Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Վլադիմիր Վիսոցկու որդին պատմում է մահվանից առաջ հոր անսպասելի քայլի մասին

    Վլադիմիր Վիսոցկու որդին պատմում է մահվանից առաջ հոր անսպասելի քայլի մասին

    23.04.2013| 13:34
    Նիկիտա Վիսոցկին՝ Վլադիմիր Վիսոցկու որդին, վերջակետ է դնում Աստծու հանդեպ ունեցած հոր վերաբերմունքի մասին շարունակվող քննարկումներին: Մահվանից ոչ շատ առաջ Վիսոցկին մկրտվում է:
  • Ղարաբաղն ավելին է, քան մեր բակային մանր հաշիվները

    Ղարաբաղն ավելին է, քան մեր բակային մանր հաշիվները

    23.04.2013| 13:28
    Երեկ, Աջափնյակի 17 թաղամասում ՀԱԿ քարոզարշավն իրականացնող երիտասարդների են ծեծել: Տղաներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: ՀԱԿ կուսակցությունն արդեն հանդես է եկել տեղի ունեցածը դատապարտող հայտարարությամբ և այն գնահատել որպես ՀԱԿ քարոզարշավը խոչընդոտելու փորձ: Այսօր էլ ՀՀԿ շտաբն է դատապարտել կատարվածը և քաղաքակիրթ քարոզարշավի կոչ արել:
  • Բրոնզե մեդալով

    Բրոնզե մեդալով

    23.04.2013| 12:53
    Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) ավարտված Եվրոպայի առաջնությունում հենացատկում բրոնզե մեդալ է նվաճել քսանամյա մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը: Ի դեպ, բավականին հաջող է եղել նրա մրցելույթը նաև բազմամարտում, որտեղ ցույց է տվել իններորդ արդյունքը (մեր մյուս մասնակիցը` Սերոբ Սողոմոնյանը, քսանչորս մասնակցի մեջ տասնութերորդն էր):
  • Առաջատար եռյակը հաղթում է

    Առաջատար եռյակը հաղթում է

    23.04.2013| 12:51
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության 38-րդ տուրում «Փյունիկն» արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջեց Դիլիջանի «Իմպուլսին» ու մրցակցի դաշտում միավոր վաստակած «Գանձասարին» հնարավորություն տվեց միավորներով հավասարվելու իրեն: Ասենք, որ ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտված խաղում կապանցիների մրցակիցն էր սեփական հարկի տակ հանդես եկած «Բանանցը»:
  • Մեկնարկեց Ալյոխինի հուշամրցաշարը

    Մեկնարկեց Ալյոխինի հուշամրցաշարը

    23.04.2013| 12:50
    Ապրիլի 21-ին Փարիզի հանրահայտ Լուվր թանգարանում մեկնարկեց ռուս մեծ շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի առաջին հուշամրցաշարը, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել տասը գրոսմայստեր, այդ թվում` Լևոն Արոնյանը, ով բոլորովին վերջերս չորրորդ տեղը գրավեց աշխարհի թագի հավակնորդների մրցաշարում: Ասենք, որ հուշամրցաշարն անցկացվելու է երկու փուլով: Ապրիլի 26-ին կավարտվի փարիզյան մրցաշարը, որին կհետևի մեկօրյա դադարը, մինչև շախմատիստները տեղափոխվեն Սանկտ Պետերբուրգ` ոչ պակաս հանրահայտ Ռուսական թանգարան, որտեղ էլ շարունակվելու է մրցավեճը:
  • Փոթորկից առաջ

    Փոթորկից առաջ

    23.04.2013| 12:45
    Չեմ կարծում, թե չիմացողներ կլինեն, բայց, բոլոր դեպքերում, պարտքս համարեմ զգուշացնել` հրաշալի ֆուտբոլային շաբաթ է սկսվել. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում այսօր կվայելենք «Բավարիա»-«Բարսելոն», վաղը` «Բորուսիա»-«Ռեալ» մրցակցությունների հաճույքը, էն մյուս օրվա «Չելսի»-«Բազել», «Ֆեներբախչե»-«Բենֆիկա» (Եվրոպայի լիգա) դիմակայություններն էլ` ձեզ փեշքեշ: Այնպես որ, թե՛ տերտերի ճաշակով բան կա, թե՛ տերտերից ծռված իրիցկնոջ:
  • «Կտրտված ժապավենի պես  մի բան է ստացվում, հոդված-ֆիլմեր  ենք հասցնում հանդիսատեսին»

    «Կտրտված ժապավենի պես մի բան է ստացվում, հոդված-ֆիլմեր ենք հասցնում հանդիսատեսին»

    23.04.2013| 12:41
    «Հայկ» կինոստուդիան նկարահանել է «Հայոց պատմություն» ֆիլմաշարի 9-րդ մասը` «5-րդ դար»-ը: «Հայոց պատմություն» ֆիլմաշարը մոտ տասը տարի է, ինչ կյանքի է կոչվել, նպատակ ունի նյութը դարձնելու տեսողական` դուրս գալով գրքայնությունից, հեշտացնելու ընկալումը: Ֆիլմի սցենարիստ, արձակագիր ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ խոսքով` այսօր կինոլեզվի պահանջ կա բոլոր բնագավառներում: «Կարելի է շատ ավելին անել, գիտահանրամատչելի ֆիլմեր ստեղծել, մեծ ծրագրեր առաջ քաշել, մանավանդ կա թեմա, նյութ: Երկրներ, որ հնագիտություն գրեթե չունեն, բազմասերիանոց ֆիլմեր են նկարահանում, ասենք, մի ամրոցի մասին: Բազմաշերտ հնագիտական երկիր ունենք, միջազգային նշանակության տարածք և, փաստորեն, կինոլեզվով շատ դժվարությամբ ենք ներկայանում: Սրանք մշակութային ստրատեգիայի, ազգային անվտանգության խնդիրներ են, որ առայժմ չեն կարևորվում»,- ասաց նա:
  • Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    23.04.2013| 12:34
    Ժամանակակից մշակույթը ստեղծվել է մարդկության կողմից ոչ միայն ոչ ըստ Աստծո օրենքի, այլև հաճախ հակառակ նրա, մարմնավորվել է չլուծվող, ամուր, հակաաստվածային ձևերի մեջ. նրանց մեջ հիմք է դրել օտար և մեր հանդեպ թշնամական հոգին։ Ինչպե՞ս լուծենք այդ հարցը, եթե ցանկանում ենք ապրել ըստ Աստծո կամքի, բայց և չհեռանալով աշխարհից։ Անհատական լուծումն ավելի հեշտ է. գնալ աշխարհ` չկորցնելով ինքն իրեն, պահպանելով սիրտը Քրիստոսին տրված, ապրել առավելագույնս Եկեղեցով, շատ բան չներելով ինքն իրեն։
  • «Ծիրանենին ավելի քան  6000 տարվա պատմություն ունի»

    «Ծիրանենին ավելի քան 6000 տարվա պատմություն ունի»

    23.04.2013| 12:20
    Հայաստանի սուրբ հողի վրա աճող ծիրանենին ուրույն դեր ու նշանակություն ունի մեր երկրի գյուղատնտեսության համար, քանի որ պտուղը հիմնական բնամթերք է ինչպես վերամշակող, արտահանող կազմակերպությունների, այնպես էլ բնակչության համար: Ծիրանի արտադրության, այգիների կառավարման (հանրապետությունում դրանք շուրջ 10 հազար հեկտար են), ինտենսիվացման, սորտերի ընտրության և գենոֆոնդի պահպանման ոլորտում դեռևս առկա են մի շարք խնդիրներ: Դրանք լուծելու նպատակով ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ, 2011 թվականի հունիսից գործողության մեջ է դրվել «Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագիրը: «Ո՞րն է ծրագրի հիմնական նպատակաուղղվածությունը կամ առաջնային խնդիրը»,- հարցով սկսեցինք մեր զրույցը ծրագրի ազգային խորհրդատու, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու ՀՈՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
  • Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  միջոցառումների համակարգման հանձնաժողովի անդամներին

    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման հանձնաժողովի անդամներին

    23.04.2013| 12:19
    Հարգելի հանձնաժողովի անդամներ, հանձնաժողովի ստեղծման գաղափարը, անշուշտ, ողջունելի է, կարծում եմ, նրա գործունեությունը կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային լայն ճանաչման գործընթացին, եթե, իհարկե, լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք և ոչ թե անտարբերության մատնեք: