Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Տեր-Պետրոսյանի «մանկության երազանքը  Վովա Գասպարյանի հետ աղոթելը չէր», այլ Գագիկ Ծառուկյանի փողերից օգտվելը

    Տեր-Պետրոսյանի «մանկության երազանքը Վովա Գասպարյանի հետ աղոթելը չէր», այլ Գագիկ Ծառուկյանի փողերից օգտվելը

    23.04.2013| 01:47
    2013 թ. քաղաքական կարևորագույն իրադարձությունների շարքին պետք է դասել «Լևոն Տեր-Պետրոսյանի 3-րդ գալուստը»: Հայաստանի անկախության պատմության մեջ դժվար է հիշատակել մեկ այլ անձի, ով համակարգված և նպատակասլաց կերպով փորձում է իր տեղն ու դերն ունենալ քաղաքական գործընթացներում` չունենալով ոչ հստակ գաղափարախոսություն, ոչ էլ հստակ գործունեության ծրագիր: Միևնույն ժամանակ, անկախ Հայաստանի պատմության մեջ չկա ավելի տապալված և արժեզրկված գործիչ, որքան Տեր-Պետրոսյանն է:
  • «Օհո՜, էլի գլորվեցինք  պեչենու բաղերը»

    «Օհո՜, էլի գլորվեցինք պեչենու բաղերը»

    23.04.2013| 01:41
    ՀՀՇ-ից «ծնված» ՀԱԿ կուսակցության ղեկավար կազմում չկան «հնաբնակներ» Բաբկեն Արարքցյանը, Երջանիկ Աբգարյանը, ճանաչված այլ գործիչներ։ Ի՞նչ «սև կատու» անցավ Տեր-Պետրոսյանի ու նրա երբեմնի կուսակիցների միջև։ Նոր կուսակցության ստեղծման անհրաժեշտության ու դրանից բխող այլ հարցերի շուրջ զրուցում ենք նախկին ՀՀՇ-ի վարչության անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ։
  • «Տնտեսական արգելոց`  առանց որոշակի հեռանկարի»

    «Տնտեսական արգելոց` առանց որոշակի հեռանկարի»

    23.04.2013| 01:39
    Վերջին տասը տարում Մոլդովայում տեղի ունեցած իրադարձությունների քննարկումը, դրանցում կոմունիստական, հետկոմունիստական, ազատական, ռումինամետ և աջ քաղաքական խմբերի խաղացած դերը հնարավորություն են տալիս որոշակի վարկած առաջ քաշելու կոմունիստների քաղաքականության առնչությամբ, որոնք թեև 2009 թ. հեռացել են իշխանությունից, սակայն դեռևս զգալի ազդեցություն ունեն երկրում։
  • Աղոթարան

    Աղոթարան

    23.04.2013| 01:38
    Տեր Աստված մեր, երկրպագելով գոհություն կհայտնենք Քեզ` այս օրը խաղաղությամբ անցնելու համար։ Շնորհիր մեզ, Տեր, կաղաչենք Քեզ, որ այս երեկոն և առաջիկա գիշերը առանց մեղքի և առանց գայթակղության անցնենք, միշտ հաստատուն մնալով հավատի, հույսի, սիրո և Քո պատվիրանների մեջ. խնդրելով խաղաղություն ամբողջ աշխարհին, Քո սուրբ եկեղեցուդ անսասանություն և մեր անձերին փրկություն։ Եվ Քեզ կվայելեն փառք, իշխանություն և պատիվ, հավիտյանս։ Ամեն։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    23.04.2013| 01:37
    Վա՛յ ինձ, որովհետև նմանվեցի հնձի ժամանակ մնացած հասկերը հավաքողի և այգեկութի ժամանակ ճռաքաղ անողի, բայց ողկույզ չկար առաջին բերքից, որից ուտում էի։ Վա՛յ ինձ, որովհետև երկյուղածությունը վերացավ երկրից, և մարդկանց մեջ չկա մեկը, որ ուղիղ լինի. բոլորը արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը, և իրենց ձեռքը չարիք անելու սովոր են դարձնում։ Իշխանը նվեր է խնդրում, իսկ դատավորը խաղաղության խոսքեր է ասում իրեն պետք եղած ձևով։
  • Արոնյանը հաղթեց Կրամնիկին

    Արոնյանը հաղթեց Կրամնիկին

    22.04.2013| 23:33
    Աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը կարողացավ խմբագրել նախօրեին թույլ տված վրիպումն ու հաղթական միավոր կորզեց Վլադիմիր Կրամնիկից, ում, ի դեպ, զիջել էր վերջերս կայացած հավակնորդների մրցաշարում: Իր առաջին հաղթանակն է տոնել Վաշիե-Լագրավը` վրեժխնդիր լինելով նախօրեին Արոնյանին նեղացրած Դինգ Լիրենից: Երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Մայքլ Ադամսն ու դուրս եկել առաջին հորիզոնական: Վիտյուգով-Անանդ, Ֆրեսինե-Գելֆանդ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
  • «Մեծ շնաձկներին» կբռնե՞ն

    «Մեծ շնաձկներին» կբռնե՞ն

    22.04.2013| 23:28
    Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական-տնտեսական բավականին ակտիվ զարգացումներ են սպասվում: Մեր տեղեկություններով, հարկայինի «ուղտը» չոքելու է մեծ ու միջին գործարարների դռանը, և լայնածավալ ստուգումներ են սկսվելու նրանց օբյեկտներում:
  • Ընդդիմադիր հռչակվելու ԲՀԿ-ի փորացավը կրկին բռնել է

    Ընդդիմադիր հռչակվելու ԲՀԿ-ի փորացավը կրկին բռնել է

    22.04.2013| 23:25
    Վարդան Օսկանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե իր կարծիքով` «ԲՀԿ-ն խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն»:
  • Լույսը կբացվի՝ կդառնան ընդդիմադիր

    Լույսը կբացվի՝ կդառնան ընդդիմադիր

    22.04.2013| 21:50
    Ով՝ ով, բայց տասը տարի ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած փորձառու քաղաքական գործիչ Վարդան Օսկանյանը պետք է լավ իմանա, որ ընդդիմադիր չեն դառնում սեզոնից սեզոն՝ ըստ նպատակահարմարության՝ վկայակոչելով երկրում ստեղծված ներքաղաքական վիճակն ու հնարավոր զարգացումները: Այն ժամանակ, երբ հաջողությամբ պաշտոնավարում էր Վարդան Օսկանյանը, մեր ներքաղաքական կյանքն ամենեևին էլ աչքի չէր ընկնում կայունությամբ և քաղաքական համերաշխությամբ:
  • Երբ օտարը բախվում է հայաստանյան խաղի կանոններին

    Երբ օտարը բախվում է հայաստանյան խաղի կանոններին

    22.04.2013| 18:01
    Գարնանային նստաշրջանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կքննարկի ՀՀ նախագահի ընտրություններին վերաբերող զեկույցը, որի հեղինակն է Նորվեգիայի պատվիրակության ղեկավար, Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անդամ Կարին Ուոլդսեթը: Ինչպես և սպասվում էր, ընդհանուր առմամբ դրական գնահատելուն զուգահեռ, զեկույցում բազմաթիվ անդրադարձներ կան ընտրություններում տեղ գտած թերություններին: Մասնավորապես, զեկույցի հեղինակին և Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած դիտորդներին մտահոգել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը, բազմաթիվ քաղծառայողների մասնակցությունը գործող նախագահի օգտին արվող քարոզչությանը, ինչը նշանակում է չտարանջատել պաշտոնեական և քարոզչական գործառույթները: Դիտորդներին մտահոգել է նաև այն փաստը, որ Սերժ Սարգսյանն ունեցել է քարոզարշավի իրականացման ընդարձակ ցանց, իսկ նրան մրցակից մյուս թեկնածուները ունեին միայն սահմանափակ թվով շտաբներ:
չի լինի