Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Լրագրողը հեղափոխություն չի անում

    Լրագրողը հեղափոխություն չի անում

    24.04.2013| 14:22
    Հերթական անգամ տեղի է ունեցել բռնություն իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողի նկատմամբ: Հարձակման թիրախը դարձել է ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը, որը ցանկացել է լուսաբանել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավը: Հակոբ Կարապետյանն օրենքով արգելված որևէ քայլ չի արել, երբ փորձել է լուսանկարել քարոզարշավի առանձին դետալներ:
  • Նոնա ՄՈՒՐԱԴՅԱՆ. Նրանց գրասենյակներում կախված է Աթաթուրքի նկարը

    Նոնա ՄՈՒՐԱԴՅԱՆ. Նրանց գրասենյակներում կախված է Աթաթուրքի նկարը

    24.04.2013| 13:19
    Ես կարող եմ հասկանալ այն հայերին, որոնց ծննդավայրը եղել է Կ.Պոլիսը, և որոնց համար դժվար է եղել լքել սիրելի քաղաքը 1915 թվից հետո: Հասկանում եմ Անթալիա հանգստի մեկնող հայերին` թքած, թե Թուրքիայի ՀՆԱ-ն չի աճի, մարդկանց էժան և որակյալ հանգիստ է պետք: Հասկանում եմ Թուրքիա մեկնող մեր առևտրականներին՝ ոչինչ, որ նրանցից շատերը անորակ ապրանքներով ողողել են մեր շուկան, իսկ կին-առևտրականներից շատերն էլ թուրքերի սեզոնային սիրուհիներն են:
  • Մեծ Բրիտանիան Եվրոպայի ամենաանվտանգ երկիրն է

    Մեծ Բրիտանիան Եվրոպայի ամենաանվտանգ երկիրն է

    24.04.2013| 12:49
    Մեծ Բրիտանիայում վերջին 10 տարվա ընթացքում բռնությունների և սպանությունների թիվն ավելի շատ է կրճատվել, քան արևմտյան Եվրոպայի այլ երկրներում։ Այդ մասին նշված է Էկոնոմիկայի և խաղաղության միջազգային ինստիտուտի ուսումնասիրության մեջ։
  • Բանգլադեշում ութհարկանի շենք է փլուզվել

    Բանգլադեշում ութհարկանի շենք է փլուզվել

    24.04.2013| 12:46
    Բանգլադեշի մայրաքաղաքի մոտակայքում փլուզվել է ութհարկանի շենք։ Զոհվել է ավելի քան 30 մարդ։ Մոտ 200-ը վիրավորվել են։ Փրկարարները մտավախություն ունեն, որ շենքի ավերակների տակ կարող են հարյուրավոր մարդիկ մնացած լինեն։ Աղետի վայրում հավաքվել են հարյուրավոր մարդիկ, ովքեր փնտրում են իրենց հարազատներին։ Շինությունում էին տեղակայված կարի ֆաբրիկա, բանկ և մի քանի խանութ։ ՙՄենք չգիտենք, թե դեպքի ժամանակ շենքում քանի մարդ է եղել, սակայն կարող ենք ասել, որ բավականին շատ»,- ասել է Բանգլադեշի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ջիբոն Միան։
  • Բոլոր աղոթքները լսվում են երկնքում

    Բոլոր աղոթքները լսվում են երկնքում

    24.04.2013| 11:08
    Կար, ցավը մեջն էր... բայց դավանաբանական սխալ կա տեքստում` «Եվ աղոթք, որ քեզ չի փրկի»: Խոշոր հոգևոր սխալ, որ «ուդարը» կարող է հետ բերել: Բոլոր աղոթքները լսվում են երկնքում` ի տեղի, ի ժամի: Բոլոր աղոթքները պատասխանվում են` ի տեղի, ի ժամի:
  • Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Ցավոք, տեղի ունեցավ այն, ինչը կարող էր և...

    Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Ցավոք, տեղի ունեցավ այն, ինչը կարող էր և...

    24.04.2013| 11:04
    Երբ նայում եմ, թե, ինչպես է իմ ազգը միասնական մոտեցում ցուցաբերում, երբ խոսքը Մեծ Եղեռնի մասին է, ես ուղղակի սարսափում եմ և գիտե՞ք, թե, ինչու: Այն պարզ պատճառով, որ, եթե 1915 -ին նույն Թուրքիայի տարածքում մենք լինեինք այսպես միասնական և անմոռաց նվիրված լինեինք իրար, այնպես, ինչպես դա անում ենք տարվա մեջ ընդամենը մեկ օր, հենց, այս օրը, մեզ հնարավոր չէր լինի կոտորել: Մենք ի տարբերություն հրեաների ունենք չափից շատ, վստահելու հատկություն մանավանդ, երբ խոսքը օտարների մասին է:
  • Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Մոտենում է 2015-ի ապրիլի 24-ը (վերջնահաշվարկ)

    Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Մոտենում է 2015-ի ապրիլի 24-ը (վերջնահաշվարկ)

    24.04.2013| 01:44
    Անցել է արդեն 98 տարի այդ ողբերգական օրվանից: Թուրքիան շարունակում է իր նողկալի հետևողականությամբ մերժողական դիրք ընդունել: Անձամբ ես ոչ մի նախադրյալ դեռ չեմ տեսնում, որ ցեղասպանության 100-ամյակին այսինքն ուղղիղ երկու տարի հետո Թուրքիան կզիջի բռնած դիրքը: Եկեք մենք ինքներս մեզ հարց տանք, իսկ, ինչի ենք հասել այդ 98 տարիների ընթացում ցեղասպանության ճանանչելիության ուղղությամբ:
  • Միայն նախընտրած թիմի շահերը պաշտպանելն անաչառություն չէ

    Միայն նախընտրած թիմի շահերը պաշտպանելն անաչառություն չէ

    23.04.2013| 21:04
    Դեռ մեր անկախության առաջին տարիներին, երբ ազատ մամուլի կողքին իր դերակատարումն ուներ կուսակցական մամուլը, այս կամ այն կուսակցության պատվերով լրագրող գործընկերների վրա հարձակվելը հազվադեպ հանդիպող երևույթ չէր: Եվ կուսակցական «պետպատվերի» շրջանակներում առանձին լրագրողներ չէին խորշում իրենց գործընկերների հետ փչացնել հարաբերությունները, պիտակավորել միմյանց: Հիմա, երբ թվում է՝ լրագրողներն ու մամուլն ավելի ազատ են, կուսակցական հրահանգավորված պատվեր էլ չպետք է լիներ, այդ տխուր ավանդույթի ոգին պահպանվել է պիոներական անցյալի հուշերով ապրող լրագրողների մոտ: Ինչո՞ւ: Դժվար է ասել:
  • Մի ժամ բացակայեցի, սաղ «խիյարները թարս բուսնեցին»

    Մի ժամ բացակայեցի, սաղ «խիյարները թարս բուսնեցին»

    23.04.2013| 18:43
    Նաիրան, հսկա պայուսակը թևին (ասա` փոքրոտը բռնի, էլի, հազիվ ես քարշ տալիս), Օսկանյանը, գոտին պինդ ձգած, նիհարած` գնո՜ւմ են: «Երկու որբեր, քուր ու ախպեր, կորած գնում են հեռու»: Գնում են անհուն, անդնդախոր քարոզարշավի` տասը հոգու համար:
  • Շուտով կմեկնարկի «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը

    Շուտով կմեկնարկի «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը

    23.04.2013| 18:15
    Մայիսի 1-5-ին Երևանում կանցկացվի «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը։ Կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ Փառատոնի շրջանակներում երիտասարդ ստեղծագործողները հնարավորություն կունենան պայքարելու հետևյալ անվանակարգերում` «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մտահղացում», «Հանդիսատեսի համակրանք»:
blank" class="zoomgraphics">.