    29.04.2013| 17:46
    Վերջերս Ռուսաստանի լրատվամիջոցներում հաճախակի են դարձել հարձակումները վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վրա: Նույնիսկ կանխատեսումներ են արվում, թե երկրի կառավարող վերնախավում քաղաքական-տնտեսական չհուսադրող իրավիճակի հետ կապված սրվում է երկու քաղաքական ուժերի` Պուտինի և Մեդվեդևի կողմնակիցների հակամարտությունը:
  • «Կվերակենդանացնե՞ն» Փակ շուկան

    «Կվերակենդանացնե՞ն» Փակ շուկան

    29.04.2013| 17:43
    «Փակ շուկայի բարբարոս վիճակը կանխելու համար արվել է հնարավոր ամեն ինչ: Եթե վիճակն այսպես շարունակվի, չգիտեմ էլ ինչ հավատով պետք է նայեմ ապագային»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, նշեց, սակայն, որ ստացել է մի քանի նամակ և հույս ունի, որ «կվերակենդանացնեն» հուշարձանը: