-
22.04.2013|
16:19
Լիբանանի «Աս-Սաֆիր» պարբերականը տեղեկացնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ընդունել է Լիբանանի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների և հանդիպման ընթացքում անդրադարձել է ճգնաժամի ընթացքում ազգային փոքրամասնությունների պահվածքին ու վիճակին:
-
22.04.2013|
16:18
Գերմանական Lufthansa ավիաընկերությունը հետաձգել է 1700 չվերթ` ընկերության աշխատակիցները աշխատավարձի բարձրացման պահանջով գործադուլ են հայտարարել: Արդեն երկրորդ անգամ, առաջին անգամ նրանք մեկօրյա գործադուլ էին արել մարտի 21-ին:
-
22.04.2013|
16:16
Իտալիայի խորհրդարանը հինգ անգամ ձախողեց նախագահի ընտրությունը և քաղաքական ուժերի խնդրանքով 87-ամյա Ջորջիո Նապոլիտանոն շարունակում է պաշտոնավորությունը, որպեսզի օգնի հաղթահարել ճգնաժամը: Ամեն ինչ լավ կլիներ, եթե Հռոմում հազարավոր ցուցարարներ չբողոքեին Նապոլիտանոյի պաշտոնավարման դեմ:
-
22.04.2013|
13:58
Առաջարկում ենք կարդալ Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆԻ «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը»:
-
22.04.2013|
13:02
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի բացմանը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից:
-
22.04.2013|
12:56
Ո՞րն էր Ալլա Պուգաչովայի նիհարելու գաղտնիքը: Ռուսական էստրադայի պրիմադոննան վերջապես հայտնեց, թե ինչպես է իրեն հաջողվել գցել ավելորդ քաշը: Պարզվում է` դրանում նրան օգնել է Քրիստինա Օրբակայտեն:
-
22.04.2013|
12:15
Պարագվայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել «Կոլորադո» կուսակցության ներկայացուցիչ, գործարար և սպորտային վարչարար Օրասիո Կարտեսը։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն երկուշաբթի։ Կարտեսի հիմնական մրցակից, Լիբերալ կուսակցության թեկնածու Էֆրաին Ալեգրեն արդեն ընդունել է իր պարտությունը։ «Կոլորադո» կուսակցությունն իշխանության ղեկին է շուրջ 60 տարի։
-
22.04.2013|
12:15
Նիգերիայի հյուսիսում ավելի քան 185 մարդ է մահացել գրոհայինների և զինվորականների միջև տեղի ունեցած բախումից։ Բախման հետևանքով ավերվել է մոտ 2000 տուն։ Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, Չադի հետ սահմանամերձ Բագա քաղաքը մի քանի ժամ ենթարկվել է հրետակոծության։
-
22.04.2013|
12:13
Ավելի քան 45 հազար մարդ էր դուրս եկել Փարիզի փողոցներ՝ պահանջելով չընդունել միասեռ ամուսնություններն օրինականացնող ու նման զույգերի կողմից երեխաների որդեգրումը թույլատրող օրինագիծը։
-
22.04.2013|
12:11
Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի հարցումներով` նախագահ Ֆրանսուա Օլանդի վարած քաղաքականությունից գոհ է ֆրանսիացիների 25 տոկոսը: 75 տոկոսը դժգոհ են և ծայրահեղ դժգոհ` փորձագետների գնահատականով այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ է Հինգերորդ հանրապետության պատմության մեջ: Իշխանության գալուց մեկ տարի հետո Ֆրանսուա Օլանդը կարողացել է ամբողջությամբ սպառել իր վստահության քվեն, 2012-ի մարտին նախագահական ընտրությունների առաջին փուլում սոցիալիստ թեկնածուի օգտին ձայն է տվել ֆրանսիացիների 30 տոկոսը: Ըստ հարցումների` նրանց համբերությունը սպառվում է, որովհետև չեն տեսնում տնտեսական վիճակի փոփոխություններ: Առաջնահերթ խնդիրները` գործազրկության նվազումը և կյանքի որակի բարելավումը, երկրորդ պլան են մղել միասեռ ամուսնությունների գրանցման օրինականացման պես խնդիրները:
կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am