Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Կոռուպցիայի դեմ համաժողովրդական պայքարի նշանաբանով

    Կոռուպցիայի դեմ համաժողովրդական պայքարի նշանաբանով

    25.04.2013| 17:17
    «Իրատես de facto» ակումբի այսօրվա հյուրը հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության, «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն էր: Պարոն Մարգարյանը մանրամասն ներկայացրեց իրենց կազմակերպության նպատակներն ու ծրագրերը, խոսեց Հայաստանում կոռուպցիայի ծագումնաբանության, պատճառների ու հետևանքների մասին: Պատասխանելով լրագրողների հարցերին` Գառնիկ Մարգարյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ իրենց կազմակերպության պայքարի մեթոդները, անդրադարձավ ԱՊՀ և եվրոպական երկրներում գործող համանման կառույցների հետ համագործակցության ձևերին, նպատակներին ու հեռանկարներին:
  • «Հաջորդը լինելու է համասեռամոլներին պաշտպանելու օրենքը»

    «Հաջորդը լինելու է համասեռամոլներին պաշտպանելու օրենքը»

    25.04.2013| 16:24
    «Այլընտրանքային ծառայության օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով ԱԺ լսումների ժամանակ զեկուցողներից ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասրյանը բավականին խիստ խոսեց այլընտրանքային ծառայության օրենքի մասին` այն որակելով բանակի դեմ քայլ:
  • Հայաստանում դժվար է որոշել՝ ո՞վ է բուրժուա, ո՞վ ՝ոչ

    Հայաստանում դժվար է որոշել՝ ո՞վ է բուրժուա, ո՞վ ՝ոչ

    25.04.2013| 15:37
    irates.am-ը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանից հետաքրքրվեց, թե Հայաստանում կա՞ն բուրժուազիայի ձևավորման նախադրյալներ, և հնարավո՞ր է, որ Հայաստանում տեղի ունենա բուրժուադեմոկրատական հեղափոխություն:
  • Հայաստանին չեն պարտավորեցրել

    Հայաստանին չեն պարտավորեցրել

    25.04.2013| 15:35
    Այլընտրանքային ծառայության մասին նախագծի ընդունումը միջազգային կառույցները չեն «պարտավորեցնում» Հայաստանին, այն բխում է մեր Սահմանդրությունը կանոնարկագելու անհրաժեշտությունից: Խորհրդարանական այսօրվա լսումների ժամանակ այս մասին նշեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, նկատելով, որ խղճի, դավանանքի ազատության մասին օրենքն իր մեջ ներառում է նաև այլընտրանքային ծառայությունը:
  • Մեղավոր չեն, որ չեն ծառայել

    Մեղավոր չեն, որ չեն ծառայել

    25.04.2013| 15:34
    «Օրենքում կան խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի այն լիարժեքորեն գործի: Դրանցից մեկը այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետն է, երկրորդը` վերահսկողությունը»,-«Այլընտրանքային ծառայության օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, հավելելով, որ մի քանի տարի քննարկվում է այս օրինագիծը, ինչն ապացույցն է այն բանի, որ լուծումները հեշտ չեն տրվում:
  • «Քո ողջ սրտով» ֆիլմը` «Կուլտուրա» հեռուստաալիքով

    «Քո ողջ սրտով» ֆիլմը` «Կուլտուրա» հեռուստաալիքով

    25.04.2013| 15:14
    Ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաընկերությունը հեռարձակել է «Քո ողջ սրտով» ֆիլմը, որտեղ ներկայացված են Մատենադարանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի , Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Շուշիի թանգարանի հավաքածուները: Ֆիլմի ռեժիսորը Անդրեյ Կուրենկովն է, տեքստը կարդում է Ավանգարդ Լեոնտևը: Անդրեյ Կուրենկովը ֆիլմում ցույց է տվել, որ հայ իրականության մեջ գիրքը դարեր շարունակ արտացոլել է հայ ժողովրդի տաղանդը, գիտելիքները, ավանդույթները, նաև կարևոր դեր է ունեցել հավատի և հոգևոր փորձության տարիներին:
  • Կառավարությունն ընդառաջեց
  • Մարդահամարից պրծանք, մնաց գյուղատնտեսությունը

    Մարդահամարից պրծանք, մնաց գյուղատնտեսությունը

    25.04.2013| 14:27
    Ազգային վիճակագրական ծառայությունը ձեռքերը «քշտած» աշխատում է և այս անգամ որոշել է բազմածավալ ծրագիր իրականացնել գյուղատնտեսությունում։ ԱՎԾ-ի ղեկավար Ստեփան Մնացականյանը նկատեց, որ մարդահամարից հետո նախատեսվող գյուղատնտեսության համատարած հաշվառումը լայնածավալ ծրագիր է։
  • Բնակարաններ կառուցվում են, բայց պահանջարկը մեծ է

    Բնակարաններ կառուցվում են, բայց պահանջարկը մեծ է

    25.04.2013| 14:26
    Սոցիալական բնակարանային ծրագիրը թափով առաջ է գնում։ Կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը մանրամասն ներկայացրեց կատարված աշխատանքները, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մանրակրկիտ հետաքրքրվեց, թե այդ ծրագրով որտեղ քանի շենք կա։
  • Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. «Թագավոր ախպոր» կարգավիճակի վախճանի սկիզբը

    Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. «Թագավոր ախպոր» կարգավիճակի վախճանի սկիզբը

    25.04.2013| 13:29
    Զարմանալի է, բայց երեկ, իրենից անկախ, Սերժ Սարգսյանը տարավ իր ամենամեծ հաղթանակը ԲՀԿ-ի առաջնորդի նկատմամբ, այն էլ` հենց իր իշխանության հիմնասյան միջոցով: Ասեմ՝ եթե ոստիկանության սպան, նույնիսկ «պարոն Ծառուկյան ջան» ասելով, նրան չի թույլատրում գնալ իր ուզած ուղղությամբ, դա «թագավոր ախպեր» հռչակված անձի համար նշանակում է նման «կարգավիճակի» վախճանի սկիզբը: Բացատրեմ՝ «թագավորի կարգավիճակով» մարդը կարող է գնալ այն ուղղությամբ, որով ինքը կցանկանա, և ոչ-ոք չի կարող նրան դա արգելել: